Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 16։1-31

16  Հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ կար, որը մի տնտես+ ուներ։ Նրա մոտ այդ տնտեսի մասին մեղադրանքներ եղան, թե նա վատնում է տիրոջ ունեցվածքը+։  Ուստի այդ հարուստ մարդը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին։ Հաշվետվություն ներկայացրու+ քո արած գործերի մասին, քանի որ դու այլևս չես կարող իմ տնտեսը լինել»։  Տնտեսն էլ ինքն իրեն ասաց. «Ի՞նչ պիտի անեմ, երբ տերս+ տնտեսի պաշտոնը վերցնի ձեռքիցս։ Փորելու համար ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ։  Ահա՜, գիտեմ, թե ինչ անեմ, որ երբ ինձ տնտեսի պաշտոնից զրկեն, մարդիկ ինձ ընդունեն իրենց տները»+։  Նա իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը»։  Նա պատասխանեց. «Հարյուր մար* ձիթապտղի յուղ»։ Նրան ասաց. «Վերցրու քո պարտամուրհակը, նստիր և շտապ գրիր հիսուն»։  Ապա մյուսին հարցրեց. «Իսկ դո՞ւ ինչքան ես պարտք»։ Նա էլ ասաց. «Հարյուր քոռ* ցորեն»։ Նրան ասաց. «Վերցրու քո պարտամուրհակը և գրիր ութսուն»։  Եվ նրա տերը գովեց անարդար տնտեսին նրա հնարամտության+ համար։ Այս աշխարհի որդիները իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները+։  Նաև ասում եմ ձեզ. անարդար հարստության+ միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք+, որպեսզի երբ այն վերջանա, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերն+ ընդունեն։ 10  Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար+։ 11  Հետևաբար, եթե դուք անարդար հարստությունը օգտագործելու մեջ հավատարիմ չլինեք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը+։ 12  Եվ եթե դուք ուրիշինը օգտագործելու մեջ հավատարիմ չլինեք+, ձեզ ո՞վ կտա այն, ինչը որ նախատեսված է ձեզ համար։ 13  Ոչ մի սպասավոր չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կանարգի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»+։ 14  Փարիսեցիները, որ փողասեր էին, լսելով այս ամենը, սկսեցին ծաղրել նրան+։ 15  Դրա համար նա ասաց նրանց. «Դուք ձեզ մարդկանց առաջ արդար եք ներկայացնում+, բայց Աստված գիտի ձեր սրտերը+, որովհետև ինչը որ մարդիկ կարևոր են համարում, Աստծու աչքին նողկալի է+։ 16  Օրենքն ու Մարգարեները* մինչև Հովհաննեսն էին+։ Դրանից հետո Աստծու թագավորության բարի լուրն է հռչակվում, և ամեն տեսակ մարդ ողջ ուժով ջանում է հասնել դրան+։ 17  Իրոք որ, ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անհետանան+, քան Օրենքի տառի մի մասնիկը+ չիրականանա+։ 18  Յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում. և նա, ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում+։ 19  Մի հարուստ մարդ+ կար, որը ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր ճոխության մեջ էր ապրում+։ 20  Մի մուրացկան էլ կար՝ Ղազարոս անունով, որին բերում էին հարուստ մարդու դարպասների մոտ։ Նա լի էր խոցերով։ 21  Ղազարոսն ուզում էր կշտանալ այն բաներով, որ ընկնում էին հարուստի սեղանից։ Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը։ 22  Որոշ ժամանակ անց մուրացկանը մահացավ+, և հրեշտակները նրան տարան Աբրահամի+ գիրկը+։ Հարուստը նույնպես մահացավ+ և թաղվեց։ 23  Գերեզմանում*, որտեղ նա տանջվում էր+, բարձրացրեց աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին և նրա գրկում նաև Ղազարոսին։ 24  Նա կանչեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ+, ողորմիր ինձ և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը ջրի մեջ թաթախի և լեզուս հովացնի+, որովհետև տառապում եմ այս կրակի բոցի մեջ»+։ 25  Իսկ Աբրահամն ասաց. «Որդյա՛կ, հիշիր, որ քո կյանքի ընթացքում դու ստացել ես ամեն բարիք, իսկ Ղազարոսը՝ ամեն չարիք։ Սակայն հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տառապում ես+։ 26  Եվ այս ամենից բացի, մի մեծ անդունդ+ է հաստատվել մեր և ձեր միջև+, այնպես որ եթե մեկը ուզենա այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են անցնել ու մեզ մոտ գալ»+։ 27  Նա ասաց. «Այդ դեպքում խնդրում եմ քեզ, հա՛յր, նրան ուղարկիր իմ հոր տուն։ 28  Ես հինգ եղբայր ունեմ, թող նա նրանց զգուշացնի, որ նրանք էլ չգան տանջանքի այս վայրը»։ 29  Սակայն Աբրահամն ասաց. «Նրանք Մովսեսին+ ու Մարգարեներին+ ունեն, թող նրանց լսեն»+։ 30  Իսկ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, այլ եթե մահացածներից մեկը գնա նրանց մոտ, նրանք կզղջան»։ 31  Բայց նա ասաց. «Եթե նրանք չեն լսում Մովսեսին+ ու Մարգարեներին, չեն էլ համոզվի, նույնիսկ եթե մեկը հարություն առնի»»։

Ծանոթագրություններ

Մեկ մարը հվսր է 22 լ.։ Տե՛ս հավելված 17։
Մեկ քոռը հվսր է 220 լ.։ Տե՛ս հավելված 17։
Տե՛ս Մթ 5։17-ի ծնթ.։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։