Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 1։1-80

1  Շատերը ձեռնարկեցին գրել պատահած այն բոլոր դեպքերի մասին+, որոնց մենք նույնպես լիովին հավատում ենք,  ինչպես որ սկզբից+ ականատես եղողները+ և այս պատգամը հռչակող սպասավորները+ այս բաները պատմեցին մեզ։  Ուստի ես նույնպես, որ սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել եմ, որոշեցի տրամաբանական հաջորդականությամբ+ գրել դրանք, ո՛վ պատվարժան+ Թեոֆիլոս+,  որպեսզի լիովին համոզվես, որ այն ամենը ինչ սովորեցիր*+, ճշգրիտ է։  Հրեաստանի Հերովդես թագավորի օրերում+ մի քահանա կար Զաքարիա անունով՝ Աբիայի+ քահանայական խմբից, իսկ նրա կինը Ահարոնի դուստրերից էր+, անունը՝ Եղիսաբեթ։  Նրանք երկուսն էլ արդար+ մարդիկ էին Աստծու առաջ, որովհետև անարատությամբ+ էին քայլում՝ Եհովայի+ բոլոր պատվիրանների+ և օրենքների+ համաձայն։  Սակայն նրանք երեխա չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր+, և երկուսն էլ տարիքն առած էին։  Մի անգամ, երբ Զաքարիան Աստծու առաջ կատարում էր իր քահանայական պարտականությունը, քանի որ իր խմբի հերթն էր+,  քահանայական ծառայության հաստատված սովորության համաձայն՝ պատիվ ունեցավ մտնելու Եհովայի սրբարանը+ և խունկ ծխելու+։ 10  Խունկ ծխելու ժամանակ ամբողջ ժողովուրդը դրսում աղոթում էր+։ 11  Հանկարծ նրան երևաց Եհովայի հրեշտակը՝ խնկի սեղանի աջ կողմը կանգնած+։ 12  Նրան տեսնելով՝ Զաքարիան շփոթվեց և վախով լցվեց+։ 13  Սակայն հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև Աստված քո աղաչանքը լսեց+. քո կին Եղիսաբեթը քեզ համար մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես+։ 14  Դու ուրախություն ու մեծ ցնծություն կապրես, և շատերը կուրախանան+ նրա ծնունդով, 15  քանի որ նա մեծ կլինի Եհովայի առաջ+։ Նա գինի և ոգելից խմիչք բոլորովին չպետք է խմի+ և դեռ իր մոր արգանդից սուրբ ոգով լցված կլինի+, 16  և Իսրայելի որդիներից շատերին նա հետ կդարձնի դեպի Եհովան+՝ նրանց Աստվածը։ 17  Նա կքայլի Աստծու առջևից Եղիայի+ ոգով ու զորությամբ, որպեսզի հայրերի սրտերը զավակներին դարձնի+ և անհնազանդներին՝ արդարների իմաստությանը, որպեսզի Եհովայի համար+ մի ժողովուրդ պատրաստի»+։ 18  Զաքարիան հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս հավատամ դրան։ Չէ՞ որ ես ծեր եմ+, և կինս էլ տարիքն առած է»։ 19  Հրեշտակն ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ+, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվել եմ քեզ հետ խոսելու+ և այս ամենի մասին բարի լուրը քեզ հայտնելու։ 20  Քանի որ չհավատացիր իմ խոսքերին, որոնք նշանակված ժամանակին պիտի կատարվեն, դու համր+ կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս ամենը տեղի ունենա»։ 21  Այդ ընթացքում մարդիկ սպասում էին Զաքարիային+ և զարմանում էին, որ նա ուշանում է դուրս գալ սրբարանից։ 22  Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ, և նրանք հասկացան, որ սրբարանում նա գերբնական+ ինչ-որ բան է տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և