Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովել 2։1-32

2  «Եղջյո՛ւր փչեք Սիոնում+, ո՛վ մարդիկ, և մարտական կո՛չ+ արձակեք իմ սուրբ լեռան վրա+։ Թող երկրի բոլոր բնակիչները տագնապահար լինեն+, որովհետև Եհովայի օրը գալիս է+, մոտ է այն։  Մթության ու խավարի օր է այն+, ամպի ու թանձր խավարի օր։ Այն նման է արշալույսի, որ տարածվում է լեռների վրա+։ Մի ժողովուրդ կա՝ անթիվ ու հզոր+։ Նախկինում երբեք նրա նմանը չի եղել+ և հետո էլ երբեք չի լինի ոչ մի սերնդի մեջ։  Նրա առաջից կրակն է լափում+, իսկ հետևից բոցն է խժռում+։ Նրա առջևում երկիրը Եդեմի պարտեզի պես է+, իսկ հետևում անմարդաբնակ անապատ է, և ոչինչ չի կարող փրկվել նրանից։  Նրա տեսքը ձիերի է նման։ Նա նժույգների պես է վազում+։  Նա ցատկոտում է լեռների գագաթներին և կառքերի արձակած աղմուկի պես աղմուկ հանում+, նա ճարճատյուն է արձակում բոցավառվող կրակի պես, որը լափում է ծղոտը+։ Նա նման է մի հզոր ժողովրդի, որ շարվել է պատերազմելու համար+։  Նրա պատճառով ժողովուրդները սաստիկ ցավերի մեջ կլինեն+, և բոլորի երեսները տագնապից կկարմրեն+։  Զորավոր մարդկանց պես են նրանք վազում+։ Ռազմիկների պես են պարիսպ բարձրանում։ Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, և նրանք չեն շեղվում իրենց շավիղներից+։  Նրանք չեն հրում իրար, այլ գնում են այնպես, ինչպես ուժեղ տղամարդն է գնում իր ընթացքով։ Եվ եթե ոմանք էլ ընկնում են նետից, մյուսները չեն դադարեցնում իրենց ընթացքը։  Նրանք քաղաք են խուժում։ Պարսպի վրա են վազում։ Տների վրա են բարձրանում։ Գողի պես պատուհաններից ներս են մտնում։ 10  Նրանց առաջ տագնապահար է լինում երկիրը, իսկ երկինքը ցնցվում է։ Արևն ու լուսինը խավարում են+, աստղերը կորցնում են իրենց փայլը+։ 11  Եհովան ձայն կարձակի+ իր զորքի+ առաջ։ Նրա բանակը շատ մեծ է+, իր խոսքը կատարողը հզոր է։ Եհովայի օրը մեծ+ և ահազդու է, ո՞վ կարող է դիմանալ նրան»+։ 12  «Ուստի այժմ,– ասում է Եհովան,– վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով+, ծոմ պահելով+, լաց լինելով և ողբալով+։ 13  Պատռեք ձեր սրտերը+ և ոչ թե հանդերձները+, վերադարձեք ձեր Աստված Եհովայի մոտ, քանի որ նա գթառատ ու ողորմած է+, չի շտապում բարկանալ+ և լի է սիրառատ բարությամբ*+։ Նա կափսոսա այս աղետի համար+։ 14  Ո՞վ գիտի, գուցե նա հետ դառնա, ափսոսա+ և այդ ամենից հետո օրհնություն թողնի+՝ հացի և ըմպելիքի ընծաներ ձեր Աստված Եհովայի համար։ 15  Եղջյո՛ւր փչեք Սիոնում, ո՛վ մարդիկ+։ Սրբացրե՛ք ծոմի ժամանակը+։ Հանդիսավոր հավաքո՛ւյթ գումարեք+։ 16  Հավաքե՛ք ժողովրդին։ Սրբացրե՛ք ժողովը+։ Հավաքե՛ք ծերերին։ Ժողովե՛ք երեխաներին ու կաթնակերներին+։ Թող փեսան դուրս գա իր ներքին սենյակից, և հարսը՝ իր ամուսնական ննջարանից։ 17  Թող քահանաները՝ Եհովային ծառայողները, լաց լինեն նախասրահի ու զոհասեղանի+ միջև և ասեն. «Ո՜վ Եհովա, խնայիր քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինք մի՛ դարձրու+, որպեսզի ազգերը չտիրեն նրան։ Ինչո՞ւ ժողովուրդներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»»+։ 18  Եհովան նախանձախնդիր կլինի իր երկրի հանդեպ+ և կկարեկցի իր ժողովրդին+։ 19  Եհովան կպատասխանի ու կասի իր ժողովրդին. «Ահա ես ուղարկում եմ ձեզ հացահատիկ, նոր գինի և յուղ, ու դուք կկշտանաք դրանցով+։ Ձեզ այլևս նախատինք չեմ դարձնի ազգերի մեջ+։ 20  Հյուսիսից եկածին+ կվռնդեմ ձեր մոտից, կցրեմ դեպի անջուր և ամայի երկիր. նրա առջևի մասը՝ դեպի արևելյան ծովը+ և հետևի մասը՝ արևմտյան ծովը+։ Նրանից նեխած հոտ դուրս կգա, գարշահոտություն կբարձրանա նրանից+, քանի որ Նա մեծ գործեր է անելու»։ 21  Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր։ Ցնծա՛ և ուրախացի՛ր, քանի որ Եհովան մեծ գործեր է անելու+։ 22  Մի՛ վախեցեք, դաշտի գազաննե՛ր+, որովհետև անապատի արոտավայրերը կկանաչեն+։ Ծառն իր պտուղը կտա+։ Թզենին ու որթատունկը առատ բերք կտան+։ 23  Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով+, որովհետև նա բավարար չափով աշնանային անձրևներ կտա ձեզ+ և ձեզ վրա հորդառատ անձրևներ՝ աշնանային ու գարնանային անձրևներ կտեղա, ինչպես առաջ էր+։ 24  Կալերը մաքրված հացահատիկով լեցուն կլինեն, և հնձանները նոր գինով ու յուղով կհորդեն+։ 25  Ես կհատուցեմ ձեզ տարիներ շարունակ աճեցրած այն բերքի դիմաց, որը կերան մորեխը, մորեխի թրթուրը, խավարասերն ու թրթուրը՝ իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ+։ 26  Դուք կուտեք, կուտեք ու կկշտանաք+ և կգովաբանեք ձեր Աստված Եհովայի անունը+, որն այդպիսի սքանչելի գործեր արեց ձեզ համար+, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան+։ 27  Դուք կիմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ+, որ ես ձեր Աստված Եհովան եմ, և ուրիշը չկա+։ Իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան։ 28  Դրանից հետո այսպես պիտի լինի. ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարմնի վրա+, և ձեր որդիներն ու աղջիկները+ կմարգարեանան։ Ձեր ծերերը երազներ կտեսնեն, իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ։ 29  Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ ծառաների ու աղախինների վրա+։ 30  Երկնքում և երկրի վրա նախանշաններ կտամ+՝ արյուն, կրակ ու ծխի+ սյուներ։ 31  Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+ արևը խավարի կվերածվի+, իսկ լուսինը՝ արյան+։ 32  Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի+, որովհետև Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվածներ կլինեն+, ինչպեսև ասել է Եհովան, նրանք նաև կլինեն այն վերապրածների թվում, ում կանչում է Եհովան»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սիրով»։