Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռութ 1։1-22

1  Այն օրերին, երբ դատավորներն+ էին կառավարում, երկրում սով+ սկսվեց։ Մի մարդ իր կնոջ ու երկու որդիների հետ Հուդայի Բեթլեհեմից+ գնաց և պանդխտացավ Մովաբի+ երկրում։  Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոեմի, իսկ երկու որդիների անուններն էին՝ Մաալոն ու Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին+՝ Հուդայի Բեթլեհեմից։ Եվ ահա նրանք եկան Մովաբի երկիր ու բնակվեցին այնտեղ։  Որոշ ժամանակ անց Ելիմելեքը՝ Նոեմիի ամուսինը, մահացավ, և նա մնաց իր երկու որդիների հետ,  որոնք իրենց համար մովաբացի կանայք+ առան։ Մեկի անունը Օրփա էր, իսկ մյուսինը՝ Հռութ+։ Նրանք այնտեղ բնակվեցին մոտ տասը տարի։  Ժամանակի ընթացքում Մաալոնն ու Քելլոնն էլ մահացան, և այդ կինը մնաց առանց իր երկու զավակների ու ամուսնու։  Ուստի նա իր երկու հարսների հետ վեր կացավ ու Մովաբի երկրից հետ դարձավ, որովհետև դեռ Մովաբի երկրում լսել էր, որ Եհովան ուշադրություն է դարձրել իր ժողովրդին+ ու նրան հաց+ է տվել։  Նա դուրս եկավ այն տեղից, ուր ապրում էր+, և երկու հարսներն էլ իր հետ, և նրանք ճանապարհ ընկան, որ վերադառնան Հուդայի երկիր։  Նոեմին ասաց իր երկու հարսներին. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր մոր տուն։ Թող Եհովան սիրառատ բարություն* ցուցաբերի ձեր հանդեպ+, ինչպես որ դուք ցուցաբերեցիք ձեր մահացած ամուսինների ու իմ հանդեպ+։  Թող Եհովան ձեզ պարգև+ տա, և ձեզանից ամեն մեկը հանգստություն+ գտնի իր ամուսնու տանը»։ Ապա նա համբուրեց+ նրանց, և նրանք, իրենց ձայները բարձրացնելով, լաց եղան։ 10  Նրան ասում էին. «Ո՛չ։ Քեզ հետ քո ժողովրդի+ մոտ կգանք»։ 11  Բայց Նոեմին ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս։ Ինչո՞ւ գաք ինձ հետ։ Մի՞թե իմ ներսում ուրիշ որդիներ ունեմ, որ ձեր ամուսինները դառնան+։ 12  Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, քանի որ ես արդեն չափազանց ծեր եմ մարդի գնալու համար։ Նույնիսկ եթե ասեի, թե հույս ունեմ և հենց այս գիշեր ամուսին կունենամ ու որդիներ կծնեմ+, 13  կսպասեի՞ք մինչև նրանց մեծանալը։ Կամ նրանց համար կմնայի՞ք մենակ՝ առանց ամուսնանալու։ Ո՛չ, աղջիկներս, երբ ես ձեր մասին եմ մտածում, դառնությամբ եմ լցվում, որ Եհովայի ձեռքը իմ դեմ է ուղղվել»+։ 14  Այդ խոսքերի վրա նրանք ձայները բարձրացրին ու նորից լաց եղան։ Հետո Օրփան համբուրեց իր սկեսրոջն ու հեռացավ, իսկ Հռութը մնաց նրա հետ+։ 15  Նա էլ ասաց. «Ահա տեգրոջդ այրիացած կինը հետ դարձավ իր ժողովրդի ու իր աստվածների մոտ+։ Դո՛ւ էլ հետ դարձիր նրա հետ»+։ 16  Բայց Հռութն ասաց. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ ու հետ դառնամ։ Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ, որտեղ էլ որ գիշերն անցկացնես, ես էլ այնտեղ կանցկացնեմ+։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի+, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի+։ 17  Որտեղ էլ որ դու մեռնես, ես էլ այնտեղ կմեռնեմ+ ու կթաղվեմ։ Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի+ ինձ, թե որ մահից բացի մեկ ուրիշ բան բաժանի ինձ քեզանից»։ 18  Տեսնելով, որ Հռութը հաստատ որոշել է+ գնալ իր հետ՝ Նոեմին այլևս այդ մասին չխոսեց։ 19  Նրանք երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը, մինչև որ հասան Բեթլեհեմ+։ Հենց որ եկան Բեթլեհեմ, ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց+, և կանայք ասում էին. «Մի՞թե սա Նոեմին+ է»։ 20  Իսկ նա ասում էր այդ կանանց. «Ինձ Նոեմի* մի՛ կոչեք, այլ Մարա* կոչեք, որովհետև Ամենակարողը+ խիստ դառնացրել է ինձ+։ 21  Ես գնացի լիքը+, բայց Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց+։ Ինչո՞ւ եք ինձ Նոեմի կոչում, երբ Եհովան նվաստացրեց ինձ+, և Ամենակարողը դժբախտություն+ բերեց ինձ վրա»։ 22  Այսպիսով՝ Նոեմին իր հարսի՝ մովաբացի Հռութի հետ վերադարձավ Մովաբի+ երկրից, և գարու հնձի+ սկզբին նրանք հասան Բեթլեհեմ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սեր»։
Նշ. է «հաճելի»։
Նշ. է «դառը»։