Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 7։1-25

7  Մի՞թե չգիտեք, եղբայրնե՛ր (օրենքը իմացողներին եմ ասում), որ Օրենքը տիրում է մարդու վրա այնքան ժամանակ, քանի դեռ նա կենդանի է+։  Օրինակ՝ ամուսնացած կինը օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը կենդանի է, բայց երբ նա մահանա, կինը ազատ կլինի իր ամուսնու օրենքից+։  Ուստի քանի դեռ նրա ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ մարդու կինը դառնա+։ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատ կլինի նրա օրենքից, ուստիև շնացող չի լինի, եթե ուրիշ մարդու կինը դառնա+։  Եվ այսպես, եղբայրնե՛րս, դուք նույնպես մահացաք Օրենքի հանդեպ+ Քրիստոսի մարմնի միջոցով, որ ուրիշինը դառնաք+, նրանը, ով հարություն առավ+, որպեսզի մենք պտուղ բերենք+ Աստծուն։  Երբ մենք ապրում էինք մարմնական ցանկություններով+, մեղավոր կրքերը, որ բացահայտվեցին Օրենքի միջոցով, գործում էին մեր անդամներում, որպեսզի պտուղ բերեինք մահվանը+։  Բայց հիմա մենք ազատված ենք Օրենքից+, քանի որ մահացանք Օրենքի նկատմամբ+, որն ամուր բռնել էր մեզ, որպեսզի ծառաներ լինենք+ մի նոր իմաստով՝ ոգով+, և ոչ թե հին իմաստով՝ գրավոր օրենքով+։  Հիմա ի՞նչ ասենք։ Օրենքը մե՞ղք է+։ Ոչ մի դեպքում։ Իրականում եթե չլիներ Օրենքը, ես մեղքը չէի ճանաչի+: Օրինակ՝ չէի իմանա, թե ինչ է նշանակում ցանկանալը+, եթե Օրենքը չասեր՝ «մի՛ ցանկացիր»+։  Բայց մեղքը, դրդված լինելով պատվիրանից+, ամեն տեսակ ցանկություն էր առաջացնում իմ մեջ, քանի որ առանց օրենքի՝ մեղքը մեռած էր+։  Մի ժամանակ ես առանց օրենքի կենդանի էի+, բայց երբ պատվիրանը եկավ+, մեղքը կրկին կենդանացավ, իսկ ես մահացա+։ 10  Եվ այն պատվիրանը, որ կյանքի համար էր+, հասկացա, որ մահվան համար է+, 11  որովհետև մեղքը, դրդված լինելով պատվիրանից, հրապուրեց+ և սպանեց ինձ դրա միջոցով։ 12  Հետևաբար, Օրենքը ինքնին սուրբ է+, և պատվիրանն էլ է սուրբ, արդար+ ու բարի+։ 13  Այդ դեպքում ինչը որ բարի է, մա՞հ եղավ ինձ համար։ Ոչ մի դեպքում։ Այլ մե՛ղքը մահ եղավ, որպեսզի երևա, թե ինչպես է մեղքը բարու միջոցով մահ բերում ինձ+, որպեսզի պատվիրանի միջոցով մեղքը է՛լ ավելի մեղավոր դառնա+։ 14  Գիտենք, որ Օրենքը հոգևոր է+, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին ծախված+։ 15  Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչու եմ այդպես անում, որովհետև ինչը որ ուզում եմ, այն չեմ անում, այլ ինչը որ ատում եմ, այն եմ անում։ 16  Սակայն եթե անում եմ այն, ինչը չեմ ուզում+, համաձայնվում եմ, որ Օրենքը բարի է+։ 17  Ուստի դա անողը այլևս ես չեմ, այլ մեղքը, որ բնակվում է իմ մեջ+։ 18  Ես գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, ոչ մի բարի բան չի բնակվում+, որովհետև ուզում եմ+ բարին անել, բայց չեմ կարողանում+ իմ ուզածն անել։ 19  Բարին, որ ուզում եմ անել, չեմ անում+, բայց չարը, որ չեմ ուզում անել, հենց դա եմ անում։ 20  Եթե ես անում եմ այն, ինչը չեմ ուզում, ապա այդ անողը այլևս ես չեմ, այլ մեղքը, որ բնակվում է իմ մեջ+։ 21  Ուստի իմ պարագայում այս օրենքն եմ գտնում. երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է+, չարն ինձ մոտ է+։ 22  Իմ ներսի անձնավորությամբ+ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից+, 23  բայց իմ անդամներում+ ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է+ իմ մտքի օրենքի դեմ+ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին+, որն իմ անդամներում է։ 24  Ի՜նչ թշվառ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից+։ 25  Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+։ Այո՛, մտքով ես ծառա եմ Աստծու օրենքին+, բայց մարմնով՝ մեղքի օրենքին+։

Ծանոթագրություններ