Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 16։1-27

16  Ես ներկայացնում եմ ձեզ Ֆիբեին՝ մեր քրոջը, որը ծառայում է+ Կենքրայի+ ժողովում,  որ դուք ընդունեք+ նրան Տիրոջով, ինչպես որ արժան է սրբերին, և օգնեք նրան ցանկացած հարցում, ինչում որ ձեր կարիքը կունենա+, քանի որ նա ինքն էլ պաշտպան է եղել շատերին, այո՛, հենց ինձ էլ։  Իմ ողջույնները փոխանցեք Պրիսկիղային և Ակյուղասին+՝ Քրիստոս Հիսուսով իմ համագործակիցներին+,  որոնք իմ կյանքը* փրկելու համար իրենց գլուխը վտանգեցին+, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալություն հայտնում+, այլև մյուս ազգերից եղող ժողովները։  Բարևեք նաև նրանց տան ժողովին+։ Բարևեք իմ սիրելի Եպենետոսին, որը Ասիայում* առաջիններից էր+, որ դարձավ Քրիստոսի հետևորդը։  Բարև տվեք Մարիամին, որը շատ գործեր է արել ձեզ համար։  Բարևեք Անդրոնիկոսին և Հունիասին՝ իմ ազգականներին+ և բանտակիցներին+, որոնք ճանաչված են առաքյալների կողմից և որոնք ավելի երկար ժամանակ է, ինչ Քրիստոսի հետևորդներն են, քան ես։  Ողջույններս փոխանցեք+ Ամպլիատոսին՝ իմ սիրելիին Տիրոջով։  Բարևեք Ուրբանոսին՝ մեր համագործակցին Քրիստոսում, և իմ սիրելի Ստաքիսին։ 10  Բարևեք+ Ապելեսին, որը հավատարիմ մնաց Քրիստոսին։ Բարև տվեք Արիստոբուլոսի տան անդամներին։ 11  Բարև տվեք Հերովդիոնին՝ իմ ազգականին+։ Բարևեք Նարկիսոսի տան անդամներին, որոնք Տիրոջ հետևորդներն են+։ 12  Բարևեք Տրիֆենային և Տրիֆոսային՝ այն կանանց, որոնք տքնաջան աշխատում են՝ ծառայելով Տիրոջը։ Բարևեք մեր սիրելի Պերսիսին, քանի որ նա շատ գործեր է արել՝ իբրև Տիրոջ հետևորդ։ 13  Բարևեք Ռուֆոսին՝ Տիրոջ ընտրված ծառային, և նրա մորը, որին իմ մայրն եմ համարում։ 14  Բարև տվեք Ասյունկրիտոսին, Ֆլեգոնին, Հերմեսին, Պատրոբասին, Հերմասին և նրանց հետ եղող եղբայրներին։ 15  Բարևեք Ֆիլոլոգոսին և Յուլիային, Ներեոսին և նրա քրոջը, նաև Օլիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին+։ 16  Բարև տվեք իրար սուրբ համբույրով+։ Քրիստոսի բոլոր ժողովները բարևում են ձեզ։ 17  Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ աչքի տակ առնեք նրանց, ովքեր բաժանումներ են առաջ բերում+ և գայթակղության առիթ են ստեղծում՝ հակառակ այն ուսմունքին+, որ դուք սովորել եք. խուսափե՛ք նրանցից+, 18  որովհետև այդպիսիները ոչ թե մեր Տիրոջ՝ Քրիստոսի ծառաներն են, այլ իրենց որովայնի+։ Նրանք իրենց քաղցր խոսքերով+ ու հաճոյախոսություններով+ մոլորեցնում են պարզահոգի մարդկանց սրտերը։ 19  Իսկ ձեր հնազանդությունը նկատելի դարձավ բոլորին+, և դա ուրախություն է պատճառում ինձ։ Բայց կամենում եմ, որ դուք իմաստուն+ լինեք դեպի բարին և անմեղ+՝ դեպի չարը+։ 20  Իր հերթին, Աստված, որ խաղաղություն է տալիս+, շուտով կջախջախի Սատանային+ ձեր ոտքերի տակ։ Թող մեր Տեր Հիսուսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։ 21  Բարևում է ձեզ Տիմոթեոսը՝ իմ համագործակիցը, ինչպես նաև իմ ազգականներ+ Ղուկիոսը, Հասոնը և Սոսիպատրոսը։ 22  Բարևում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ գրեցի այս նամակը։ 23  Բարևում է ձեզ Գայոսը+՝ ինձ և ամբողջ ժողովին հյուրընկալողը։ Բարև են տալիս նաև Երաստոսը՝ քաղաքի+ տնտեսը, և նրա եղբայր Կվարտոսը։ 24  ....* 25  Աստված+ կարող է ձեզ հաստատուն դարձնել՝ համաձայն իմ հռչակած բարի լուրի և Հիսուս Քրիստոսի մասին քարոզչության, այն սրբազան գաղտնիքի+ բացահայտվելուն ներդաշնակ, որը վաղուց ի վեր լռությամբ պահված էր։ 26  Բայց հիմա հավիտենական Աստծու հրամանով այդ գաղտնիքը հայտնի դարձավ+ և մարգարեական գրքերի միջոցով իմացվեց բոլոր ազգերին, որպեսզի նրանք հավատ ընծայեն ու հնազանդվեն նրան+։ 27  Հիսուս Քրիստոսի միջոցով+ միակ իմաստուն+ Աստծուն թող փառք+ լինի հավիտյան։ Ամեն։

Ծանոթագրություններ

Հուն.՝ փսիխե։ Տե՛ս հավելված 10։
Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։
Հուն. հնագույն ձեռագրերում բացակայում են «Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն» խոսքերը, որոնք հմպտ. են 20-րդ համարի վերջին մասին։