Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովել 3։1-21

3  «Այդ օրերին և այդ ժամանակ+, երբ Հուդայի ու Երուսաղեմի գերիներին հետ բերեմ+,  ես կհավաքեմ բոլոր ազգերին+ ու կբերեմ Հովսափատի հարթավայր+։ Ես դատաստան կանեմ նրանց մեջ հանուն իմ ժողովրդի և իմ ժառանգության՝ հանուն Իսրայելի+, որին նրանք ցրեցին ազգերի մեջ, իսկ իմ երկիրը բաժան-բաժան արեցին+։  Իմ ժողովրդի համար նրանք վիճակ էին գցում+ և տղա երեխային վաճառում էին մարմնավաճառի+ դիմաց, իսկ աղջիկ երեխային՝ գինու դիմաց, որ խմեն։  Ո՛վ Տյուրոս, Սիդոն+ և փղշտացիների+ երկրի բոլոր շրջաններ, ինչպե՞ս եք համարձակվում այդպես վարվել ինձ հետ։ Այդպե՞ս եք վերաբերվում ինձ։ Եվ եթե այդպես եք վերաբերվում, ապա ես իսկույն, շատ արագ ձեր վերաբերմունքը ձեր գլխովը կտամ+։  Քանի որ դուք վերցրիք իմ արծաթն ու ոսկին+ և իմ ցանկալի բաները ձեր տաճարները տարաք+,  Հուդայի ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք+ հույների որդիներին+, որպեսզի հեռացնեք նրանց իրենց տարածքից+,  ես էլ ոտքի կկանգնեցնեմ նրանց, որ վերադառնան այն տեղից, ուր վաճառեցիք նրանց+, և ձեր վերաբերմունքը ձեր գլխովը կտամ+։  Ձեր որդիներին ու աղջիկներին Հուդայի որդիների ձեռքը կմատնեմ*+, նրանք էլ Սաբայի+ մարդկանց՝ մի հեռու ազգի կվաճառեն նրանց+, քանի որ Եհովան է դա ասել։  Ո՛վ ժողովուրդ, ազգերի մեջ սա՛ հռչակեք+. «Պատերա՛զմ հայտարարեք*։ Արթնացրե՛ք զորավոր մարդկանց+։ Թող նրանք մոտենան։ Թող դուրս գան բոլոր ռազմիկները+։ 10  Ձեր խոփերից սրեր կոփեք և ձեր էտոցներից+՝ նիզակներ։ Թույլը թող ասի՝ ես զորավոր եմ+։ 11  Եկե՛ք և օգնե՛ք իրար, ո՛վ շրջակա ազգեր+, հավաքվե՛ք մեկտեղ»+։ Ո՛վ Եհովա, քո զորավորներին այդ վայրը բեր+։ 12  Թող ազգերը վեր կենան ու գան Հովսափատի հարթավայր+, քանի որ այնտեղ եմ նստելու, որ դատեմ շրջակա բոլոր ազգերին+։ 13  Մանգաղը+ գործի դրեք, քանի որ հունձը արդեն հասել է+։ Եկե՛ք, իջե՛ք, որովհետև հնձանը լցվել է+։ Տակառները հորդում են, քանի որ նրանց չարությունը շատացել է+։ 14  Ամբոխնե՛ր, ամբոխնե՛ր կան դատավճռի հարթավայրում+, որովհետև մոտ է Եհովայի օրը դատավճռի հարթավայրում+։ 15  Արևն ու լուսինը կխավարեն, աստղերը կկորցնեն իրենց փայլը+։ 16  Եհովան Սիոնից կմռնչա առյուծի պես և Երուսաղեմից կարձակի իր ձայնը+։ Երկինքն ու երկիրը կցնցվեն+, բայց Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար+ և ամրոց՝ Իսրայելի որդիների համար+։ 17  Եվ դուք կիմանաք, որ ես ձեր Աստված Եհովան եմ+, որ բնակվում եմ իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա+։ Երուսաղեմը սուրբ վայր կդառնա+, և ոչ մի օտարական չի անցնի նրա միջով+։ 18  Այդ օրը լեռներից քաղցր գինի կկաթի+, բլուրներից կաթ կհոսի, և Հուդայի բոլոր գետերից ջուր կբխի։ Եհովայի տնից աղբյուր կհոսի+ և կոռոգի Սատիմի*+ գետահովիտը։ 19  Եգիպտոսը ամայի երկիր կդառնա+, իսկ Եդոմը՝ անմարդաբնակ անապատ+, քանի որ բռնությամբ վարվեցին Հուդայի որդիների հետ և անմեղ արյուն թափեցին նրանց երկրում+։ 20  Բայց Հուդան բնակեցված կլինի դարեդար+, և Երուսաղեմը՝ սերնդեսերունդ+։ 21  Ես նրանց արյունը, որը նախկինում անմեղ չէի համարում+, անմեղ կհամարեմ, և Եհովան Սիոնում կբնակվի»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կվաճառեմ»։
Բռց.՝ «սրբացրեք»։
Նշանակում է «ակացիաներ»։