Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 14։1-23

14  Ընդունեք հավատի մեջ թույլ մարդուն+՝ առանց նրա ներքին+ կասկածները քննադատելու։  Մեկի հավատն այնպիսին է, որ նա ամեն ինչ ուտում է+, բայց հավատի մեջ թույլ անհատը բանջարեղեն է ուտում։  Նա, ով ուտում է, թող վերևից չնայի չուտողին+, իսկ ով չի ուտում, թող չդատի ուտողին, որովհետև Աստված ընդունել է նրան։  Ո՞վ ես դու, որ դատում ես ուրիշի ծառային+։ Իր իսկ տիրոջ համար է նա կանգնում կամ ընկնում+։ Նա կկանգնի, որովհետև Եհովան կարող է նրան կանգնեցնել+։  Մեկը մի օրը մյուսից կարևոր է համարում+, իսկ մյուսի համար բոլոր օրերն էլ նույնն են+. թող յուրաքանչյուր մարդ լիովին համոզված լինի իր մտքում։  Եթե մեկը որևէ օր կարևոր է համարում, Եհովայի համար է կարևոր համարում։ Ով ուտում է, Եհովայի համար է ուտում+, որովհետև շնորհակալություն է հայտնում Աստծուն+։ Իսկ ով չի ուտում, Եհովայի համար չի ուտում+, բայց, միևնույնն է, շնորհակալություն է հայտնում Աստծուն+։  Ինչ խոսք, մեզանից ոչ ոք միայն իր անձի համար չի ապրում+, և ոչ ոք միայն իր անձի համար չի մահանում,  քանի որ եթե ապրում ենք, Եհովայի համար ենք ապրում+, և եթե մահանում ենք, Եհովայի համար ենք մահանում+։ Հետևաբար թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում+։  Քրիստոսը մահացավ և կրկին կենդանացավ+, որպեսզի Տերը լինի ինչպես մահացածների+, այնպես էլ կենդանի եղողների+։ 10  Բայց ինչո՞ւ ես դատում քո եղբորը+։ Կամ ինչո՞ւ ես քո եղբորը վերևից նայում։ Բոլորս էլ Աստծու դատավորական աթոռի առաջ ենք կանգնելու+, 11  ինչպես որ գրված է. «Կենդանի՛ եմ ես,– ասում է Եհովան+,– իմ առաջ ամեն ծունկ կխոնարհվի, և ամեն լեզու հայտնապես կընդունի Աստծուն»+։ 12  Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն+։ 13  Եկեք այլևս չդատենք+ միմյանց, փոխարենը՝ թող սա՛ լինի ձեր որոշումը+՝ գայթակղության քար+ չդնել եղբոր առաջ+ կամ սայթաքելու պատճառ չստեղծել նրա համար։ 14  Ես գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ+, բայց եթե մարդ ինչ-որ բան պիղծ է համարում, դա նրա համար պիղծ է+։ 15  Եթե կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, ապա դու այլևս սիրով չես վարվում+։ Քո կերակուրով մի՛ կործանիր նրան, որի համար Քրիստոսը մահացավ+։ 16  Թույլ մի՛ տվեք, որ ձեր բարի գործը չարախոսվի։ 17  Աստծու թագավորությունը+ ուտելիք ու խմելիք չէ+, այլ արդարություն է+, խաղաղություն+ և ուրախություն+ սուրբ ոգով։ 18  Ով այսպես է ծառայում Քրիստոսին, ընդունելի է Աստծուն և մարդկանց հավանությունն ունի+։ 19  Հետևաբար, եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն+ է բերում և նպաստում է միմյանց կերտելուն+։ 20  Մի՛ քանդիր Աստծու գործը զուտ կերակուրի համար+։ Իրոք որ, ամեն բան մաքուր է, բայց վնասակար է այն մարդու համար, որը ուտելով գայթակղության առիթ է դառնում+։ 21  Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է+։ 22  Այն հավատը, որ դու ունես, թող մնա քո և Աստծու միջև+։ Երջանիկ է այն մարդը, որը չի դատապարտում իրեն այն բանում, ինչին որ հավանություն է տալիս։ 23  Սակայն եթե կասկածներ ունի և ուտում է, նա արդեն դատապարտված է+, քանի որ հավատից ելնելով չի, որ ուտում է։ Եվ ամեն բան, որ հավատից չէ, մեղք է+։

Ծանոթագրություններ