Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռութ 3։1-18

3  Նրա սկեսուր Նոեմին ասաց նրան. «Աղջի՛կս, քեզ համար հանգստի տեղ+ չգտնե՞մ, որ քեզ լավ լինի։  Օրինակ՝ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ դու մնում էիր, մեր ազգականն է+։ Այս գիշեր կալի մեջ նա գարի է կալսելու+։  Լվացվի՛ր, յո՛ւղ+ քսիր վրադ, հանդերձներդ հագի՛ր+ ու կա՛լը իջիր։ Բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։  Եվ երբ պառկի քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, ապա գնա՛, բա՛ց արա ծածկոցը նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. հետո նա կասի քեզ, թե ինչ պիտի անես»։  Հռութն էլ ասաց նրան. «Ինչ որ ինձ ասացիր, կանեմ»։  Նա իջավ կալը և ամեն ինչ արեց այնպես, ինչպես որ սկեսուրն էր պատվիրել։  Այդ ընթացքում Բոոսը կերավ ու խմեց, և նրա սիրտը զվարթացավ+։ Ապա գնաց ցորենի դեզի մոտ պառկելու։ Այդ ժամանակ Հռութը կամաց մոտեցավ, բացեց ծածկոցը նրա ոտքերի կողմից ու պառկեց։  Կեսգիշերին մարդը սկսեց դողալ և տեղից մի փոքր բարձրանալով՝ տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին է պառկել։  Նա հարցրեց. «Դու ո՞վ ես»։ Կինն էլ պատասխանեց. «Քո աղախին Հռութն եմ, փեշդ տարածի՛ր քո աղախնի վրա, քանի որ դու փրկագնելու իրավունք ունես»+։ 10  Բոոսն ասաց. «Թող Եհովան օրհնի քեզ+, աղջի՛կս։ Սիրառատ բարությունը+, որ հիմա ցուցաբերեցիր, առաջինից ավելի մեծ է+, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների հետևից չգնացիր։ 11  Իսկ հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր։ Ինչ որ ասես, ամեն ինչ կանեմ քեզ համար+, որովհետև իմ ժողովրդի քաղաքում* բոլորը գիտեն, որ դու մի առաքինի կին+ ես։ 12  Ճիշտ է, ես փրկագնելու իրավունք ունեմ+, սակայն ինձանից ավելի մոտ մեկ ուրիշ ազգական+ էլ կա, որը փրկագնելու իրավունք ունի։ 13  Այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան, եթե նա ցանկանա քեզ փրկագնել+, թող փրկագնի։ Բայց եթե չցանկանա, կենդանի է Եհովան+, որ ե՛ս կփրկագնեմ քեզ։ Մինչև առավոտ պառկի՛ր այստեղ»։ 14  Եվ նա մինչև առավոտ պառկած մնաց նրա ոտքերի մոտ ու վեր կացավ, երբ որ մարդիկ դեռ չէին կարող իրար ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել կալը»+։ 15  Հետո ասաց. «Վրայիդ թիկնոցը բռնիր»։ Հռութն էլ բռնեց այն, և նա վեց չափ* գարի չափեց, ապա օգնեց, որ նա բարձրացնի, և գնաց քաղաք։ 16  Երբ Հռութը գնաց իր սկեսրոջ մոտ, սա հարցրեց նրան. «Ո՞վ ես դու, աղջի՛կս»։ Հռութն էլ պատմեց նրան այն ամենը, ինչ որ այդ մարդն արել էր իր համար։ 17  Եվ ավելացրեց. «Այս վեց չափ գարին նա ինձ տվեց ու ասաց. «Դատարկ ձեռքով չգնաս սկեսրոջդ մոտ»»+։ 18  Նոեմին ասաց. «Նստի՛ր, աղջի՛կս, մինչև իմանաս, թե այս գործը ինչպես կվերջանա, որովհետև այդ մարդը չի հանգստանա, մինչև որ այս գործը չվերջացնի այսօր»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դարպասում»։
Ըստ ռաբունական աղբյուրների՝ վեց գրիվ, կամ՝ 44 լ.։ Հվնբր նա այսքան էր ի վիճակի տանելու իր գլխի վրա։