Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովնան 3։1-10

3  Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և նրան ասվեց+.  «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր+ նրան այն, ինչ ասում եմ քեզ»։  Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե, ինչպես որ Եհովան ասել էր+։ Նինվեն Աստծու համար մեծ քաղաք էր+, և այն ոտքով անցնելու համար երեք օր էր հարկավոր։  Հովնանը մտավ քաղաք ու կտրեց-անցավ այնքան ճանապարհ, որը կարելի է անցնել մեկ օրում։ Նա հայտարարում էր. «Եվս քառասուն օր, և Նինվեն կտապալվի»+։  Նինվեի բնակիչները հավատ ընծայեցին Աստծուն+, ծոմ հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան+։  Երբ լուրը հասավ Նինվեի թագավորին+, նա վեր կացավ իր գահից, հանեց իր արքայական հանդերձը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ+։  Բացի դրանից, նա հրամայեց, որ Նինվեում հայտարարվի և թագավորի ու նրա մեծամեծների անունից հետևյալն ասվի. «Ոչ մի մարդ, ոչ մի ընտանի կենդանի, ոչ մի խոշոր կամ մանր անասուն չպետք է որևէ բան ուտի։ Ոչ ոք թող կերակուր չուտի։ Նույնիսկ ջուր թող չխմի+։  Թող մարդիկ թե՛ իրենց և թե՛ ընտանի կենդանիներին քրձով ծածկեն, ամբողջ ուժով կանչեն Աստծուն, և յուրաքանչյուրը թող հետ դառնա+ իր չար ճանապարհից և այն բռնությունից, որ իր ձեռքերով գործում էր։  Ո՞վ գիտի, միգուցե ճշմարիտ Աստված հետ դառնա, ափսոսա+ և հետ կանգնի իր բորբոքված բարկությունից, ու մենք չկորչենք»+։ 10  Ճշմարիտ Աստված տեսավ նրանց գործերը+, տեսավ, որ նրանք հետ էին դարձել իրենց չար ճանապարհից+, և ճշմարիտ Աստված ափսոսաց+, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց+։

Ծանոթագրություններ