Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 6։1-23

6  Եվ այսպես, ի՞նչ ասենք։ Շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի անզուգական բարությունն առատանա+։  Երբե՛ք։ Մենք, որ մահացանք մեղքի հանդեպ+, էլ ինչպե՞ս շարունակենք ապրել նրա մեջ+։  Կամ չգիտե՞ք, որ բոլորս, մկրտվելով Քրիստոս Հիսուսում+, մկրտվեցինք նրա մահվան մեջ+։  Ուստի մեր մկրտությամբ նրա հետ միասին թաղվեցինք+ նրա մահվան մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը հարություն առավ Հոր փառքի միջոցով+, այնպես էլ մենք քայլենք կյանքի նոր ընթացքով+։  Եթե նրա հետ միավորվեցինք նրա մահվան նմանությամբ+, ապա անշուշտ նրա հետ կմիավորվենք նաև նրա հարության նմանությամբ+,  որովհետև գիտենք, որ մեր հին անձնավորությունը նրա հետ միասին ցցին գամվեց+, որպեսզի մեր մեղավոր մարմինը չտիրապետի մեզ վրա+, և այլևս չլինենք մեղքին ծառա+,  քանի որ նա, ով մահանում է, ազատվում է մեղքից+։  Եթե մահացել ենք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք+։  Գիտենք, որ Քրիստոսը, որ արդեն հարություն է առել+, այլևս չի մահանում+. մահն այլևս չի տիրում նրան, 10  քանի որ նա մեկընդմիշտ մահացավ մեղքը վերացնելու համար+, բայց ապրում է Աստծու կամքը կատարելու համար+։ 11  Նույնպես և դուք, ձեր անձերը մեռած համարեք+ մեղքի հանդեպ, սակայն կենդանի համարեք+ Աստծու համար Քրիստոս Հիսուսով։ 12  Ուստի թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի թագավորել+ ձեր մահկանացու մարմիններում, որպեսզի չհնազանդվեք նրանց ցանկություններին+։ 13  Եվ ձեր անդամները մեղքին մի՛ ներկայացրեք+ իբրև անարդարության զենքեր+, այլ ինքներդ ձեզ Աստծուն ներկայացրեք իբրև մահացածների միջից կենդանացածներ+, և ձեր անդամները Աստծուն ներկայացրեք իբրև արդարության զենքեր+։ 14  Մեղքը չպետք է տիրի ձեզ, քանի որ դուք ոչ թե օրենքի տակ եք+, այլ անզուգական բարության+։ 15  Ուրեմն ի՞նչ։ Եթե օրենքի տակ չենք+, այլ անզուգական բարության+ տակ ենք, մե՞ղք գործենք։ Երբե՛ք։ 16  Մի՞թե չգիտեք, որ եթե ձեր անձերը որևէ մեկին որպես ծառա եք ներկայացնում նրան հնազանդվելու համար, ապա նրա ծառաներն եք, քանի որ հնազանդվում եք նրան+. եթե մեղքին+՝ դեպի մահ+, եթե հնազանդությանը+՝ դեպի արդարություն+։ 17  Բայց շնորհակալություն Աստծուն, որ թեև մեղքի ծառաներ էիք, սակայն ի սրտե հնազանդ եղաք այն ուսմունքին, որը վստահվեց ձեզ+։ 18  Այո՛, ազատվելով+ մեղքից՝ դուք ծառաներ+ դարձաք արդարությանը+։ 19  Ձեր մարմնի տկարության պատճառով մարդկանց հասկանալի բառերով եմ խոսում+. ինչպես ձեր անդամները+ իբրև ծառաներ ներկայացրիք անմաքրությանն+ ու անօրենությանը՝ անօրենություն գործելու համար, այնպես էլ հիմա ձեր անդամները իբրև ծառաներ ներկայացրեք արդարությանը՝ սրբության համար+, 20  որովհետև երբ դուք մեղքի ծառաներ էիք+, արդարության հանդեպ ազատ էիք։ 21  Ուրեմն ո՞րն էր այն ժամանակ ձեր ունեցած պտուղը+, բաներ+, որոնց համար հիմա ամաչում եք։ Դրանց վերջը մահ է+։ 22  Սակայն հիմա, քանի որ դուք ազատվել եք մեղքից և Աստծու ծառաներն եք դարձել+, ձեր պտուղը+ ձեր սրբությունն է, և դրա վերջը հավիտենական կյանքն է+, 23  որովհետև մեղքի տված վարձը մահն է+, բայց Աստծու տված պարգևը+՝ հավիտենական կյանք+ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով+։

Ծանոթագրություններ