Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 42։1-17

42  Հոբը պատասխանեց Եհովային՝ ասելով.   «Հիմա իմացա, որ դու ամեն ինչ կարող ես անել+, Եվ չկա մի մտադրություն, որ անիրագործելի լինի քեզ համար+։   Դու հարցրիր. «Այդ ո՞վ է, որ մթնեցնում է խորհուրդը առանց գիտելիքի»+։ Ես խոսում էի, բայց չէի հասկանում Ինձ համար չափազանց հիասքանչ բաները, որոնք ես չգիտեմ+։   Դու ասացիր. «Լսիր, խնդրեմ, և ես կխոսեմ. Քեզ հարցեր կտամ, և դու տեղեկացրու ինձ»+։   Ականջովս լսել եմ քո մասին, Բայց հիմա աչքս է տեսնում քեզ։   Դրա համար էլ խոսքերս հետ եմ վերցնում, Փոշու և մոխրի մեջ զղջում եմ ես»+։  Այն բանից հետո, երբ Եհովան Հոբին ասաց այս խոսքերը, Եհովան Եղիփազ թեմանացուն ասաց. «Բարկությունս բորբոքվել է քեզ վրա ու քո երկու ընկերների+ վրա, քանի որ իմ ծառա Հոբի պես ճշմարտությունը+ չխոսեցիք իմ մասին։  Հիմա վերցրեք յոթ ցուլ և յոթ խոյ+ ու գնացեք իմ ծառա Հոբի մոտ+, այնուհետև ձեզ համար ողջակեզներ մատուցեք, և իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար+։ Միայն նրան ես կլսեմ, որ չլինի թե ձեր խայտառակ հիմարությանը համապատասխան վարվեմ ձեզ հետ, քանի որ իմ ծառա Հոբի պես ճշմարիտը չխոսեցիք իմ մասին»+։  Ուստի Եղիփազ թեմանացին, Բաղդատ սովեցին և Սոֆար նաամացին գնացին ու արեցին այնպես, ինչպես Եհովան ասել էր իրենց, և Եհովան լսեց Հոբին։ 10  Երբ Հոբը աղոթեց իր ընկերների համար+, Եհովան վերջ դրեց նրա նեղություններին+։ Եհովան կրկնակի ավելացրեց այն բոլոր բաները, որ Հոբն ուներ+։ 11  Նրա բոլոր եղբայրները, բոլոր քույրերը և բոլոր նրանք, որ նախկինում ճանաչում էին Հոբին, գալիս էին նրա մոտ+։ Նրանք հաց էին ուտում նրա տանը+, կարեկցում էին նրան ու մխիթարում այն բոլոր փորձանքների համար, որ Եհովան թույլ էր տվել գալ նրա վրա, և յուրաքանչյուրը արծաթե մի կտոր ու ոսկե մատանի տվեց նրան։ 12  Իսկ Եհովան Հոբի վերջը ավելի շատ օրհնեց+, քան նրա սկիզբը+, այնպես որ նա ունեցավ տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար զույգ եզ ու հազար էգ էշ։ 13  Նա նաև յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ+։ 14  Առաջին աղջկա անունը նա Եմիմա դրեց, երկրորդի անունը՝ Կասիա և երրորդի անունը՝ Կերեն-Հափուք։ 15  Ամբողջ երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ աղջիկներ չկային, և նրանց հայրը նրանց ժառանգություն տվեց իրենց եղբայրների մեջ+։ 16  Այս ամենից հետո Հոբը ապրեց հարյուր քառասուն տարի+, և նա տեսավ իր որդիներին ու իր թոռներին+՝ չորս սերունդ։ 17  Եվ Հոբը մահացավ՝ ծերացած ու իր օրերից կշտացած+։

Ծանոթագրություններ