Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 5։1-21

5  Ուրեմն հիմա, որ արդար ենք հայտարարվել հավատի շնորհիվ+, եկեք խաղաղություն+ վայելենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով,  որի միջոցով մենք նաև հավատով արտոնություն ունենք մոտենալու Աստծուն+՝ ստանալու անզուգական բարությունը, որն այժմ վայելում ենք։ Ուստի եկեք ցնծանք Աստծու փառքի հույսով+։  Նաև եկեք ցնծանք, երբ նեղությունների մեջ ենք+, իմանալով, որ նեղությունը տոկունություն+ է առաջ բերում,  տոկունությունը՝ հավանություն+, հավանությունն էլ հույս+,  իսկ հույսը չի հիասթափեցնում+, որովհետև Աստծու սերը+ հորդել է մեր սրտերի+ մեջ սուրբ ոգու միջոցով+, որը տրվեց մեզ։  Երբ մենք դեռ տկար էինք+, Քրիստոսը նշանակված ժամանակին մահացավ ամբարիշտների համար+։  Դժվար թե որևէ մեկը մահանա արդարի համար+, մինչդեռ բարի*+ մարդու համար ինչ-որ մեկը միգուցե համարձակվի մահանալ+։  Բայց Աստված իր սերն+ է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար+, երբ մենք դեռ մեղավորներ էինք։  Ուրեմն որքա՜ն առավել հիմա, որ արդար ենք հայտարարվել նրա արյունով+, նրա միջոցով կփրկվենք ցասումից+։ 10  Եթե մենք, որ թշնամիներ էինք+, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահով+, ապա որքա՜ն առավել հիմա, որ արդեն հաշտվել ենք, կփրկվենք նրա կյանքով+։ 11  Մենք նաև ցնծում ենք Աստծով մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որի միջոցով էլ այժմ ստացել ենք հաշտությունը+։ 12  Ահա թե ինչու, ինչպես մեկ մարդու+ միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը+, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին+... 13  Մինչև Օրենքի լինելը մեղքը աշխարհում էր։ Բայց երբ օրենք չկա, ոչ ոք չի մեղադրվում մեղքի մեջ+։ 14  Այնուամենայնիվ, Ադամից մինչև Մովսես՝ մահը թագավորեց+ նույնիսկ նրանց վրա, ովքեր մեղք չէին գործել Ադամի օրինազանցության պես+, ով նման է նրան, որը պետք է գար+։ 15  Սակայն պարգևի դեպքում պարագան նույնը չէ, ինչպիսին որ հանցանքի դեպքում էր։ Եթե մեկ մարդու հանցանքով շատերը մահացան, ապա Աստծու անզուգական բարությունը և նրա ձրի պարգևը, որը այն մեկ մարդու+՝ Հիսուս Քրիստոսի միջոցով տրվել է անզուգական բարության հետ մեկտեղ, անհամեմատելի օգուտներ բերեցին շատերին+։ 16  Բացի այդ, ձրի պարգևի+ դեպքում արդյունքը նույնը չէ, ինչպիսին որ այն մեկ մարդու գործած մեղքի դեպքում էր+, որովհետև մեկ հանցանքի դիմաց արված դատաստանը+ դատապարտություն բերեց+, իսկ պարգևը, որը եկավ շատ հանցանքների արդյունքում, արդար հայտարարվելուն հանգեցրեց+։ 17  Եթե մեկ մարդու+ հանցանքով մահը թագավորեց+ այդ մեկի միջոցով, ապա որքա՜ն առավել նրանք, ովքեր կստանան Աստծու անզուգական բարության+ և արդարության ձրի պարգևի+ առատությունը, կապրեն ու կթագավորեն+ այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով+։ 18  Ուրեմն ինչպես մեկ հանցանքի հետևանքով ամեն տեսակ մարդկանց վրա դատապարտություն եկավ+, այդպես էլ արդարացում+ բերող մեկ արարքի արդյունքում ամեն տեսակ մարդիկ+ արդար են հայտարարվում կյանքի համար+։ 19  Եվ ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը+ մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու հնազանդությամբ+ շատերը+ արդարներ կդառնան+։ 20  Օրենքը+ մեջտեղ եկավ, որպեսզի հանցանքները շատանան+։ Բայց այնտեղ, որտեղ մեղքը+ շատացավ, անզուգական բարությունն+ է՛լ ավելի առատացավ։ 21  Ի՞նչ նպատակով։ Որպեսզի ինչպես մեղքը մահվան հետ միասին թագավորեց+, այդպես էլ Աստծու անզուգական բարությունը+ արդարությամբ թագավորի հավիտենական կյանք+ բերելու նպատակով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ծանոթագրություններ

Կամ՝ «բարեգործ»։