Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 19։1-42

19  Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ Հիսուսին խարազանեն+։  Զինվորներն էլ փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին ու մի ծիրանի զգեստ հագցրին նրան+։  Նրանք գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»։ Եվ ապտակում էին նրան+։  Պիղատոսը դարձյալ դուրս գնաց ու ասաց նրանց. «Ահա ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»+։  Եվ Հիսուսը դուրս եկավ՝ փշե պսակը գլխին և ծիրանի զգեստը հագին։ Պիղատոսն ասաց նրանց. «Ահա՛ Մարդը»։  Երբ ավագ քահանաներն ու պահապանները տեսան նրան, բղավեցին. «Ցցի՛ն գամիր։ Ցցի՛ն գամիր»+։ Իսկ Պիղատոսն ասաց նրանց. «Դո՛ւք առեք նրան և ինքներդ ցցին գամեք, որովհետև ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ»+։  Հրեաները պատասխանեցին. «Մենք օրենք ունենք+, և այդ օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու որդի կոչեց»+։  Երբ Պիղատոսը լսեց այս խոսքերը, ավելի շատ վախեցավ  և նորից մտնելով պալատ՝ Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Սակայն Հիսուսը նրան ոչինչ չպատասխանեց+։ 10  Ուստի Պիղատոսն ասաց. «Չե՞ս խոսում ինձ հետ+։ Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ ազատելու և իշխանություն ունեմ քեզ ցցին գամելու»։ 11  Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ+։ Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է»։ 12  Այդ պատճառով Պիղատոսը հնար էր փնտրում, որ ազատի նրան։ Բայց հրեաները բղավում էին. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես։ Նա, ով իրեն թագավոր է դարձնում, կայսրի դեմ է խոսում»+։ 13  Եվ Պիղատոսը, լսելով այս խոսքերը, դուրս բերեց Հիսուսին, իսկ ինքը նստեց դատավորական աթոռին՝ այն տեղը, որ Քարահատակ էր կոչվում, իսկ եբրայերեն՝ Գաբաթա։ 14  Պասեքի պատրաստությունն էր+. մոտավորապես վեցերորդ ժամն* էր։ Նա հրեաներին ասաց. «Ահա՛ ձեր թագավորը»։ 15  Բայց նրանք բղավում էին. «Վերացրո՛ւ դրան։ Վերացրո՛ւ դրան։ Ցցի՛ն գամիր դրան»։ Պիղատոսն էլ ասաց նրանց. «Ձեր թագավորի՞ն ցցին գամեմ»։ Ավագ քահանաները պատասխանեցին. «Մենք կայսրից բացի, ուրիշ թագավոր չունենք»+։ 16  Այդ ժամանակ նրանց ձեռքը տվեց նրան, որ ցցին գամեն+։ Եվ նրանք Հիսուսին տարան։ 17  Տանջանքի ցիցը վերցնելով+՝ նա գնաց+ Գանգի վայր կոչված տեղը, իսկ եբրայերեն՝ Գողգոթա+։ 18  Այնտեղ ցցին գամեցին նրան+ և նրա հետ նաև ուրիշ երկուսի. մեկին՝ նրա այս կողմում, մյուսին՝ այն կողմում, իսկ Հիսուսը նրանց մեջտեղում էր+։ 19  Պիղատոսը նաև մի տիտղոս գրեց ու դրեց տանջանքի ցցի վրա։ Գրված էր. «Հիսուս նազովրեցի՝ հրեաների Թագավոր»+։ 20  Հրեաներից շատերը կարդացին այդ տիտղոսը, քանի որ այն վայրը, որտեղ Հիսուսը ցցին էր գամվել, քաղաքին մոտ էր+։ Այն գրված էր եբրայերենով, լատիներենով ու հունարենով։ 21  Բայց հրեաների ավագ քահանաները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ «հրեաների Թագավոր», այլ ինչ որ ինքն էր ասում՝ «ես հրեաների Թագավորն եմ»»։ 22  Իսկ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ որ գրեցի, գրեցի»։ 23  Հիսուսին ցցին գամելուց հետո