Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 11։1-36

11  Եվ այսպես հարցնում եմ. մի՞թե Աստված մերժեց իր ժողովրդին+։ Ամենևի՛ն։ Չէ՞ որ ես նույնպես իսրայելացի եմ+՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից+։  Աստված չմերժեց իր ժողովրդին, որին նա սկզբից ճանաչեց+։ Ի՞նչ է, չգիտե՞ք, թե Գիրքն ինչ է ասում Եղիայի մասին, երբ նա աղերսեց Աստծուն՝ Իսրայելի դեմ խոսելով+.  «Եհո՛վա, նրանք սպանեցին քո մարգարեներին, քանդեցին քո զոհասեղանները, միայն ես եմ մնացել, և նրանք իմ հոգին են փնտրում»+։  Սակայն ի՞նչ պատասխանեց Աստված+. «Ես յոթ հազար մարդ եմ թողել ինձ համար, ովքեր ծնկի չեկան Բահաղի առաջ»+։  Նույն ձևով էլ, ներկա ժամանակում անզուգական բարությամբ ընտրված+ մի մնացորդ+ է առաջ եկել։  Ուստի եթե անզուգական բարությամբ է+, ապա այլևս գործերից չէ+, հակառակ դեպքում՝ այդ բարությունը այլևս անզուգական բարություն+ չի լինի։  Ուրեմն ի՞նչ։ Ինչին որ Իսրայելը ջանադրաբար ձգտում է, ձեռք չբերեց+, սակայն ընտրվածները+ ձեռք բերեցին այն։ Մնացածների զգայունակությունը բթացավ+,  ինչպես որ գրված է. «Աստված նրանց խոր քնի ոգի տվեց+, աչքեր, որ չտեսնեն, և ականջներ, որ չլսեն մինչև օրս»+։  Իսկ Դավիթն ասում է. «Թող նրանց սեղանը իրենց համար թակարդ և որոգայթ դառնա, գայթակղության քար և հատուցում+, 10  թող նրանց աչքերը մթագնեն, որ չտեսնեն, և թող նրանց մեջքը միշտ կռացած լինի»+։ 11  Ուստի հարցնում եմ. մի՞թե նրանք այնպես սայթաքեցին, որ ընկան+։ Ամենևի՛ն։ Բայց նրանց սխալ քայլով+ փրկություն եղավ ուրիշ ազգերի մարդկանց+, որպեսզի իրենց խանդը գրգռվի+։ 12  Ուրեմն եթե նրանց սխալ քայլը հարստություն է նշանակում աշխարհի համար, և նրանց նվազելը՝ հարստություն ուրիշ ազգերի մարդկանց համար+, ապա մի՞թե նրանց ամբողջական թիվը+ ավելին չի նշանակի։ 13  Բայց հիմա ձեզ եմ ասում, որ ուրիշ ազգերից եք. քանի որ ես առաքյալ+ եմ ազգերի համար+, ես փառավորում եմ+ իմ ծառայությունը+, 14  որպեսզի ինչ-որ կերպ գրգռեմ նրանց խանդը, ովքեր իմ ազգակիցներն են, և փրկեմ+ նրանցից ոմանց+։ 15  Եթե նրանց մերժվելը+ հաշտություն+ է նշանակում աշխարհի համար, ապա ի՞նչ կնշանակի նրանց ընդունվելը, եթե ոչ կյանք մահացած վիճակից։ 16  Բացի այդ, եթե որպես առաջին պտուղ+ վերցվածը սուրբ է, ուրեմն զանգվածը նույնպես սուրբ է, և եթե արմատը սուրբ է+, ապա ճյուղերը նույնպես սուրբ են։ 17  Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, թեպետ վայրի ձիթենի էիր, պատվաստվեցիր մնացածների մեջ+ և սկսեցիր նրանց հետ միասին սնվել ձիթենու+ պարարտ+ արմատից, 18  քեզ վեր մի՛ դասիր այն ճյուղերից։ Բայց եթե քեզ վեր ես դասում նրանցից+, իմացիր, որ դո՛ւ չես պահում արմատը+, այլ արմատն է պահում քեզ+։ 19  Այդ դեպքում դու կասես. «Ճյուղերը կոտրվեցին+, որ ես պատվաստվեմ»+։ 20  Շա՛տ լավ։ Նրանք իրենց անհավատության+ պատճառով կոտրվեցին, բայց դու հավատի շնորհիվ մնում ես+։ Վե՛րջ տուր մեծամտությանդ+, փոխարենը՝ վախեցի՛ր+, 21  որովհետև եթե Աստված չխնայեց բուն ճյուղերին, քեզ էլ չի խնայի+։ 22  Տե՛ս, ուրեմն, Աստծու բարությունը+ և խստությունը+. խստությունը՝ նրանց հանդեպ, ովքեր ընկան+, իսկ Աստծու բարությունը՝ քո հանդեպ, եթե միայն մնաս+ նրա բարության մեջ, այլապես դու էլ կկտրվես+։ 23  Նրանք նույնպես, եթե չմնան իրենց անհավատության մեջ, կպատվաստվեն+, որովհետև Աստված կարող է կրկին պատվաստել նրանց։ 24  Եթե դու կտրվել ես ձիթենուց, որը բնությամբ վայրի է, և բնությանը հակառակ՝ պատվաստվել ես+ մշակովի ձիթենուն, ապա որքա՜ն առավել սրանք, որ բուն ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենուն+։ 25  Եղբայրնե՛ր, ես չեմ ցանկանում, որ անտեղյակ լինեք այս սրբազան գաղտնիքին+, որպեսզի խելացի չլինեք ձեր աչքերում. այսինքն՝ այն բանին, որ Իսրայելի մի մասի զգայունակությունը բթացավ+, մինչև որ մյուս ազգերի մարդկանց ամբողջական թիվը+ գա+։ 26  Այս կերպով ամբողջ Իսրայելը+ կփրկվի, ինչպես որ գրված է. «Ազատարարը կգա Սիոնից+ և ամբարիշտ գործերը կհեռացնի Հակոբից+։ 27  Եվ սա կլինի իմ ուխտը նրանց հետ+, երբ ես կհեռացնեմ նրանց մեղքերը»+։ 28  Ճիշտ է, ինչ վերաբերում է բարի լուրին, նրանք թշնամիներ են հանուն ձեզ+, սակայն ինչ վերաբերում է Աստծու ընտրությանը, սիրելիներ են հանուն իրենց նախահայրերի+։ 29  Աստված չի ափսոսա+ իր տված պարգևների և կոչման համար։ 30  Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ+ էիք Աստծուն, սակայն այժմ նրանց անհնազանդության պատճառով+ ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, 31  այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան, ինչի արդյունքում ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, որպեսզի հիմա էլ նրանց հանդեպ ողորմություն ցուցաբերվի։ 32  Աստված բոլորին միասին բանտարկեց անհնազանդության մեջ+, որպեսզի բոլորի հանդեպ ողորմություն ցուցաբերի+։ 33  Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները+, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն+ ու գիտելիքները+։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները+, և անզննելի նրա ճանապարհները, 34  որովհետև «ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը+, կամ ո՞վ եղավ նրան խորհրդատու»+։ 35  Կամ «ո՞վ առաջինը տվեց նրան, որ հետո իրեն փոխհատուցվի»+։ 36  Չէ՞ որ բոլոր բաները նրանից, նրանով և նրա համար են+։ Թող նրան լինի փառքը հավիտյան+։ Ամեն։

Ծանոթագրություններ