Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 3։1-36

3  Փարիսեցիների մեջ մի մարդ կար Նիկոդեմոս+ անունով, որը հրեաների իշխաններից էր։  Նա գիշերով Հիսուսի մոտ եկավ+ ու ասաց. «Ռաբբի՛+, մենք գիտենք, որ դու՝ որպես ուսուցիչ+, Աստծու կողմից ես եկել+, որովհետև այն նշանները+, որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»+։  Հիսուսը պատասխանեց+. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. մինչև որ մարդ դարձյալ չծնվի+, չի կարող տեսնել Աստծու թագավորությունը»+։  Իսկ Նիկոդեմոսը հարցրեց. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, եթե ծեր է։ Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»։  Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. մինչև որ մարդ ջրից+ և ոգուց+ չծնվի, չի կարող մտնել Աստծու թագավորություն։  Մարմնից ծնվածը մարմին է, իսկ ոգուց ծնվածը՝ ոգի+։  Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե դուք դարձյալ պետք է ծնվեք+։  Քամին+ փչում է այնտեղ, որտեղ ուզում է, և դու լսում ես նրա ձայնը, բայց չգիտես, թե նա որտեղից է գալիս և ուր է գնում։ Այդպես է յուրաքանչյուր մարդ, որ ոգուց է ծնվել»+։  Նիկոդեմոսը հարցրեց. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ 10  Հիսուսն էլ պատասխանեց. «Դու Իսրայելի ուսուցիչ ես ու չգիտե՞ս այդ բաները+։ 11  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. ինչ որ գիտենք, այն ենք խոսում, և ինչ որ տեսանք, դրա մասին ենք վկայում+, բայց դուք չեք ընդունում մեր տված վկայությունը+։ 12  Եթե ես երկրային բաների մասին խոսեցի, և դուք չեք հավատում, ապա ինչպե՞ս կհավատաք, եթե երկնային բաների մասին խոսեմ+։ 13  Նաև ոչ մի մարդ չի բարձրացել երկինք+, այլ միայն նա, ով երկնքից իջավ+՝ մարդու Որդին+։ 14  Եվ ինչպես որ Մովսեսը օձը+ բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի+, 15  որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա+։ 16  Աստված այնքան շատ սիրեց+ աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց+, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում+ նրա հանդեպ, չկործանվի+, այլ հավիտենական կյանք ունենա+։ 17  Չէ՞ որ Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց, որ նա ոչ թե դատի+ աշխարհը, այլ որ աշխարհը նրա միջոցով փրկվի+։ 18  Ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չի դատվի+, իսկ ով հավատ չի դրսևորում, արդեն իսկ դատվել է, քանի որ չի հավատացել Աստծու միածին Որդու անվանը+։ 19  Սա է դատաստան անելու հիմքը, որ լույսը+ աշխարհ եկավ+, բայց մարդիկ խավարը սիրեցին և ոչ թե լույսը+, քանի որ նրանց գործերը չար էին։ 20  Նա, ով նողկալի բաներ+ է անում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը չբացահայտվեն+։ 21  Բայց ով անում է այն, ինչ ճիշտ է, գալիս է դեպի լույսը+, որպեսզի երևա, որ իր գործերը Աստծու կամքի համաձայն են կատարվել»։ 22  Այս ամենից հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Հրեաստան։ Որոշ ժամանակ նա այնտեղ մնաց նրանց հետ և մկրտում էր+։ 23  Իսկ Հովհաննեսը+ մկրտում էր Սաղիմի մոտ՝ Այենոնում, քանի որ այնտեղ շատ ջուր+ կար, և մարդիկ գալիս էին ու մկրտվում+, 24  որովհետև Հովհաննեսը այդ ժամանակ դեռ չէր բանտարկվել+։ 25  Եվ Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրման+ վերաբերյալ վեճ ծագեց։ 26  Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու ասացին. «Ռաբբի՛, նայի՛ր, այն մարդը, որ Հորդանանի այն կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր+, մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում»+։ 27  Հովհաննեսը պատասխանեց. «Մարդ չի կարող որևէ բան ստանալ, եթե երկնքից տրված չլինի իրեն+։ 28  Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ասացի, թե ես Քրիստոսը չեմ+, այլ նրանից առաջ եմ ուղարկվել+։ 29  Ով հարս ունի, նա է փեսան+։ Սակայն փեսայի ընկերը, երբ կանգնում է նրա մոտ ու լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է։ Ուստի իմ ունեցած այս ուրախությունը լիակատար է+։ 30  Նա պետք է աճի, իսկ ես պետք է նվազեմ»։ 31  Ով վերևից է գալիս, վեր է ամենքից+։ Ով երկրից է, երկրից է և երկրային բաների մասին է խոսում+։ Ով երկնքից է գալիս, վեր է ամենքից+։ 32  Ինչ որ նա տեսավ ու լսեց, դրա մասին է վկայում+, բայց ոչ ոք չի ընդունում նրա վկայությունը+։ 33  Ով ընդունեց նրա վկայությունը, իր կնիքը դրեց, որ Աստված ճշմարիտ է+։ 34  Նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում+, քանի որ Աստված իր ոգին խնայելով չի տալիս+։ 35  Հայրը սիրում է+ Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել+։ 36  Ով հավատում է+ Որդուն, հավիտենական կյանք ունի+։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի+, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա+։

Ծանոթագրություններ