Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 2։1-25

2  Երրորդ օրը Գալիլեայի Կանայում+ մի հարսանեկան խնջույք եղավ, և Հիսուսի մայրն+ էլ էր այնտեղ։  Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին։  Երբ գինին արդեն վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն+ ասաց նրան. «Գինի չունեն»։  Բայց Հիսուսն ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ կին+։ Իմ ժամը դեռ չի եկել»+։  Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»+։  Այնտեղ ջրի՝ քարե վեց կարասներ կային (ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու+ կանոններով), որոնցից յուրաքանչյուրը կարող էր պարունակել երկուսից երեք մար* հեղուկ։  Հիսուսն ասաց նրանց. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք։  Ապա ասաց. «Այժմ մի քիչ հանեք ու տարեք խնջույքը կազմակերպողին»։ Նրանք էլ տարան։  Երբ խնջույքը կազմակերպողը համտեսեց այդ ջուրը, որը գինի էր դարձել+ (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք հանել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10  ու ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին+ են մատուցում, և երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են դնում։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։ 11  Գալիլեայի Կանայում սա անելով՝ Հիսուսն իր հրաշքների սկիզբը դրեց, և այդպիսով նա իր փառքը+ հայտնի դարձրեց, ու նրա աշակերտները հավատացին նրան։ 12  Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում+, սակայն նրանք երկար չմնացին այնտեղ։ 13  Այժմ երբ հրեաների Պասեքը+ մոտ էր, Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ+։ 14  Տաճարում նա տեսավ եզներ, ոչխարներ ու աղավնիներ+ վաճառողների և դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ։ 15  Պարաններից մի մտրակ պատրաստելով՝ նա տաճարից դուրս վռնդեց բոլորին իրենց եզների ու ոչխարների հետ, ցիրուցան արեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները+։ 16  Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը+ այլևս առևտրի տուն մի՛ դարձրեք»+։ 17  Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ»+։ 18  Հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան+ ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»։ 19  Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը+, և ես երեք օրում կկանգնեցնեմ այն»։ 20  Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, և դու երեք օրո՞ւմ ես կանգնեցնելու»։ 21  Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում+։ 22  Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին+, որ ասում էր այդ մասին. այդպիսով նրանք հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։ 23  Երբ նա Պասեքի տոնին+ Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած նշանները+, հավատացին նրա անվանը+։ 24  Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց+, քանի որ գիտեր նրանց բոլորին 25  և կարիք չուներ, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, որովհետև անձամբ գիտեր, թե ինչ կա մարդու սրտում+։

Ծանոթագրություններ

Հեղուկի չափման միավոր։ Մեկ մարը հվսր է մոտ 22 լ.։