Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 7։53–8։59

* אBSysձեռագրերում բացակայում են 53-րդ համարից մինչև 8-րդ գլխի 11-րդ համարները, որոնցում (հունարեն տարբեր տեքստերում և թարգմանություններում որոշ տարբերություններով) գրված է հետևյալը. 53  Եվ ամեն մեկն իր տուն գնաց։ 8  Իսկ Հիսուսը գնաց Ձիթենյաց լեռ։  Սակայն լուսաբացին նա նորից տաճար եկավ, ու բոլոր մարդիկ սկսեցին նրա մոտ հավաքվել։ Նա էլ նստեց ու սկսեց սովորեցնել նրանց։  Դպիրներն ու փարիսեցիները մի կին բերեցին նրա մոտ, որին բռնել էին շնություն անելիս, և նրան մեջտեղը կանգնեցնելով՝  ասացին. «Ուսուցի՛չ, այս կինը բռնվեց շնություն անելիս։  Օրենքում Մովսեսը պատվիրել է մեզ քարկոծել այդպիսի կանանց։ Դո՞ւ ինչ կասես»։  Անշուշտ, այս բանը նրան փորձելու համար էին ասում, որպեսզի պատճառ ունենան նրան մեղադրելու։ Սակայն Հիսուսը կռացավ ու սկսեց հողի վրա մատով գրել։  Բայց քանի որ նրանք շարունակում էին հարցնել, նա ուղղվեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար գցի նրա վրա»։  Եվ նորից կռանալով՝ շարունակեց հողի վրա գրել։  Դա լսողները հերթով դուրս եկան՝ սկսած երեցներից. նա և այն կինը, որ նրանց մեջտեղն էր կանգնած, մենակ մնացին։ 10  Ուղղվելով՝ Հիսուսը հարցրեց նրան. «Ո՛վ կին, ո՞ւր են նրանք։ Մի՞թե քեզ ոչ ոք չդատապարտեց»։ 11  Նա էլ պատասխանեց. «Ոչ ոք, տե՛ր»։ Հիսուսն էլ ասաց. «Ես էլ չեմ դատապարտում քեզ։ Գնա ու այսուհետև մեղք մի՛ գործիր»։ 12  Հիսուսը դարձյալ խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Ես եմ աշխարհի լույսը+։ Ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի+, այլ կյանքի լույսը կունենա»։ 13  Փարիսեցիները ասացին. «Դու ես քո մասին վկայում, քո վկայությունը ճշմարիտ չէ»։ 14  Հիսուսն էլ ասաց նրանց. «Նույնիսկ եթե ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը+ ճշմարիտ է, որովհետև ես գիտեմ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում+։ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում։ 15  Դուք արտաքինով եք դատում+, իսկ ես ոչ մեկի չեմ դատում+։ 16  Բայց եթե դատում էլ եմ, ապա իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ինձ հետ է Հայրը, որն ուղարկեց ինձ+։ 17  Չէ՞ որ ձեր Օրենքում էլ գրված է. «Երկու մարդու վկայությունը ճշմարիտ է»+։ 18  Ես եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որն ուղարկեց ինձ»+։ 19  Այդ ժամանակ նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ եք ճանաչում, ո՛չ էլ իմ Հորը+։ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»+։ 20  Այս խոսքերը նա ասաց գանձատանը+, երբ տաճարում սովորեցնում էր։ Բայց ոչ ոք նրան չբռնեց+, որովհետև նրա ժամը+ դեռ չէր եկել։ 21  Դարձյալ ասաց նրանց. «Ես հեռանում եմ։ Դուք կփնտրեք+ ինձ, սակայն կմեռնեք ձեր մեղքի մեջ+։ Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։ 22  Այդ ժամանակ հրեաները սկսեցին ասել. «Մի՞թե ինքն իրեն սպանելու է, որովհետև ասում է, թե՝ «ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»»+։ 23  Իսկ նա շարունակեց. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ+։ Դուք այս աշխարհից եք+, ես այս աշխարհից չեմ+։ 24  Դրա համար էլ ասացի ձեզ, թե՝ կմեռնեք ձեր մեղքերի մեջ+։ Եթե չհավատաք, որ ես եմ նա, որ պիտի գար, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»+։ 25  Նրանք հարցրին. «Դու ո՞վ ես»։ Հիսուսն էլ ասաց. «Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես խոսում ձեզ հետ։ 26  Ես շատ բաներ ունեմ ձեր մասին ասելու և շատ բաներ կան, որ պիտի դատեմ։ Բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»+։ 27  Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր խոսում իրենց հետ։ 28  Ուստի Հիսուսն ասաց. «Երբ մարդու Որդուն+ բարձրացնեք+, այն ժամանակ կիմանաք, որ ես նա եմ+, որ պիտի գար, և որ ինքս ինձանից ոչինչ չեմ անում+, այլ ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում+։ 29  Ինձ ուղարկողը ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»+։ 30  Նրա այս խոսքերը լսելով՝ շատերը սկսեցին հավատալ նրան+։ 31  Եվ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը+, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ 32  Դուք ճշմարտությունը+ կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ»+։ 33  Նրանք էլ ասացին. «Մենք Աբրահամի սերունդն ենք+ և ոչ մեկի ծառաները երբեք չենք եղել+։ Ինչպե՞ս ես ասում, թե՝ «ազատ կլինեք»»։ 34  Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով մեղք է գործում, մեղքի ծառա է+։ 35  Ծառան հավիտյան չի մնում տան մեջ, որդին է հավիտյան մնում+։ 36  Հետևաբար, եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք+։ 37  Ես գիտեմ, որ դուք Աբրահամի սերունդն եք, բայց դուք փորձում եք սպանել ինձ+, որովհետև չեք ընդունում իմ խոսքը։ 38  Ինչ տեսել եմ իմ Հոր մոտ+, այդ մասին եմ խոսում+, իսկ դուք անում եք այն, ինչ լսել եք ձեր հորից»։ 39  Նրանք ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»+։ Հիսուսն էլ ասաց. «Եթե Աբրահամի զավակներն եք+, ուրեմն Աբրահամի գործերն արեք։ 40  Բայց հիմա փորձում եք սպանել ինձ, մի մարդու, որը ձեզ պատմեց այն ճշմարտությունը, որն Աստծուց է լսել+։ Աբրահամը այդ բանը չարեց+։ 41  Դուք ձեր հոր գործերն եք անում»։ Նրանք էլ ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեր Հայրը մեկն է+՝ Աստված»։ 42  Հիսուսն ասաց նրանց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, դուք կսիրեիք ինձ+, որովհետև Աստծու կողմից ուղարկվեցի և հիմա այստեղ եմ+։ Ոչ էլ իմ նախաձեռնությամբ եկա, այլ նա ուղարկեց ինձ+։ 43  Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ խոսում. պատճառն այն է, որ չեք կարող լսել իմ խոսքը+։ 44  Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից+, և ուզում եք ձեր հոր ցանկություններն անել+։ Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից+ և ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը+։ 45  Բայց քանի որ ես ճշմարտությունն եմ խոսում, դուք չեք հավատում ինձ+։ 46  Ձեզանից ո՞ր մեկն է մեղադրում ինձ մեղքի մեջ+։ Եթե ես ճշմարտությունն եմ խոսում, ապա ինչո՞ւ չեք հավատում ինձ։ 47  Ով Աստծուց է, լսում է Աստծու խոսքերը+։ Իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»+։ 48  Հրեաներն էլ նրան ասացին. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի+ ես ու դև ունես»+։ 49  Իսկ Հիսուսն ասաց. «Ես դև չունեմ։ Ես իմ Հորն եմ պատվում+, իսկ դուք անարգում եք ինձ։ 50  Բայց ես փառք չեմ փնտրում ինձ համար+. կա Մեկը, որ փնտրում է ու դատում+։ 51  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի տեսնի»+։ 52  Հրեաներն էլ ասացին նրան. «Հիմա հաստատ գիտենք, որ դև ունես+։ Աբրահամը մահացավ+, մարգարեներն էլ+, բայց դու ասում ես՝ «եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի ճաշակի»+։ 53  Մի՞թե դու ավելի մեծ ես+, քան մեր հայր Աբրահամը, որ մահացավ։ Մարգարեներն էլ մահացան+։ Դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում»։ 54  Հիսուսը պատասխանեց. «Եթե ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Իմ Հայրն է փառավորում ինձ+, նա, որի համար ասում եք, թե ձեր Աստվածն է, 55  մինչդեռ դուք չեք ճանաչում նրան+, իսկ ես ճանաչում եմ+։ Եվ եթե ասեմ, թե չեմ ճանաչում նրան, ձեզ նման ստախոս կլինեմ։ Բայց ես ճանաչում եմ նրան ու պահում եմ նրա խոսքը+։ 56  Ձեր հայր Աբրահամը շատ ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը+. նա տեսավ այն և ուրախացավ»+։ 57  Հրեաներն ասացին նրան. «Դու դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։ 58  Իսկ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի»+։ 59  Եվ նրանք քարեր վերցրին, որ շպրտեն նրա վրա+, բայց Հիսուսը թաքնվեց ու հեռացավ տաճարից։

Ծանոթագրություններ