Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 12։1-21

12  Ուրեմն, եղբայրնե՛ր, Աստծու կարեկցանքով խնդրում եմ ձեզ, որ ձեր մարմինները ներկայացնեք+ որպես զոհ+՝ կենդանի+, սուրբ+ և Աստծուն ընդունելի+, այսինքն՝ սուրբ ծառայություն+ մատուցեք ձեր բանականությամբ+։  Եվ մի՛ ընդունեք այս աշխարհի* կերպարանքը+, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը+, որպեսզի հավաստիանաք+, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը+։  Ինձ տրված անզուգական բարությամբ ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել+, այլ այնպես մտածի, որ ողջամտություն+ ունենա հավատի+ այն չափով+, ինչ չափով որ Աստված բաժանեց յուրաքանչյուրին։  Ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք+, բայց բոլորը միևնույն դերը չեն կատարում,  այնպես էլ մենք, թեպետև շատ ենք, սակայն մեկ մարմին ենք+՝ Քրիստոսի հետ միաբանված, և անդամներ ենք ու առանձին-առանձին իրար ենք պատկանում+։  Մենք զանազան պարգևներ ունենք+՝ ըստ մեզ տրված անզուգական բարության+։ Ուստի եթե պարգևը մարգարեությունն է, թող մարգարեանանք՝ համաձայն այն հավատի, որ բաշխվել է մեզ,  եթե ծառայությունն է, թող շարունակենք կատարել այդ ծառայությունը+, իսկ ով սովորեցնում է+, թող շարունակի սովորեցնել+,  ով հորդորում է, թող շարունակի հորդորել+, ով բաժանում է, թող առատաձեռնությամբ բաժանի+, ով առաջնորդում է*+, թող ամենայն ջանասիրությամբ առաջնորդի, իսկ ով ողորմություն է ցուցաբերում+, թող դա ուրախությամբ անի։  Թող ձեր սերը+ առանց կեղծավորության լինի+։ Զզվեք չարից+, բարուն կառչեք+։ 10  Եղբայրասիրության+ մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատվելու+ մեջ առաջինը եղեք։ 11  Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք+։ Ոգով բոցավառվեք+։ Եհովային ծառայեք+։ 12  Հույսով ուրախացեք+։ Նեղությունների մեջ տոկացեք+։ Աղոթքում հարատևեք+։ 13  Սրբերին բաժին հանեք՝ նրանց կարիքների համեմատ+։ Ձգտեք հյուրասեր լինել+։ 14  Օրհնեք ձեզ հալածողներին+. օրհնեք+ և մի՛ անիծեք+։ 15  Ուրախացողների հետ ուրախացեք+, լաց լինողների հետ լաց եղեք։ 16  Ուրիշների հանդեպ նույն վերաբերմունքն ունեցեք, ինչպիսին որ ձեր հանդեպ ունեք+։ Մեծամիտ մի՛ եղեք+, այլ առաջնորդվեք համեստությամբ+։ Ձեր աչքերում խելացի մի՛ եղեք+։ 17  Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք+։ Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ։ 18  Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն+ ունեցեք բոլոր մարդկանց հետ։ 19  Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք+ ձեր անձերի համար, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը+, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,– ասում է Եհովան»+։ 20  Բայց «եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան+, որովհետև այդպես անելով՝ այրվող ածուխներ կկուտակես նրա գլխին»+։ 21  Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Կամ՝ «ղեկավարում է»։