Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 3։1-31

3  Ո՞րն է, ուրեմն, հրեայի առավելությունը+, կամ ո՞րն է թլփատության օգուտը+։  Դրանք շատ են։ Ամենից առաջ առավելությունն այն է, որ Աստծու սրբազան պատգամները նրանց վստահվեցին+։  Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատ չցուցաբերեցին+, մի՞թե նրանց անհավատությունը ապարդյուն կդարձնի Աստծու հավատարմությունը+։  Անհնարի՛ն է։ Աստված ճշմարիտ կլինի+, թեկուզև ամեն մարդ ստախոս լինի+, ինչպես և գրված է. «Այնպես որ դու արդար ես քո խոսքերում և կհաղթես, երբ քեզ դատեն»+։  Այնուհանդերձ, եթե մեր անարդարությունը ի հայտ է բերում Աստծու արդարությունը+, ուրեմն ի՞նչ ասենք։ Մի՞թե Աստված անիրավ է+, երբ իր ցասումն է թափում։ (Որպես մարդ+ եմ խոսում)։  Երբե՛ք։ Այլապես Աստված ինչպե՞ս պիտի դատի աշխարհը+։  Բայց եթե իմ ստի պատճառով Աստծու ճշմարտությունը+ ավելի ցայտուն է դառնում նրա փառքի համար, այդ դեպքում էլ ինչո՞ւ եմ դատվում իբրև մեղավոր+։  Եվ ինչո՞ւ չասենք այն, ինչում որ ոմանք մեզ սուտ մեղադրում են+՝ պնդելով, թե իբր մենք ասում ենք. «Եկեք վատ բաներ անենք, որպեսզի լավը դուրս գա»+։ Այս մարդկանց դեմ դատաստանն+ արդարացի է+։  Ուրեմն ի՞նչ։ Արդյո՞ք մենք ավելի լավ վիճակում ենք+։ Բոլորովի՛ն։ Մենք արդեն հաստատեցինք, որ ինչպես հրեաները, այնպես էլ հույները՝ բոլորն էլ մեղքի տակ են+, 10  ինչպես և գրված է. «Արդար մարդ չկա, նույնիսկ մեկը չկա+։ 11  Չկա մեկը, որ հասկացողություն ունենա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի+։ 12  Բոլորը խոտորվեցին, բոլորը միասին անպիտան դարձան. չկա մեկը, որ բարություն անի, անգամ մեկը չկա»+։ 13  «Նրանց կոկորդը բաց գերեզման է, նրանք իրենց լեզուն խաբեության համար են գործածում»+։ «Իժերի թույն կա նրանց շուրթերի տակ»+։ 14  «Եվ նրանց բերանը լի է անեծքով ու դառը խոսքերով»+։ 15  «Նրանց ոտքերը շտապում են արյուն թափելու»+։ 16  «Կործանում և թշվառություն կա նրանց ճանապարհներին+, 17  և նրանք չիմացան խաղաղության ճանապարհը»+։ 18  «Աստծու հանդեպ վախ չկա նրանց աչքի առաջ»+։ 19  Սակայն մենք գիտենք, որ այն ամենը, ինչ Օրենքն+ ասում է, Օրենքի տակ լինողներին է ասում, որպեսզի ամեն բերան փակվի+, և ամբողջ աշխարհը Աստծու պատժին+ ենթարկվի+։ 20  Հետևաբար օրենքի գործերով ոչ մի մարմին արդար չի հայտարարվի+ նրա առաջ, որովհետև օրենքի+ միջոցով է, որ լիարժեքորեն իմանում ենք, թե ինչ է մեղքը+։ 21  Բայց հիմա, օրենքից անկախ, հայտնի դարձավ Աստծու արդարությունը+, ինչպես որ դրա մասին վկայում են+ Օրենքն+ ու Մարգարեները+։ 22  Այո՛, Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի+ հանդեպ հավատի շնորհիվ է բոլոր նրանց համար, ովքեր հավատ ունեն+, քանի որ խտրություն չկա+։ 23  Բոլորը մեղք գործեցին+ ու չհասան Աստծու փառքին+, 24  և ձրի պարգև է+ այն, որ նրա անզուգական բարության+ շնորհիվ նրանք արդար են հայտարարվում այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով+։ 25  Աստված մատուցեց նրան որպես զոհ հաշտության համար+, ինչը հնարավոր է նրա արյանը հավատ ընծայելու միջոցով+, որպեսզի ցույց տա իր արդարությունը, քանի որ համբերատարություն ցուցաբերելով+՝ ներում էր անցյալում կատարված մեղքերը+, 26  և որպեսզի ցույց տա իր արդարությունը+ այս ներկա ժամանակում, որ ինքը արդար լինի նույնիսկ այն ժամանակ, երբ արդար կհայտարարի+ նրան, ով հավատում է Հիսուսին։ 27  Ուրեմն ո՞ւր մնաց պարծենալը+։ Վերացավ։ Ո՞ր օրենքի միջոցով+։ Գործերի՞ օրենքի+։ Անշուշտ ո՛չ, այլ հավատի օրենքի միջոցով+։ 28  Մենք եզրակացնում ենք, որ մարդ արդար է հայտարարվում հավատով՝ անկախ օրենքի գործերից+։ 29  Կամ մի՞թե նա միայն հրեաների Աստվածն է+։ Արդյոք մյուս ազգերինն էլ չէ՞+։ Այո՛, մյուս ազգերինն էլ է+, 30  քանի որ մեկն է Աստված+, որը հավատի միջոցով արդար կհայտարարի թե՛ թլփատվածներին+ և թե՛ անթլփատներին+։ 31  Ուստի մի՞թե մեր հավատով վերացնում ենք օրենքը+։ Բնա՛վ։ Ընդհակառակը՝ հաստատում ենք այն+։

Ծանոթագրություններ