Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 41։1-34

41  «Կարո՞ղ ես ձկնորսական կարթով հանել լևիաթանին*+ Կամ պարանով սանձել նրա լեզուն։   Կարո՞ղ ես կնյուն դնել նրա ռունգերի մեջ+ Կամ փշով ծակել նրա ծնոտները։   Մի՞թե նա քեզ շատ աղաչանքներ կանի Կամ մի՞թե փափուկ խոսքեր կասի քեզ։   Մի՞թե նա քեզ հետ ուխտ կկապի, Որ նրան ընդմիշտ իբրև ստրուկ վերցնես։   Մի՞թե կխաղաս նրա հետ, ինչպես թռչնի հետ, Կամ կկապե՞ս նրան քո փոքր աղջիկների համար։   Մի՞թե առևտրականները կփոխանակեն նրան ինչ-որ բանով, Մի՞թե կբաժանեն նրան վաճառականների մեջ։   Մի՞թե նրա կաշին որսատեգերով+ կծածկես Կամ նրա գլուխը՝ եռաժանիներով։   Ձեռքդ նրա վրա դիր, Հիշիր այդ կռիվը։ Այլևս մի՛ արա այդ բանը։   Ահա նրան ենթարկեցնելու ակնկալինքները հիասթափություն կբերեն, Նրա տեսքին նայելուց անգամ մարդ կտապալվի։ 10  Չկա այնպիսի խիզախ մեկը, որ գրգռի նրան։ Ուրեմն ո՞վ կարող է կանգուն մնալ իմ առաջ+։ 11  Ո՞վ է ինձ առաջինը մի բան տվել, որ պարտավորված լինեմ հատուցել նրան+։ Ողջ երկնքի տակ ամեն ինչ իմն է+։ 12  Ես լուռ չեմ մնա և կխոսեմ նրա անդամների մասին Կամ նրա հզորության ու կազմվածքի գրավչության մասին։ 13  Ո՞վ կարող է բացել նրա հագուստի երեսը, Ո՞վ կմտնի նրա զույգ ծնոտների միջով։ 14  Ո՞վ է բաց արել նրա երեսի դռները։ Շուրջբոլորը եղող նրա ատամները սարսափելի են։ 15  Նա գոռոզանում է իր եղջերային վահանիկներով, Որ ամրացած են ասես պինդ կնիքով։ 16  Դրանք պինդ նստած են մեկը մյուսի վրա, Այնպես որ նույնիսկ քամին չի կարող անցնել դրանց միջով։ 17  Դրանք հպված են մեկը մյուսին, Կպած են իրար, և հնարավոր չէ առանձնացնել։ 18  Նրա փռշտոցը լույս է արձակում, Եվ նրա աչքերը արշալույսի ճառագայթների պես են։ 19  Նրա բերանից կայծակի փայլատակումներ են դուրս գալիս, Նույնիսկ կրակի կայծեր են դուրս պրծնում։ 20  Նրա քթանցքներից ծուխ է դուրս գալիս, Ինչպես հնոց, որ բոցավառվում է կնյունով։ 21  Նրա հոգին ածուխներ է վառում, Եվ նրա բերանից բոց է դուրս գալիս։ 22  Նրա պարանոցում ուժն է բնակվում, Եվ նրա առջևից սարսափ է տարածվում։ 23  Նրա մարմնի ծալքերը իրար են կպած, Դրանք ձուլվածքի պես են նրա վրա ու անշարժ են։ 24  Նրա սիրտը քարի պես ձուլված է, Այո՛, ստորին աղացքարի պես է ձուլված։ 25  Երբ նա վեր է կենում, ուժեղները վախենում են+, Սարսափից նրանք շփոթահար են լինում։ 26  Նրա վրա հարձակվելիս ո՛չ սուրը կօգնի, Ո՛չ նիզակը, ո՛չ էլ գեղարդը կամ նետի սուր ծայրը+։ 27  Նրա համար երկաթը+ ծղոտի պես է, Պղինձը՝ ինչպես փտած փայտ։ 28  Նետը չի քշում նրան, Պարսատիկի քարերը+ նրա համար ծղոտի են վերածվում։ 29  Մահակը նրա համար ծղոտի պես է+, Եվ նա ծիծաղում է տեգի շխկշխկոցի վրա։ 30  Նրա ներքևի մասերը սրածայր կավե կոշտուկներ են, Նա ասես կամն+ է քարշ տալիս ցեխի վրա։ 31  Խորքերը նա եռացնում է կաթսայի նման, Ծովը նա վերածում է քսուք պատրաստելու կաթսայի։ 32  Իր հետևից նա լուսավոր ճանապարհ է թողնում, Ջրերի անդունդը սպիտակած մազերի է նմանվում։ 33  Հողի վրա նրա նմանը չկա, Նա ստեղծված է այնպես, որ սարսափ չունի։ 34  Նա նայում է այն ամենին, որ բարձր է, Նա թագավոր է բոլոր վայրի գազանների վրա»։

Ծանոթագրություններ

Հավանաբար «կոկորդիլոս» կամ «ծովահրեշ»։