Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 7։1-21

7  «Չէ՞ որ երկրի վրա հարկադիր աշխատանք+ կա մահկանացու մարդու համար, Եվ չէ՞ որ նրա օրերը նման են վարձու աշխատողի օրերին+։   Ստրուկի պես նա ստվերի+ է տենչում, Եվ վարձու աշխատողի պես՝ իր աշխատավարձին+ սպասում։   Այսպես անպետք լուսնային ամիսներ+ ինձ բաժին ընկան, Եվ տառապանքի գիշերներ+ հաշվվեցին ինձ վրա։   Երբ պառկում եմ, ասում եմ. «Ե՞րբ եմ վեր կենալու»+։ Երբ երեկո է իջնում, ես անհանգստությամբ եմ լցվում մինչև առավոտյան մթնշաղը։   Մարմինս որդեր+ ու հողի կոշտուկներ է հագել+, Մաշկս կեղանքներով է պատվել և քայքայվում է+։   Օրերս ավելի սրընթաց են անցնում+, քան մաքոքը, Եվ անհույս վերջանում են+։   Հիշիր, որ կյանքս քամի է+, Որ աչքս այլևս բարիք չի տեսնի։   Ինձ տեսնողի աչքը ինձ չի տեսնի, Քո աչքերը ինձ վրա կլինեն, բայց ես չեմ լինի+։   Ամպը ցրվում ու անհետանում է, Նմանապես, գերեզման* իջնողը վեր չի ելնի+։ 10  Նա այլևս տուն չի վերադառնա, Եվ իր բնակատեղը այլևս չի ճանաչի նրան+։ 11  Ուստի ես չեմ զսպելու իմ բերանը, Տանջալից ոգով պիտի խոսեմ, Հոգուս դառնությամբ պիտի մտահոգվեմ+։ 12  Մի՞թե ես ծով եմ կամ ծովահրեշ, Որ պահապան դնես+ ինձ վրա։ 13  Երբ ասում եմ՝ «բազմոցս կմխիթարի ինձ, Անկողինս կթեթևացնի մտահոգությունս», 14  Դու սարսափեցնում ես ինձ երազներով Եվ տեսիլքներով վախեցնում ես ինձ։ 15  Այնպես որ հոգիս խեղդվելն է ընտրում, Մահանալ է ուզում+ և ոչ թե ոսկորներիս նայել։ 16  Ես մերժել եմ կյանքը+, հավիտյան չէի ապրի։ Թո՛ղ ինձ, որովհետև իմ օրերը գոլորշի են+։ 17  Ի՞նչ է մահկանացու մարդը+, որ դաստիարակես նրան Եվ որ սիրտդ ուղղես նրա վրա, 18  Որ ամեն առավոտ ուշադրություն դարձնես նրան, Որ ամեն ակնթարթ փորձես նրան+։ 19  Ինչո՞ւ քո հայացքը չհեռացնես ինձնից+, Եվ ինձ մենակ չթողնես, մինչև որ թուքս կուլ տամ։ 20  Եթե մեղք եմ գործել, ի՞նչ կարող եմ անել քո դեմ, ո՛վ մարդկանց Դիտող+։ Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել, որ ծանրություն լինեմ քեզ համար։ 21  Ինչո՞ւ չես ներում իմ հանցանքը+ Եվ չես անտեսում իմ մեղքը։ Հիմա ես հողի+ մեջ կպառկեմ, Դու կփնտրես ինձ, բայց ես չեմ լինի»։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։