Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 17։1-37

17  Ապա իր աշակերտներին ասաց. «Գայթակղության պատճառներ անխուսափելիորեն պիտի լինեն+։ Սակայն վա՜յ նրան, ում միջոցով դրանք կլինեն+։  Ավելի լավ կլինի, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովը գցվի+, քան թե գայթակղեցնի այս փոքրերից մեկին+։  Ուշադրություն դարձրեք ձեր անձերին։ Եթե քո եղբայրը մեղք գործի, սաստիր նրան+, իսկ եթե զղջա, ներիր նրան+։  Նույնիսկ եթե նա օրը յոթ անգամ մեղք գործի քո դեմ և յոթ անգամ հետ դառնա քեզ մոտ ու ասի՝ զղջում եմ, ներիր նրան»+։  Առաքյալներն ասացին Տիրոջը. «Ավելացրու մեր հավատը»+։  Տերն էլ ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սև թթենուն կասեք՝ «արմատախիլ եղիր և տնկվիր ծովի մեջ», և այն կհնազանդվի ձեզ+։  Ձեզանից ո՞վ է նա, որ հերկող կամ հոտը հովվող ծառա ունենա, ու երբ նա դաշտից վերադառնա, նրան ասի. «Եկ ու սեղանի մոտ թիկնիր»։  Փոխարենը՝ մի՞թե չի ասի նրան. «Մի բան պատրաստիր ինձ համար, որ ընթրեմ, և գոգնոց կապիր ու ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»։  Եվ մի՞թե նա ծառային երախտապարտ կլինի այն բանի համար, որ նա իր հանձնարարություններն արեց։ 10  Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված բոլոր բաներն անեք, ասացեք. «Մենք անպիտան ծառաներ ենք+։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»»։ 11  Երուսաղեմ գնալիս նա անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով+։ 12  Երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ+, բայց նրանք հեռվում էին կանգնած։ 13  Նրանք բարձր ձայնով կանչեցին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր+ մեզ»։ 14  Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասաց. «Գնացեք և ձեզ քահանաներին ցույց տվեք»+։ Ճանապարհին նրանք մաքրվեցին+։ 15  Նրանցից մեկը, տեսնելով, որ բուժվեց, հետ դարձավ ու բարձր ձայնով փառաբանում+ էր Աստծուն։ 16  Երեսնիվայր Հիսուսի ոտքերն ընկնելով+՝ նա շնորհակալություն էր հայտնում նրան։ Նա սամարացի էր+։ 17  Հիսուսն ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Որտե՞ղ են մնացած ինը։ 18  Մի՞թե նրանցից ոչ մեկը հետ չդարձավ, որ փառք տար Աստծուն, բացի այս այլազգի մարդուց»։ 19  Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց ու գնա՛. քո հավատը բուժեց քեզ»+։ 20  Երբ փարիսեցիները նրան հարցրին, թե երբ է գալու Աստծու թագավորությունը+, նա պատասխանեց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գա, 21  և մարդիկ չեն ասի՝ «ահա այստե՛ղ է», կամ՝ «այնտե՛ղ է»+, քանի որ Աստծու թագավորությունը ձեր մեջ է»+։ 22  Ապա ասաց իր աշակերտներին. «Օրեր կգան, երբ դուք կցանկանաք տեսնել մարդու Որդու օրերից մեկը, բայց չեք տեսնի+։ 23  Եվ մարդիկ կասեն ձեզ՝ «ահա այնտե՛ղ է», կամ՝ «ահա այստե՛ղ է»+։ Դուրս մի՛ գնացեք ու մի՛ ընկեք նրանց հետևից+։ 24  Ինչպես կայծակն+ է փայլատակելով լուսավորում երկնքի մի ծայրից մյուս ծայրը, այդպես էլ մարդու Որդու+ օրերում կլինի։ 25  Բայց նախ նա պետք է շատ չարչարանքներ կրի ու մերժվի այս սերնդի կողմից+։ 26  Ինչպես որ եղավ Նոյի օրերում+, այնպես էլ կլինի մարդու Որդու օրերում+. 27  մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը, և ջրհեղեղը եկավ ու կործանեց նրանց բոլորին+։ 28  Նույնը եղավ նաև Ղովտի օրերում+. ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին։ 29  Բայց այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց նրանց բոլորին+։ 30  Նույն ձևով էլ կլինի այն օրը, երբ մարդու Որդին իրեն հայտնի դարձնի+։ 31  Այդ օրը նա, ով տանիքի վրա է, բայց նրա կահ-կարասին տան մեջ է, թող ցած չիջնի՝ վերցնելու, և ով դաշտում է, թող նա էլ հետ չդառնա։ 32  Հիշե՛ք Ղովտի կնոջը+։ 33  Ով որ ջանա պահպանել իր հոգին, կկորցնի այն, բայց ով որ կորցնի, կենդանի կպահի այն+։ 34  Ասում եմ ձեզ. այդ գիշեր երկու մարդ կլինեն անկողնում. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի+։ 35  Երկու կին նույն երկանքով աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»+։ 36  ....* 37  Նրանք հարցրին. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Նա էլ ասաց. «Որտեղ որ մարմինն է+, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։