Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 1։1-32

1  Ես՝ Պողոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս+, որ կանչվել եմ+ առաքյալ լինելու+ և զատվել եմ Աստծու բարի լուրի համար+,  որը նա իր մարգարեների միջոցով+ նախապես խոստացավ Սուրբ Գրքերում  իր Որդու վերաբերյալ, որը ծնվեց Դավթի սերնդից+ որպես մարդ+,  բայց սուրբ ոգու+ զորությամբ+ Աստծու Որդի հայտարարվեց+, երբ հարություն առավ+. այո՛, Հիսուս Քրիստոսը՝ մեր Տերը,  որի միջոցով մենք* ստացանք անզուգական բարությունը*+ և կանչվեցինք առաքյալ լինելու+, որպեսզի հանուն նրա անվան բոլոր ազգերը+ հավատան և հնազանդ լինեն նրան,  որոնց մեջ դուք նույնպես կանչված եք, որպեսզի Հիսուս Քրիստոսին պատկանեք։  Գրում եմ բոլոր նրանց, ովքեր Հռոմում են՝ Աստծու սիրելիներին, որ կանչված են+ սուրբ լինելու համար+։ Թող անզուգական բարություն դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։  Ամենից առաջ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում+ իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում+։  Աստված, որին ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ ոգով՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է+, որ անդադար հիշում եմ ձեզ իմ աղոթքներում+՝ 10  աղաչելով, որ եթե երբևէ հնարավոր լինի, Աստծու կամքով+ ինձ հաջողվի ձեզ մոտ գալ, 11  որովհետև փափագում եմ տեսնել ձեզ+, որպեսզի հոգևոր պարգև+ փոխանցեմ, որ հաստատուն լինեք, 12  կամ, ավելի շուտ, որ փոխադարձ քաջալերություն+ ստանանք միմյանց հավատով+՝ ինչպես ձեր, այնպես էլ իմ։ 13  Բայց կամենում եմ, եղբայրնե՛ր+, որ դուք իմանաք, որ շատ անգամ նպատակ դրեցի ձեզ մոտ գալ+ (սակայն մինչև հիմա արգելքների հանդիպեցի), որպեսզի ձեր մեջ էլ պտուղ ունենամ+, ինչպես որ մյուս ազգերի մեջ ունեմ։ 14  Թե՛ հույներին ու բարբարոսներին* և թե՛ իմաստուններին+ ու անմիտներին ես պարտք եմ, 15  ուստի մեծ ցանկություն ունեմ հռչակելու բարի լուրը+ նաև ձեզ՝ Հռոմում գտնվողներիդ+։ 16  Ես չեմ ամաչում+ այն հռչակելուց. իրականում բարի լուրը Աստծու զորությունն է+ բոլոր հավատ ունեցողների փրկության համար+, նախ՝ հրեայի+, ապա՝ հույնի+, 17  որովհետև հավատի շնորհիվ բարի լուրի միջոցով հայտնի է դառնում Աստծու արդարությունը+, և դա ամրացնում է հավատը+, ինչպես որ գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»+։ 18  Աստծու ցասումը+ երկնքից թափվում* է մարդկանց ամեն ամբարշտության և անարդարության վրա+, նրանց, ովքեր անարդարացիորեն+ ծածկում են ճշմարտությունը+, 19  որովհետև այն, ինչ հնարավոր է իմանալ Աստծու մասին, հայտնի է նրանց+, քանի որ Աստված հայտնի է դարձրել նրանց համար+։ 20  Նրա անտեսանելի+ հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն+ ու աստվածությունը+, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր+, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով+, այնպես որ նրանք արդարացում չունեն+: 21  Թեպետ նրանք գիտեին Աստծուն, բայց չփառավորեցին նրան՝ որպես Աստծու, և ոչ էլ նրան շնորհակալություն հայտնեցին+, այլ նրանց մտքերը ունայնացան+, և նրանց անմիտ սրտերը խավարեցին+։ 22  Թեև պնդում էին, թե իմաստուն են, սակայն հիմարացան+ 23  և անապականելի Աստծու փառքը փոխեցին+ ապականելի մարդու, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերների հետ+։ 24  Դրա համար էլ Աստված, նրանց սրտի ցանկությունների համեմատ, նրանց մատնեց անմաքրության+, որպեսզի նրանց մարմինները+ անարգվեն+. 25  նրանք Աստծու ճշմարտությունը+ ստության հետ փոխեցին+ և մեծարեցին ու սուրբ ծառայություն մատուցեցին ստեղծագործությանը և ոչ թե Ստեղծողին, որն օրհնյալ է հավիտյան։ Ամեն։ 26  Այդ իսկ պատճառով Աստված մատնեց նրանց խայտառակ կրքերի+, որովհետև ինչպես նրանց էգերը բնական սեռական հարաբերությունները փոխեցին անբնականի հետ+, 27  նույնպես էլ արուները թողեցին էգերի հետ բնական սեռական հարաբերությունները+ և իրենց բուռն կրքերով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ+ լկտիություն էին անում+ և իրենց անձերում ստանում էին ողջ հատուցումը+, ինչը և արժան էր իրենց մոլորությանը+։ 28  Եվ քանի որ նրանք չուզեցին ստույգ ճանաչել Աստծուն+, Աստված էլ նրանց իր համար անընդունելի մտավիճակի մատնեց+, որ անվայել բաներ անեն+. 29  նրանք լցված են ամեն անարդարությամբ+, ամբարշտությամբ+, ագահությամբ+, չարությամբ+, լի են նախանձով+, սպանությամբ+, գժտությամբ+, խաբեությամբ+, չարամտությամբ+. նրանք փսփսացողներ են+, 30  զրպարտողներ+, Աստծուն ատողներ, անպատկառներ+, ամբարտավաններ+, մեծամիտներ+, վնասակար բաներ հնարողներ+, ծնողներին անհնազանդ+, 31  հասկացողությունից զուրկ+, խոստումները դրժող+, բնական կապվածությունից զուրկ+, անողորմ+։ 32  Թեև նրանք շատ լավ գիտեն Աստծու արդար վճիռը+, որ այսպիսի բաներ անողները մահվան են արժանի+, սակայն ոչ միայն շարունակում են այդ բաներն անել, այլև հավանություն են+ տալիս անողներին։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ես»։ Հվնբր Պողոսը այստեղ իր մասին հոգն. թվով է խոսում։
Տե՛ս բառարանը։
Կամ՝ «ոչ հույներին», «այլազգիներին»։
Բռց.՝ «հայտնվում»։