զինվորները վերցրին նրա վերնահագուստները և չորս մասի բաժանեցին, ամեն մի զինվորին՝ մի մաս։ Նաև վերցրին այն զգեստը, որը նա տակից էր հագնում, բայց քանի որ այն առանց կարի էր՝ վերից վար գործված+, 24  նրանք իրար ասացին. «Եկեք չպատռենք, այլ վիճակ գցենք ու տեսնենք, թե ումը կլինի»։ Այս բանը պատահեց, որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի. «Հանդերձներս բաժանեցին իրար մեջ և հագուստիս վրա վիճակ գցեցին»+։ Զինվորները հենց այդպես էլ արեցին։ 25  Հիսուսի տանջանքի ցցի մոտ կանգնած էին նրա մայրն+ ու մորաքույրը, ինչպես նաև Կլոպասի կին Մարիամը+ և Մարիամ Մագդաղենացին+։ 26  Հիսուսն էլ, տեսնելով իր մորը և իր սիրած աշակերտին+, որ կանգնած էր նրա մոտ, իր մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ 27  Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ դրանից հետո աշակերտը նրան իր տուն տարավ։ 28  Այնուհետև Հիսուսը, իմանալով, որ ամեն բան իրագործվեց, որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի, ասաց՝ ծարա՛վ եմ+։ 29  Այնտեղ թթված գինով լի մի անոթ կար։ Ուստի թթված գինու մեջ թաթախված սպունգը զոպայի ծայրին դնելով՝ մոտեցրին նրա բերանին+։ 30  Եվ թթված գինին ընդունելուց հետո Հիսուսն ասաց՝ կատարվե՛ց+։ Եվ գլուխը խոնարհելով՝ ոգին տվեց+։ 31  Քանի որ պատրաստության օրն էր+, որպեսզի մարմինները շաբաթ օրը տանջանքի ցցերի վրա չմնային+ (որովհետև այդ շաբաթ օրը մեծ էր+), հրեաները խնդրեցին Պիղատոսին, որ կոտրեն նրանց ոտքերը և մարմինները վերցնեն։ 32  Ուստի զինվորները եկան ու սկզբում կոտրեցին Հիսուսի հետ ցցին հանվածներից մեկի, ապա մյուսի ոտքերը։ 33  Բայց երբ մոտեցան Հիսուսին ու տեսան, որ արդեն մեռած է, նրա ոտքերը չկոտրեցին։ 34  Սակայն զինվորներից մեկը նիզակով խոցեց+ նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս եկավ։ 35  Ով այս ամենը տեսավ, վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է։ Այդ մարդը գիտի, որ ճիշտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք+։ 36  Այս բաները պատահեցին, որպեսզի կատարվի Սուրբ Գրքի խոսքը. «Նրա ոսկորներից և ոչ մեկը չի փշրվի»+։ 37  Սուրբ Գրքի մեկ ուրիշ հատվածում նաև ասվում է. «Կնայեն նրան, որին խոցեցին»+։ 38  Դրանից հետո արիմաթեացի Հովսեփը, որը Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ վախենում էր հրեաներից+), խնդրեց Պիղատոսին, որ վերցնի Հիսուսի մարմինը, և Պիղատոսը նրան թույլ տվեց+։ Ուստի նա եկավ ու վերցրեց նրա մարմինը+։ 39  Նիկոդեմոսը՝ այն մարդը, որ առաջին անգամ գիշերով եկել էր Հիսուսի մոտ, նույնպես եկավ՝ իր հետ բերելով զմուռսով ու հալվեով մի փաթեթ՝ մոտ երեսուներեք կիլոգրամ+։ 40  Նրանք վերցրին Հիսուսի մարմինը ու հոտավետ խոտերի հետ պատանքով փաթաթեցին+, ինչպես որ հրեաները սովորություն ունեին թաղման համար մարմինը պատրաստելու։ 41  Այնտեղ, որտեղ նա ցցին գամվեց, մի պարտեզ կար, իսկ այդ պարտեզում՝ մի նոր գերեզման+, որտեղ ոչ ոքի դեռ չէին դրել։ 42  Եվ քանի որ գերեզմանը մոտ էր և հրեաներն էլ տոնի համար պատրաստություններ+ էին տեսնում, Հիսուսին այնտեղ դրեցին։

Ծանոթագրություններ

Արևածագից հաշված՝ մոտավորապես կեսօրվա ժ. 12։00։