Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 5։1-47

5  Այս ամենից հետո հրեական մի տոն+ էր, և Հիսուսը գնաց Երուսաղեմ։  Երուսաղեմում Ոչխարների դռան+ մոտ մի ավազան կա, որը եբրայերեն Բեթզաթա* է կոչվում և որը հինգ սյունաշար ունի։  Այնտեղ բազմաթիվ հիվանդ, կույր, կաղ և չորացած վերջույթներով մարդիկ էին պառկում։  ....*  Այնտեղ մի մարդ կար, որն արդեն երեսունութ տարի հիվանդ էր։  Տեսնելով այդ մարդուն պառկած և իմանալով, որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ հիվանդ է+՝ Հիսուսը հարցրեց նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»+։  Հիվանդը պատասխանեց. «Տե՛ր, ես ոչ ոք չունեմ, որ ջուրը շարժվելիս ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձանից առաջ իջնում»։  Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»+։  Եվ այդ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր պատգարակն ու սկսեց քայլել։ Այդ օրը շաբաթ էր+։ 10  Ուստի հրեաներն ասացին բուժված մարդուն. «Շաբաթ է, և օրենքով չի թույլատրվում+, որ պատգարակդ տանես»։ 11  Բայց նա պատասխանեց. «Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ «վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»»։ 12  Նրանք էլ հարցրին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ «վերցրու այն ու քայլիր»»։ 13  Բայց բուժված մարդը չգիտեր, թե ով է նա, որովհետև այնտեղի ամբոխի պատճառով Հիսուսը հեռացել էր։ 14  Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում և ասաց. «Ահա հիմա առողջ ես։ Այլևս մեղք մի՛ գործիր, որ քեզ ավելի վատ բան չպատահի»։ 15  Այդ մարդն էլ գնաց ու պատմեց հրեաներին, որ Հիսուսն էր իրեն առողջացնողը։ 16  Եվ հրեաները Հիսուսին սկսեցին հալածել+, քանի որ այս բաները նա շաբաթ օրն էր անում։ 17  Բայց նա պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ»+։ 18  Դրա համար հրեաները առավել ևս փորձում էին առիթ փնտրել նրան սպանելու համար+, որովհետև նա ոչ միայն շաբաթն էր խախտում, այլև Աստծուն իր Հայրն էր կոչում+՝ իրեն հավասարեցնում էր+ Աստծուն։ 19  Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Որդին իրենից ոչ մի բան չի կարող անել, այլ միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս+։ Ինչ որ նա է անում, Որդին էլ նույն բաներն է անում։ 20  Հայրը սիրում է Որդուն+ և նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ ինքն է անում, և նա սրանցից ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, որպեսզի դուք զարմանաք+։ 21  Ինչպես որ Հայրն է հարություն տալիս մահացածներին և կենդանացնում նրանց+, այնպես էլ Որդին է կենդանացնում նրանց, ում ցանկանում է+։ 22  Հայրը ոչ մեկի չի դատում, այլ ամեն դատ իր Որդուն է հանձնել+, 23  որպեսզի բոլորը պատվեն Որդուն+, ինչպես որ Հորն են պատվում։ Նա, ով չի պատվում Որդուն, չի պատվում և Հորը, որն ուղարկեց նրան+։ 24  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի+, և նա դատաստանի տակ չի մտնում, այլ մահից անցել է դեպի կյանք+։ 25  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. գալիս է ժամը և հիմա էլ է, երբ մահացածները+ կլսեն Աստծու Որդու ձայնը+, և ովքեր ականջ դնեն, կապրեն+, 26  որովհետև Հայրը կյանք տալու զորություն ունի իր մեջ+ և այդ զորությունը նաև Որդուն է տվել+։ 27  Եվ նրան իշխանություն է տվել դատելու+, քանի որ նա մարդու Որդի+ է։ 28  Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում*+ են, նրա ձայնը կլսեն 29  և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության+, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության+։ 30  Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես որ լսում եմ, այնպես եմ դատում, և այն դատաստանը, որով դատում եմ, արդար է+, որովհետև ես ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ ինձ ուղարկողի կամքը+։ 31  Եթե միայն ես եմ վկայում+ իմ մասին, ուրեմն իմ վկայությունը ճշմարիտ չէ+։ 32  Կա մեկ ուրիշը, որ վկայում է իմ մասին, և ես գիտեմ, որ այն վկայությունը, որ նա տալիս է+ իմ մասին, ճշմարիտ է։ 33  Դուք մարդիկ ուղարկեցիք Հովհաննեսի մոտ, և նա ճշմարտության մասին վկայեց+։ 34  Սակայն ես մարդկանցից վկայություն չեմ ընդունում, այլ այս ամենն ասում եմ, որ դուք փրկվեք+։ 35  Նա վառվող ու փայլող ճրագ էր, և դուք մի փոքր ժամանակ ուզեցիք ցնծալ նրա լույսով+։ 36  Բայց ես Հովհաննեսի վկայությունից ավելի մեծ վկայություն ունեմ, որովհետև այն գործերը, որ իմ Հայրը հանձնարարեց ինձ անել, այն գործերը, որոնք ես անում եմ+, հենց դրանք են վկայում, որ Հայրն է ուղարկել ինձ։ 37  Նաև Հայրը, որ ուղարկեց ինձ, ինքը վկայեց իմ մասին+։ Դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել, ո՛չ էլ նրա երեսն եք տեսել+, 38  և նրա խոսքը չի մնում ձեզանում, որովհետև դուք չեք հավատում նրան, ում նա ուղարկեց։ 39  Դուք քննում եք Սուրբ Գրքերը+, քանի որ կարծում եք, թե դրանց միջոցով հավիտենական կյանք կունենաք, և հենց այդ գրքերն են, որ վկայում են իմ մասին+։ 40  Մինչդեռ դուք չեք ցանկանում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք+։ 41  Ես մարդկանցից փառք չեմ ընդունում+, 42  բայց լավ գիտեմ, որ դուք Աստծու հանդեպ սեր չունեք ձեր մեջ+։ 43  Ես եկել եմ իմ Հոր անունով+, բայց դուք չեք ընդունում ինձ։ Իսկ եթե մեկ ուրիշն իր անունով գար, դուք կընդունեիք նրան։ 44  Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում+ և չեք փնտրում այն փառքը, որը միակ Աստծուց է գալիս+։ 45  Մի՛ կարծեք, թե ես կմեղադրեմ ձեզ Հոր առաջ. կա մեկը, որ մեղադրում է ձեզ՝ Մովսեսը+, որի վրա էլ դուք դրել եք ձեր հույսը։ 46  Իրականում եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա գրեց իմ մասին+։ 47  Բայց եթե նրա գրածներին չեք հավատում+, էլ ինչպե՞ս կհավատաք իմ ասածներին»։

Ծանոթագրություններ

Ա-շնչի որոշ հին ձեռագրերում գրված է «Բեթսաիդա» կամ «Բեթհեզդա»։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Բռց.՝ «հիշատակի դամբաններում»։