Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 23։1-56

23  Այդ ժամանակ բոլորը միասին վեր կացան ու Հիսուսին Պիղատոսի մոտ տարան+։  Ապա սկսեցին նրան մեղադրել+. «Այս մարդը քայքայում է+ մեր ազգը և արգելում է կայսրին հարկեր վճարել+ ու ասում է, թե ինքն է Քրիստոս թագավորը»+։  Պիղատոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։  Ապա Պիղատոսը ավագ քահանաներին ու ժողովրդին ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ»+։  Բայց նրանք պնդում էին. «Նա խռովեցնում է ժողովրդին՝ ուսուցանելով ամբողջ Հրեաստանով մեկ՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ»։  Դա լսելով՝ Պիղատոսը հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է,  և երբ պարզեց, որ նա Հերովդեսի+ իշխանության տակ եղող տարածքից է, ուղարկեց նրան Հերովդեսի մոտ, որն այդ օրերին նույնպես Երուսաղեմում էր։  Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև արդեն բավական ժամանակ էր, ինչ ուզում էր տեսնել+ նրան, քանի որ լսել էր+ նրա մասին և հույս ուներ, որ նա իր ներկայությամբ մի հրաշք կգործի։  Եվ սկսեց շատ հարցեր տալ նրան, բայց նա ոչինչ չէր պատասխանում+։ 10  Սակայն ավագ քահանաներն ու դպիրները անընդհատ վեր էին կենում և բարկացած մեղադրում նրան+։ 11  Հերովդեսն իր պահապան զինվորների հետ ստորացրեց նրան+ և շքեղ հանդերձներ հագցնելով՝ ծաղրեց+ ու հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։ 12  Հերովդեսն ու Պիղատոսը+ հենց այդ նույն օրը բարեկամացան. մինչ այդ նրանց միջև թշնամություն կար։ 13  Պիղատոսն էլ կանչեց ավագ քահանաներին, իշխաններին ու ժողովրդին 14  և ասաց. «Դուք ինձ մոտ բերեցիք այս մարդուն որպես ժողովրդին ըմբոստության հրահրողի, և ես քննեցի նրան ձեր առաջ, բայց այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա+, որ համապատասխաներ նրա դեմ ուղղված ձեր մեղադրանքներին։ 15  Հերովդեսն էլ չգտավ, որովհետև նրան մեզ մոտ ուղարկեց։ Ուրեմն մահվան արժանի ոչ մի բան+ չի արել այս մարդը։ 16  Ես կպատժեմ+ նրան ու ազատ կարձակեմ»։ 17  ....* 18  Բայց ողջ բազմությունը աղաղակեց. «Սպանի՛ր դրան+ և մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր»+։ 19  Բարաբբան բանտարկվել էր քաղաքում բարձրացած խռովության և մարդասպանության համար։ 20  Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց, որովհետև ցանկանում էր ազատել Հիսուսին+։ 21  Սակայն նրանք գոռում էին. «Ցցի՛ն գամիր, ցցի՛ն գամիր նրան»+։ 22  Պիղատոսը երրորդ անգամ հարցրեց նրանց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը։ Մահվան արժանի ոչինչ չգտա նրա մեջ. ուստի կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ»+։ 23  Նրանք էլ համառորեն բարձր ձայնով պահանջում էին, որ նրան ցցին գամեն, և իրենց ձայները այն աստիճան բարձրացրին+, 24  որ Պիղատոսը տեղի տվեց և վճիռ կայացրեց, որ նրանց պահանջը կատարվի+։ 25  Նա ազատ արձակեց+ նրանց ուզած մարդուն, որը բանտարկվել էր խռովության ու մարդասպանության համար, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին+։ 26  Երբ Հիսուսին տանում էին, Սիմոն անունով մի մարդու բռնեցին (ծնունդով Կյուրենիայից, որը ագարակից էր գալիս) և տանջանքի ցիցը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի+։ 27  Ժողովրդի մի մեծ բազմություն, նաև շատ կանայք գնում էին նրա հետևից, և կանայք վշտից կուրծք էին ծեծում ու ողբում էին նրա համար։ 28  Հիսուսը շրջվեց կանանց կողմն ու ասաց. «Ո՛վ Երուսաղեմի դուստրեր, ինձ համար լաց մի՛ եղեք։ Այլ լաց եղեք ձեզ համար և ձեր երեխաների համար+, 29  որովհետև օրեր են գալիս, երբ մարդիկ պիտի ասեն. «Երջանի՜կ են ամուլ կանայք, որ չեն ծնել և կրծքով չեն կերակրել»+։ 30  Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին՝ «ծածկե՛ք մեզ»+։ 31  Եթե այս բաներն անում են, երբ ծառը կանաչ է, ապա ի՞նչ կպատահի, երբ այն չորանա»+։ 32  Նրա հետ մահապատժի ենթարկելու էին տանում նաև երկու ուրիշ տղամարդկանց՝ հանցագործների+։ 33  Երբ հասան այն վայրը, որը Գանգ+ էր կոչվում, այնտեղ նրան և հանցագործներին ցիցը հանեցին, մեկին՝ նրա աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը+։ 34  [Իսկ Հիսուսն ասում էր. «Հա՛յր, ների՛ր+ նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»]*։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին+։ 35  Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր+։ Իշխաններն էլ քմծիծաղ էին տալիս՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի+, եթե սա է Աստծու Քրիստոսը՝ Ընտրյալը»+։ 36  Զինվորները նույնպես ծաղրում էին+ նրան. մոտենում էին, թթված գինի էին նրան առաջարկում+ 37  ու ասում. «Եթե հրեաների թագավորն ես, փրկիր քեզ»։ 38  Եվ նրա գլխավերևում մի գրություն կար. «Սա է հրեաների թագավորը»+։ 39  Ցիցը հանված հանցագործներից մեկը սկսեց անարգել+ նրան. «Դու չե՞ս Քրիստոսը։ Դե քեզ էլ փրկիր, մեզ էլ»։ 40  Իսկ մյուսը, սաստելով նրան, ասաց. «Աստծուց չե՞ս վախենում։ Չէ՞ որ դու էլ նույն պատիժն ես կրում+։ 41  Մեր պատիժն արդարացի է, որովհետև մեր արածների համար ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Բայց այս մարդը ոչ մի սխալ բան չի արել»+։ 42  Եվ նա ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»+։ 43  Նա էլ ասաց նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր.* դու ինձ հետ Դրախտում+ կլինես»+։ 44  Վեցերորդ ժամի* մոտ էր, սակայն խավար իջավ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+, 45  որովհետև արևի լույսը խավարեց. և սրբարանի վարագույրը+ վերից վար մեջտեղից պատռվեց+։ 46  Հիսուսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին»+։ Սա ասելուց հետո նա շունչը տվեց+։ 47  Պատահածը տեսնելով՝ հարյուրապետը փառավորեց Աստծուն ու ասաց. «Իրոք որ այս մարդն արդար էր»+։ 48  Բոլոր մարդիկ, որ հավաքվել էին այնտեղ՝ այդ տեսարանը դիտելու, երբ տեսան պատահած բաները, իրենց կուրծքը ծեծելով՝ հետ դարձան։ 49  Իսկ բոլոր նրանք, որ ծանոթ էին Հիսուսին, հեռվում կանգնած էին+։ Այն կանայք, որ Գալիլեայից նրա հետևից էին եկել, նույնպես կանգնած նայում էին այս ամենը+։ 50  Հովսեփ անունով մի մարդ կար, որը Խորհրդի* անդամ էր և բարի ու արդար մարդ էր+ 51  (նա թիկունք չէր կանգնել Խորհրդի մտադրությանն ու գործերին)+. նա հրեաների Արիմաթեա քաղաքից էր և սպասում էր Աստծու թագավորությանը+։ 52  Հովսեփը գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը+։ 53  Նա իջեցրեց+ նրան, բարձրորակ կտավով փաթաթեց ու դրեց ժայռի մեջ փորված մի գերեզմանում+, որտեղ դեռ ոչ մի մարդու չէին դրել+։ 54  Պատրաստության օրն*+ էր. մոտենում էր շաբաթ+ օրվա իրիկնալույսը։ 55  Այն կանայք, որ Գալիլեայից եկել էին նրա հետ, նույնպես գնացին ու տեսան գերեզմանը+, նաև թե ինչպես նրա մարմինը դրեցին այնտեղ+, 56  ապա հետ դարձան, որպեսզի հոտավետ խոտեր ու անուշահոտ յուղեր պատրաստեն+։ Բայց շաբաթ+ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Ուղիղ փակագծերը ցույց են տալիս, որ տվյալ տեքստը բացակայում է որոշ հին ձեռագրերում, սակայն առկա է այլ ձեռագրերում։
Բնագիր հուն. տեքստում կետադրական նշաններ չեն եղել։ Այս թարգմ-ում «այսօր» բառից հետո դրված է միջակետ։ Այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ ելնելով Ա-շնչի հետևյալ համարներից՝ Հվ 20։17; Գրծ 1։1-3, 9; 10։40; 1Կթ 15։20; Կղ 1։18։
Մոտ կեսօրվա ժ. 12։00։
Մոտ ժ. 15։00։
Կամ՝ «Սինեդրիոնի»։
Տե՛ս Մթ 27։62-ի ծնթ.։