համր էր մնում։ 23  Երբ նրա ծառայության օրերը լրացան+, նա գնաց տուն։ 24  Այդ օրերից հետո Եղիսաբեթը՝ նրա կինը, հղիացավ+։ Հինգ ամիս նա տնից դուրս չէր գալիս ու ասում էր. 25  «Այսպես վարվեց Եհովան ինձ հետ այս օրերում. նա ուշադրություն դարձրեց ինձ վրա, որպեսզի իմ նախատինքը վեր առնի մարդկանց միջից»+։ 26  Նրա հղիության վեցերորդ ամսում Աստված Գաբրիել+ հրեշտակին ուղարկեց Գալիլեայի քաղաքներից մեկը, որի անունը Նազարեթ էր՝ 27  մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Այդ կույսի+ անունը Մարիամ էր+։ 28  Գալով նրա մոտ՝ հրեշտակն ասաց. «Ողջո՛ւյն+, ո՛վ շնորհընկալ, Եհովան+ քեզ հետ է»+։ 29  Բայց Մարիամը այս խոսքերից խիստ հուզվեց ու սկսեց խորհել, թե ինչ կարող է նշանակել այդ ողջույնը։ 30  Ուստի հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու Աստծու բարեհաճությանը+ արժանացար։ 31  Դու կհղիանաս և մի որդի կծնես+ ու նրա անունը Հիսուս կդնես+։ 32  Նա մեծ կլինի+ և Բարձրյալի Որդի+ կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի+ գահը+, 33  նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի»+։ 34  Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ես երբեք հարաբերություն չեմ ունեցել+ տղամարդու հետ»։ 35  Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ ոգին+ կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ+, Աստծու Որդի+։ 36  Ահա քո ազգական Եղիսաբեթը, որն ամուլ+ է կոչվում, ծեր հասակում նույնպես հղի է և որդի պիտի ծնի։ Արդեն նրա հղիության վեցերորդ ամիսն է։ 37  Չէ՞ որ չկա մի խոսք, որ Աստված ասի ու չկարողանա կատարել»+։ 38  Մարիամն էլ ասաց. «Ահա՛ Եհովայի աղախինը+։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը գնաց նրա մոտից։ 39  Այդ օրերին Մարիամը վեր կացավ ու շտապելով գնաց լեռնային շրջանները՝ Հուդայի քաղաքներից մեկը, 40  և մտնելով Զաքարիայի տուն՝ ողջունեց Եղիսաբեթին։ 41  Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը նրա արգանդի մեջ խաղաց, և Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց 42  ու բարձր ձայնով ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է+ քո արգանդի պտուղը։ 43  Ինչի՞ համար ինձ այս պատիվը եղավ, որ իմ Տիրոջ+ մայրը եկավ ինձ մոտ։ 44  Երբ քո ողջույնի ձայնը ականջիս հասավ, մանուկը ուրախությունից+ խաղաց իմ արգանդում։ 45  Երջանիկ ես դու, որ հավատացիր, որովհետև այն ամենը, ինչ որ Եհովան ասաց քեզ+, ամբողջությամբ պիտի կատարվի»+։ 46  Մարիամն էլ ասաց. «Հոգիս մեծարում է Եհովային+, 47  և սիրտս չի կարող չցնծալ+ իմ Փրկիչ+ Աստծով, 48  որովհետև նա ուշադրություն դարձրեց իր աննշան աղախնին+։ Այսուհետև բոլոր սերունդները ինձ երջանիկ պիտի կոչեն+, 49  որովհետև Հզորը մեծ գործեր արեց ինձ համար։ Սուրբ է նրա անունը+, 50  և նրա ողորմությունը սերնդից սերունդ իրենից վախեցողների վրա է+։ 51  Նա զորավոր գործեր արեց իր բազկով+, ցրիվ տվեց նրանց, ովքեր գոռոզ են իրենց սրտի մտադրություններում+։ 52  Նա զորավորներին վայր գցեց+ իրենց