Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 15։1-27

15  «Ես եմ ճշմարիտ որթատունկը+, իսկ իմ Հայրը մշակն է+։  Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա հեռացնում է+, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է+, որ ավելի շատ պտուղ տա+։  Դուք արդեն մաքուր եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ+։  Միության մեջ մնացեք ինձ հետ, և ես էլ միության մեջ կմնամ ձեզ հետ+։ Ինչպես որ ճյուղը չի կարող ինքնուրույն պտուղ տալ, եթե չմնա որթատունկի վրա, նույնպես էլ դուք չեք կարող, եթե ինձ հետ միության մեջ չմնաք+։  Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք։ Նա, ով միության մեջ է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, շատ պտուղ+ է տալիս, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։  Եթե որևէ մեկը միության մեջ չի մնում ինձ հետ, ճյուղի պես նետվում է և չորանում։ Մարդիկ հավաքում են այդ ճյուղերը ու գցում կրակի մեջ, և դրանք այրվում են+։  Եթե դուք միության մեջ մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր սրտերում, ինչ էլ որ կամենաք, խնդրե՛ք, և կտրվի ձեզ+։  Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք+։  Ինչպես Հայրը սիրեց ինձ+, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացեք իմ սիրո մեջ։ 10  Եթե իմ պատվիրանները պահեք+, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես պահեցի Հոր պատվիրանները+ և մնում եմ նրա սիրո մեջ։ 11  Այս խոսքերն ասացի ձեզ, որ լիովին զգաք այն ուրախությունը, որ ես ունեմ+։ 12  Սա է իմ պատվիրանը. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի+։ 13  Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար+։ 14  Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ+։ 15  Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը։ Բայց ես ձեզ ընկերներ+ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ+։ 16  Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և նշանակեցի, որպեսզի գնաք ու պտուղ բերեք+, և ձեր պտուղը մնա, և որպեսզի ինչ էլ որ խնդրեք Հորից իմ անունով, տա ձեզ+։ 17  Սա եմ ձեզ պատվիրում. սիրեք միմյանց+։ 18  Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել+։ 19  Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև դուք իրենը կլինեիք+։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք+, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ+։ 20  Հիշեք այն խոսքը, որ ձեզ ասացի, թե՝ «ծառան մեծ չէ իր տիրոջից»։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն+, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ 21  Սակայն այս ամենը ձեզ կանեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում նրան, ով ուղարկեց ինձ+։ 22  Եթե ես չգայի և նրանց հետ չխոսեի, նրանք ոչ մի մեղք չէին ունենա+, բայց հիմա նրանք ոչ մի արդարացում չունեն իրենց մեղքի համար+։ 23  Ով ատում է ինձ, ատում է նաև իմ Հորը+։ 24  Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չարեց+, նրանք մեղք չէին ունենա+, սակայն հիմա նրանք տեսան ու ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ+։ 25  Բայց դա եղավ նրա համար, որ իրենց Օրենքում գրված խոսքը կատարվի՝ «առանց պատճառի ատեցին ինձ»+։ 26  Երբ օգնականը* գա, որին Հոր մոտից կուղարկեմ ձեզ+, այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը և որը Հորից է գալիս, նա՛* կվկայի իմ մասին+, 27  և դուք էլ կվկայեք+, քանի որ սկզբից ևեթ ինձ հետ եք եղել»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «մխիթարիչը»։
Տե՛ս 14։26-ի ծնթ.։