Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 11։1-54

11  Մի անգամ Հիսուսը աղոթք էր անում, և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել+, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»+։  Նա էլ ասաց նրանց. «Երբ որ աղոթք անեք+, ասացեք. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը+։ Թող գա քո թագավորությունը+։  Տուր մեզ մեր օրվա հացը+, որքան որ անհրաժեշտ է այդ օրվա համար։  Ներիր մեզ մեր մեղքերը+, որովհետև մենք էլ ներում ենք ամեն մեկին, ով մեղք է գործում մեր դեմ*+։ Եվ մի՛ տար մեզ փորձության»»+։  Այնուհետև ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ ընկեր ունենա և կեսգիշերին գնա նրա մոտ ու ասի՝ «ընկե՛ր, պարտքով երեք հաց տուր ինձ,  որովհետև ընկերս ճանապարհից հենց նոր ինձ մոտ եկավ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ»,  իսկ նա ներսից պատասխանի. «Ինձ մի՛ անհանգստացրու+։ Դուռն արդեն կողպված է, և երեխաներս ինձ հետ անկողնում են։ Չեմ կարող վեր կենալ ու քեզ ինչ-որ բան տալ»։  Ասում եմ ձեզ, որ եթե նույնիսկ հանուն ընկերության նա վեր չկենա և նրան պետք եղածը չտա, նրա հաստատակամության+ համար անշուշտ վեր կկենա ու կտա։  Ուստի ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել+, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել+ և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, 10  որովհետև ով խնդրում է, կստանա+, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի։ 11  Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին+ երբ ձուկ խնդրի, ձկան փոխարեն օձ տա նրան։ 12  Կամ եթե նա ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա նրան։ 13  Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին+, ուրեմն որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին+ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։ 14  Մի օր Հիսուսը մի համր+ մարդու միջից դև էր հանում։ Երբ դևը դուրս եկավ, այդ մարդը սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ 15  Բայց նրանցից ոմանք ասացին. «Նա դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է հանում դևերին»+։ 16  Իսկ մյուսները նրան փորձելու համար նրանից նշան+ էին ուզում երկնքից։ 17  Իմանալով նրանց մտքերը+՝ նա ասաց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա, և իր մեջ բաժանված տունը փուլ կգա+։ 18  Ուստի եթե Սատանան բաժանված է իր մեջ, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա+։ Իսկ դուք ասում եք, թե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին։ 19  Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևեր հանում, այդ դեպքում ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում+։ Դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։ 20  Իսկ եթե Աստծու մատով+ եմ հանում դևերին, ապա Աստծու թագավորությունը հասել է ձեզ վրա+։ 21  Երբ լավ զինված ուժեղ մարդը+ պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահով է մնում։ 22  Բայց երբ նրանից ավելի ուժեղ+ մեկը հարձակվում է նրա վրա և հաղթում նրան+, վերցնում է նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և ավարը բաժանում է։ 23  Ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցրում է+։ 24  Երբ անմաքուր ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր տեղերում՝ հանգստի տեղ գտնելու համար, բայց ոչինչ չգտնելով՝ ասում է. «Վերադառնամ իմ տուն, որտեղից որ դուրս եկա»+։ 25  Եվ վերադառնալով գտնում է այն ավլած-մաքրած ու զարդարած։ 26  Հետո գնում է և իրենից ավելի չար յոթ+ ուրիշ ոգիներ է վերցնում, և ներս մտնելով՝ նրանք սկսում են բնակվել այնտեղ։ Եվ այդ մարդու վերջնական վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբնականը»+։ 27  Մինչ նա ասում էր այս ամենը, ժողովրդի միջից մի կին բացականչեց. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում+ և իր ստինքներով կերակրեց քեզ»։ 28  Բայց նա ասաց. