Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 40։1-24

40  Եհովան շարունակեց խոսել Հոբի հետ՝ ասելով.   «Մի՞թե բծախնդիր մարդը վեճի մեջ կմտնի Ամենակարողի հետ+։  Թող Աստծուն հանդիմանողը պատասխան տա»+։  Եվ Հոբը պատասխանեց Եհովային՝ ասելով.   «Ահա ես ոչնչություն եմ+։ Քեզ ի՞նչ պատասխան տամ, Ձեռքս բերանիս եմ դրել+։   Մեկ անգամ խոսել եմ, բայց չեմ պատասխանի, Խոսել եմ երկու անգամ, բայց ոչինչ չեմ ավելացնի»։  Եհովան շարունակեց փոթորկի միջից խոսել Հոբի հետ+՝ ասելով.   «Տղամարդու պես հանդերձդ գոտուդ տակ դիր, խնդրեմ+. Քեզ հարցեր կտամ, իսկ դու տեղեկացրու ինձ+։   Մի՞թե իմ արդարությունը անվավեր կդարձնես, Մի՞թե ինձ մեղավոր կհայտարարես, որպեսզի ինքդ ճիշտ դուրս գաս+։   Կամ մի՞թե Աստծու բազկի նման բազուկ ունես+ Եվ մի՞թե կարող ես ձայնով որոտ արձակել նրա պես+։ 10  Զարդարիր քեզ, խնդրեմ, գերազանցությամբ+ ու բարձրությամբ+, Արժանապատվություն+ ու շքեղություն+ հագիր։ 11  Թող որ հոսեն քո բարկության կատաղի պոռթկումները+, Եվ նայիր յուրաքանչյուր ամբարտավանի ու ցածրացրու նրան։ 12  Նայիր ամեն ամբարտավանի ու խոնարհեցրու նրան+ Եվ ամբարիշտներին կոխկռտիր իրենց իսկ տեղում։ 13  Թաքցրու նրանց միասին հողի մեջ+, Նրանց երեսները կապիր ծածուկ տեղում։ 14  Այդ ժամանակ ես ինքս կգովեմ քեզ, Քանի որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։ 15  Ահա բեհեմոթը*, որին ստեղծել եմ, ինչպես և քեզ. Ցլի նման նա կանաչ խոտ է ուտում+։ 16  Ահա նրա զորությունը+ իր մեջքի մեջ է, Եվ նրա հզոր ուժը՝ իր որովայնի ջղերի մեջ։ 17  Նա թեքում է իր պոչը, որ մայրու է նման, Նրա ազդրերի ջլերը միահյուսված են։ 18  Նրա ոսկորները պղնձե խողովակներ են, Նրա ամուր ոսկորները կռած երկաթից պատրաստված ձողերի են նման։ 19  Նա Աստծու ճանապարհների սկիզբն է, Միայն նրա Ստեղծողը+ կարող է մոտեցնել նրան իր սուրը։ 20  Լեռները նրա համար իրենց պտուղն են բերում+, Եվ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։ 21  Նա պառկում է փշոտ եղջերառվույտների տակ, Եղեգնյա թաքստոցում+ և ճահճոտ տեղում+։ 22  Փշոտ եղջերառվույտները ծածկում են նրան իրենց ստվերով, Գետահովտի բարդիները շրջապատում են նրան։ 23  Երբ գետը վարարում է, նա խուճապահար չի վազում, Թեև Հորդանանն+ էլ հորդի դեպի նրա բերանը, նա հանդարտ է։ 24  Մի՞թե նրա աչքի առաջ որևէ մեկը կարող է բռնել նրան։ Կարո՞ղ է արդյոք մեկը կեռերով ծակել նրա քիթը»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «գետաձին»։