աթոռներից, իսկ ցածրերին բարձրացրեց+, 53  քաղցածներին կշտացրեց բարիքներով+, իսկ հարուստներին դատարկաձեռն ուղարկեց+։ 54  Նա օգնության հասավ իր Իսրայել ծառային+, որպեսզի ցույց տա, որ հիշում է իր խոստումը, որ հավիտյան պիտի ողորմություն ցույց տա+ 55  Աբրահամին ու նրա սերնդին, ինչպես որ ասել էր մեր նախահայրերին»+։ 56  Մարիամը մոտ երեք ամիս մնաց նրա մոտ և հետո վերադարձավ իր տուն։ 57  Եկավ Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը, և նա որդի ծնեց։ 58  Հարևաններն ու նրա ազգականները լսեցին, որ Եհովան մեծ ողորմություն+ էր ցուցաբերել նրա հանդեպ, և ուրախացան+ նրա հետ։ 59  Ութերորդ օրը նրանք եկան երեխային թլփատելու+ և պատրաստվում էին նրան իր հոր՝ Զաքարիայի անունով կոչել։ 60  Բայց մայրն ասաց. «Ո՛չ, նա Հովհաննես պիտի կոչվի»։ 61  Նրանք էլ ասացին. «Քո ազգականների մեջ չկա մեկը, որ այդ անունն ունենա»։ 62  Ապա սկսեցին նշաններով հարցնել նրա հորը, թե նա՛ ինչ անուն է ուզում նրան տալ։ 63  Նա էլ մի տախտակ խնդրեց ու վրան գրեց. «Նրա անունը Հովհաննես է»+։ Եվ բոլորը զարմացան։ 64  Այդ պահին Զաքարիայի բերանը բացվեց+, ու լեզուն արձակվեց, և նա սկսեց խոսել՝ Աստծուն օրհնելով։ 65  Նրանց հարևանությամբ ապրող բոլոր մարդկանց վրա վախ ընկավ։ Հրեաստանի ողջ լեռնային շրջաններում ամենուրեք խոսվում էր այս ամենի մասին, 66  և բոլոր լսողները դա իրենց սրտերում+ էին դնում ու ասում. «Այս երեխան ի՞նչ պիտի դառնա»։ Եվ Եհովայի ձեռքը+ նրա հետ էր։ 67  Նրա հայրը՝ Զաքարիան, սուրբ ոգով լցվեց+ ու մարգարեացավ+. 68  «Օրհնյա՜լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, որովհետև նա իր ուշադրությունը դարձրեց իր ժողովրդին+ և ազատագրում բերեց+ նրան։ 69  Նա փրկության եղջյուր+ բարձրացրեց մեզ համար իր ծառա Դավթի տանը, 70  ինչպես որ հնում ապրած իր սուրբ մարգարեների+ բերանով խոսել էր 71  մեր թշնամիներից և բոլոր մեզ ատողների ձեռքից փրկելու մասին+, 72  որպեսզի մեր նախահայրերին տված խոստման համաձայն՝ մեր հանդեպ ողորմություն ցուցաբերի և հիշի իր սուրբ ուխտը+՝ 73  այն երդումը, որ մեր նախահայր Աբրահամին էր տվել+, 74  որպեսզի երբ ազատվենք թշնամիների ձեռքից+, նա շնորհի մեզ անվախորեն իրեն սուրբ ծառայություն մատուցելու պատիվը+՝ 75  նվիրվածությամբ և արդարությամբ նրա առջև մեր բոլոր օրերում+։ 76  Իսկ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե կկոչվես, որովհետև դու Եհովայի առջևից կքայլես, որպեսզի նրա ճանապարհները պատրաստես+, 77  նրա ժողովրդին հռչակես պատգամը փրկության՝ նրանց մեղքերի ներման միջոցով+ 78  և մեր Աստծու խոր կարեկցանքի շնորհիվ։ Այս կարեկցանքի շնորհիվ լուսաբացը+ կայցելի մեզ վերևից+, 79  որպեսզի լույս տա նրանց, ովքեր նստած են խավարում ու մահվան ստվերում+, և մեր քայլերն ուղղի խաղաղության ճանապարհում և օրհնի մեզ նրանում»։ 80  Երեխան մեծանում էր+ ու զորանում ոգով։ Նա անապատներում էր մնում մինչև այն օրը, երբ հայտնապես ներկայացավ Իսրայելին։

Ծանոթագրություններ

Այստեղ խոսքը բանավոր կերպով սովորելու մասին է։