Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 15։1-33

15  Մենք՝ ուժեղներս, պետք է կրենք նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն+, և չպետք է հաճեցնենք ինքներս մեզ+։  Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար+։  Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց+, այլ ինչպես որ գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»+։  Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար+ գրվեց+, որպեսզի մեր տոկունությամբ+ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ+ հույս ունենանք+։  Թող որ տոկունություն և մխիթարություն տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ+,  որ միահամուռ կերպով+ և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը։  Ուստի ընդունեք միմյանց+ այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ+, որպեսզի Աստված փառավորվի։  Ասում եմ ձեզ, որ Քրիստոսը թլփատվածներին+ ծառայող դարձավ+, որպեսզի վկայի, որ Աստված ճշմարտացի է+, հաստատի այն խոստումները+, որ Աստված տվել էր նրանց նախահայրերին,  և որպեսզի ազգերը+ փառավորեն Աստծուն նրա ողորմության+ համար, ինչպես որ գրված է. «Դրա համար հայտնապես կընդունեմ քեզ ազգերի մեջ և քո անվանը սաղմոս կերգեմ»+։ 10  Եվ նորից ասում է. «Ցնծացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ»+։ 11  Եվ դարձյալ. «Գովաբանե՛ք Եհովային, ո՛վ բոլոր ազգեր, և թող բոլոր ժողովուրդները գովաբանեն նրան»+։ 12  Եսայիան էլ ասում է. «Հեսսեի արմատը+ պիտի լինի, և պիտի լինի մեկը, որ կկանգնի՝ իշխելու ազգերին+. ազգերը իրենց հույսը նրա վրա կդնեն»+։ 13  Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով+։ 14  Ես ինքս էլ համոզված եմ ձեզանում, եղբայրնե՛րս, որ դուք նույնպես լի եք բարությամբ, քանի որ լցված եք ամեն գիտելիքներով+, և կարող եք նաև հորդորել միմյանց+։ 15  Այնուամենայնիվ, որոշ հարցերի վերաբերյալ ավելի ուղղակիորեն եմ գրում՝ ասես նորից հիշեցնելով+ ձեզ, քանի որ Աստված իր անզուգական բարությունը դրսևորեց իմ հանդեպ+, 16  որպեսզի Քրիստոս Հիսուսի ծառան լինեմ մյուս ազգերի համար+՝ Աստծու բարի լուրի+ սուրբ գործին մասնակցելու, որպեսզի ընծան+ (այսինքն՝ այս ազգերը) ընդունելի+ լինի՝ սրբացված լինելով սուրբ ոգով+։ 17  Հետևաբար, երբ խոսքը Աստծուն մատուցած իմ ծառայության մասին է+, ես պատճառ ունեմ Քրիստոս Հիսուսով ցնծալու+։ 18  Ես չեմ համարձակվի ասել որևէ բան, բացի նրանից, ինչ Քրիստոսն արեց իմ միջոցով+, որպեսզի ազգերը հնազանդ լինեն+։ Նա արեց դա իմ խոսքերի+ ու գործերի միջոցով, 19  նշանների ու հրաշքների զորությամբ+, սուրբ ոգու զորությամբ, այնպես որ Երուսաղեմից մինչև Իլլիրիայի կողմերը շրջելով+՝ ես հիմնովին քարոզեցի Քրիստոսի մասին բարի լուրը+։ 20  Այսպիսով՝ ես նպատակ դրեցի չհռչակել բարի լուրը այնտեղ, որտեղ Քրիստոսի անունն արդեն հայտնի էր, որ չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ+, 21  այլ ինչպես որ գրված է. «Ում չի հռչակվել նրա մասին, նրանք կտեսնեն, և ովքեր չեն լսել, նրանք կհասկանան»+։ 22  Ահա թե ինչու շատ անգամ արգելքներ եղան, և ես չկարողացա գալ ձեզ մոտ+։ 23  Բայց հիմա, որ այս կողմերում այլևս չքարոզված տարածք չունեմ և արդեն մի քանի տարի է, ինչ փափագում եմ ձեզ մոտ գալ+, 24  երբ Իսպանիա+ ուղևորվելիս լինեմ, ամեն ինչից առավել հույս ունեմ, որ ճանապարհին կտեսնեմ ձեզ։ Ցանկանում եմ, որ մի որոշ ժամանակ վայելեմ ձեր ընկերակցությունը+, իսկ հետո, որ դուք ճանապարհի մի մասը ուղեկցեք ինձ։ 25  Բայց հիմա պատրաստվում եմ մեկնել Երուսաղեմ, որպեսզի սրբերին ծառայեմ+, 26  որովհետև Մակեդոնիայում և Աքայիայում+ լինողները հոժարությամբ բաժին հանեցին իրենց ունեցածից՝ նվիրաբերություն անելով+ Երուսաղեմի սրբերի մեջ եղող աղքատների համար։ 27  Ճիշտ է, նրանք դա հոժարությամբ արեցին, բայց պարտական էին նրանց, որովհետև եթե ազգերը բաժին ունեցան նրանց հոգևոր բաներից+, ապա նաև պարտավոր են ծառայել նրանց մարմնի համար անհրաժեշտ բաներով+։ 28  Հետևաբար, երբ սա ավարտեմ և այս նվիրաբերությունը+ ապահով հասցնեմ նրանց, ձեր մոտով կուղևորվեմ Իսպանիա+։ 29  Բացի դրանից, գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի լիառատ օրհնություններով կգամ+։ 30  Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսով և ոգու սիրով+, որ դուք ինձ հետ միասին եռանդագին աղոթեք Աստծուն ինձ համար+, 31  որ ազատվեմ+ Հրեաստանի անհավատներից, և Երուսաղեմի+ համար արված իմ ծառայությունը ընդունելի լինի սրբերին+, 32  որ երբ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ, ձեզ հետ միասին թարմություն ստանամ+։ 33  Թող Աստված, որ խաղաղություն է տալիս, ձեզ հետ լինի+։ Ամեն։

Ծանոթագրություններ