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»+։ 29  Երբ շատ ժողովուրդ հավաքվեց, նա ասաց. «Այս սերունդը չար սերունդ է, նա նշան է փնտրում+։ Սակայն բացի Հովնանի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան+։ 30  Ինչպես որ Հովնանը+ նշան եղավ նինվեցիների համար, նույն ձևով էլ մարդու Որդին կլինի այս սերնդի համար։ 31  Հարավի թագուհին+ հարություն կառնի դատաստանի ժամանակ այս սերնդի մարդկանց հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ՝ Սողոմոնի իմաստությունը լսելու. բայց Սողոմոնից էլ մեծն է+ այստեղ։ 32  Նինվեի մարդիկ հարություն կառնեն այս սերնդի հետ դատաստանի ժամանակ և կդատապարտեն նրան, քանի որ իրենք զղջացին, երբ լսեցին, թե ինչ էր քարոզում Հովնանը+. բայց Հովնանից էլ մեծն է+ այստեղ։ 33  Ոչ ոք ճրագը չի վառում ու դնում նկուղում կամ գրվանի* տակ, այլ ճրագակալի վրա է դնում+, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34  Մարմնի ճրագը քո աչքն է։ Երբ աչքդ պարզ է, քո ամբողջ մարմինն էլ լուսավոր է+, բայց երբ այն չար է, քո մարմինն էլ խավար է։ 35  Ուրեմն զգո՛ւյշ եղիր։ Միգուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար է+։ 36  Ուստի եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի մասը խավար չէ, ապա այն այնպես լուսավոր կլինի+, ինչպես երբ ճրագը լուսավորի քեզ»։ 37  Հիսուսի այս խոսքերից հետո փարիսեցիներից մեկը խնդրեց նրան, որ իր մոտ ճաշի+։ Նա էլ գնաց նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ։ 38  Փարիսեցին զարմացավ՝ տեսնելով, որ ճաշից առաջ նա չլվացվեց+։ 39  Տերն էլ ասաց նրան. «Դուք՝ փարիսեցիներդ, մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, իսկ ձեր ներսը+ լիքն է թալանով ու չարությամբ+։ 40  Անխոհեմնե՛ր։ Չէ՞ որ նա, ով ստեղծեց դրսի կողմը+, ստեղծեց նաև ներսի կողմը։ 41  Ներսում եղածները տվեք որպես ողորմության նվերներ+, և ձեր մնացած բոլոր բաներն էլ մաքուր կլինեն։ 42  Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև տալիս եք անանուխի, փեգենայի և մյուս բոլոր բանջարների տասանորդը+, բայց Աստծու արդարադատությունն ու սերը զանց եք առնում։ Դուք պարտավոր էիք այս բաներն անել և մյուսները չթողնել+։ 43  Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև սիրում եք ժողովարաններում առաջին աթոռները և հրապարակներում՝ ողջույնները+։ 44  Վա՜յ ձեզ, որովհետև դուք նման եք չերևացող գերեզմաններին, այնպես որ մարդիկ քայլում են դրանց վրայով և չեն իմանում»+։ 45  Օրենքից լավատեղյակ+ մեկը ասաց նրան. «Ուսուցի՛չ, այս բաներն ասելով՝ մեզ էլ ես վիրավորում»։ 46  Նա էլ ասաց. «Ձե՛զ էլ վայ, Օրենքից լավատեղյակներիդ, որովհետև դժվար տանելի բեռներ եք դնում մարդկանց վրա, բայց մատով անգամ չեք դիպչում այդ բեռներին+։ 47  Վա՜յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, որոնց ձեր հայրերը սպանեցին+։ 48  Դուք տեղյակ եք ձեր հայրերի գործերին, բայցև համաձայն եք նրանց հետ+, որովհետև նրանք սպանեցին+ մարգարեներին, իսկ դուք շինում եք նրանց գերեզմանները։ 49  Դրա համար էլ Աստծու իմաստությունն+ ասաց. «Ես նրանց մոտ կուղարկեմ մարգարեների և առաքյալների, և նրանցից ոմանց կսպանեն ու կհալածեն, 50  որպեսզի բոլոր մարգարեների արյունը+, որ թափվել է աշխարհը հիմնվելուց ի վեր, այս սերնդից պահանջվի+՝ 51  Աբելի+ արյունից մինչև Զաքարիայի+ արյունը, որը մորթվեց զոհասեղանի և Աստծու տան մեջտեղը»+։ Այո՛, ասում եմ ձեզ, այս սերնդից կպահանջվի։ 52  Վա՜յ ձեզ, Օրենքից լավատեղյակներիդ, որ գիտելիքներ ձեռք բերելու բանալին վերցրել եք+։ Դուք ինքներդ չեք մտել և մտնել ցանկացողներին էլ խանգարել եք»+։ 53  Երբ Հիսուսն այդտեղից դուրս եկավ, դպիրներն ու փարիսեցիները սկսեցին սաստիկ ճնշել նրան և ուրիշ շատ բաների մասին հարցեր տեղալ նրա վրա՝ 54  դավ նյութելով+ նրա դեմ, որ նրա բերանից մի բան որսան+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ով պարտք է մեզ»։
Տե՛ս Մթ 5։15-ի ծնթ.։