Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 13։1-38

13  Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ այս աշխարհից Հոր մոտ գնալու+ իր ժամն արդեն եկել է+։ Նա սիրում էր իր հետևորդներին, որոնք աշխարհում էին+. նա մինչև վերջ սիրեց նրանց։  Ընթրիքի ժամանակ Բանսարկուն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ արդեն դրել էր+, որ մատնի նրան+։  Հիսուսն էլ, իմանալով, որ Հայրը ամեն ինչ իր ձեռքն է տվել+, և որ ինքն Աստծուց է եկել ու Աստծու մոտ է գնում+,  վեր կացավ սեղանից, հանեց իր վերնահագուստը, ապա վերցրեց սրբիչն ու իր մեջքին կապեց+։  Հետո տաշտի մեջ ջուր լցրեց և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ+ ու մեջքին կապած սրբիչով չորացնել։  Երբ մոտեցավ Սիմոն Պետրոսին, նա ասաց. «Տե՛ր, դո՞ւ ես լվանալու իմ ոտքերը»+։  Հիսուսը պատասխանեց. «Ինչ որ անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»+։  Իսկ Պետրոսն ասաց նրան. «Դու իմ ոտքերը երբեք չե՛ս լվանա»։ Հիսուսը պատասխանեց. «Եթե չլվանամ+, դու ինձ հետ ոչ մի բաժին չես ունենա»։  Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխը լվա»։ 10  Հիսուսն էլ ասաց նրան. «Լողացած+ մարդուն իր ոտքերը լվանալուց ավել ուրիշ բան պետք չէ, քանի որ նա ամբողջությամբ մաքուր է։ Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ 11  Նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր+, դրա համար էլ ասաց՝ «բոլորդ չէ, որ մաքուր եք»։ 12  Երբ արդեն լվացել էր նրանց ոտքերը, հագել էր իր վերնահագուստը ու կրկին թիկնել սեղանի մոտ, ասաց նրանց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի։ 13  Դուք ինձ «Ուսուցիչ»+ և «Տեր»+ եք անվանում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա+։ 14  Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը+, դուք նույնպես պետք է միմյանց ոտքերը լվանաք+։ 15  Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք+։ 16  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից+։ 17  Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք+։ 18  Խոսքս ձեր բոլորի մասին չէ. ես ճանաչում եմ իմ ընտրածներին+։ Բայց սա նրա համար է, որ Սուրբ Գրքի խոսքը կատարվի+. «Նա, ով իմ հացն էր ուտում, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ»+։ 19  Նախքան կատարվելն եմ ասում ձեզ+, որպեսզի երբ կատարվի, դուք հավատաք, որ ես հենց նա եմ։ 20  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում+։ Իսկ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում»+։ 21  Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսի հոգին խռովվեց, ապա նա բացահայտ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»+։ 22  Աշակերտները սկսեցին իրար նայել՝ տարակուսելով, թե նա ում մասին է խոսում+։ 23  Աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր+, թիկնել էր Հիսուսի կողքին։ 24  Եվ Սիմոն Պետրոսը գլխով արեց նրան ու ասաց. «Հարցրու, թե ում մասին է խոսում»։ 25  Նա էլ, հենվելով Հիսուսի կրծքին, հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է»+։ 26  Հիսուսը պատասխանեց. «Այս պատառը թաթախելուց հետո ում որ տամ, նա է»+։ Եվ պատառը թաթախեց ու տվեց Հուդային՝ Սիմոն Իսկարիովտացու որդուն։ 27  Երբ Հուդան վերցրեց պատառը, Սատանան մտավ նրա մեջ+։ Հիսուսն ասաց նրան. «Ինչ որ անելու ես, շո՛ւտ արա»։ 28  Սակայն սեղանի շուրջ թիկնածներից ոչ մեկը չիմացավ, թե ինչու նրան այս բանն ասաց։ 29  Քանի որ փողի արկղը Հուդայի մոտ էր+, նրանցից ոմանք մտածեցին, թե Հիսուսը նրան ասում էր՝ «ինչ որ մեզ պետք է տոնի համար, գնիր», կամ էլ որ նա աղքատներին մի բան տա+։ 30  Պատառը վերցնելուց հետո Հուդան անմիջապես դուրս գնաց։ Գիշեր էր+։ 31  Երբ նա հեռացավ, Հիսուսն ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվում է+, և Աստված էլ նրա միջոցով է փառավորվում։ 32  Աստված ինքը կփառավորի նրան+, նա անմիջապես կփառավորի նրան։ 33  Որդյակնե՛ր+, դեռ մի քիչ ժամանակ ես ձեզ հետ եմ։ Դուք կփնտրեք ինձ, և ինչպես որ հրեաներին ասացի, թե՝ «ուր որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ»+, հիմա էլ ձեզ եմ ասում։ 34  Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի+, այնպես էլ դուք սիրեք իրար+։ 35  Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար»+։ 36  Սիմոն Պետրոսը հարցրեց նրան. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ուր որ ես եմ գնում, դու հիմա չես կարող իմ հետևից գալ, սակայն հետո կգաս»+։ 37  Պետրոսն էլ ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ։ Ես իմ հոգի՛ն կտամ քեզ համար»+։ 38  Հիսուսն էլ ասաց. «Քո հոգի՞ն կտաս ինձ համար։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. աքաղաղը չի կանչի, մինչև որ դու երեք անգամ չուրանաս ինձ»+։

Ծանոթագրություններ