Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 39։1-30

39  «Գիտե՞ս արդյոք այծյամների*+ ծնելու նշանակված ժամանակը, Դիտո՞ւմ ես արդյոք, թե երբ են եղնիկները ծնում երկունքի ցավերով+։   Հաշվո՞ւմ ես, թե երբ են լրանում նրանց լուսնային ամիսները, Կամ իմացե՞լ ես նրանց ծնելու նշանակված ժամանակը։   Նրանք կռանում են, երբ հանում են իրենց ձագերին, Երբ ազատվում են իրենց ցավերից։   Նրանց որդիները ուժեղանում են, դաշտում նրանք մեծանում են։ Նրանք հեռանում ու չեն վերադառնում նրանց մոտ։   Ո՞վ է ազատ արձակել զեբրին+, Եվ ո՞վ է արձակել վայրի էշի կապերը,   Որի տունը ես անապատային հարթավայրն եմ սահմանել Եվ որի բնակավայրերը՝ աղուտ երկիրը+։   Նա ծիծաղում է քաղաքի իրարանցման վրա, Հետապնդողի բղավոցները+ չի լսում։   Լեռներում իր համար արոտավայր է փնտրում+ Եվ ամեն տեսակ կանաչ բույսեր+ է որոնում։   Մի՞թե վայրի ցուլը կցանկանա ծառայել քեզ+, Կամ մի՞թե նա կգիշերի քո մսուրի մոտ։ 10  Վայրի ցլին իր պարաններով ամուր կկապե՞ս ակոսի մեջ, Կամ մի՞թե նա հարթավայրեր կտափանի+ քո հետևից։ 11  Նրա մեծ զորության պատճառով կապավինե՞ս նրան Եվ քո աշխատանքը նրան կթողնե՞ս։ 12  Կվստահե՞ս նրան, թե նա հետ կբերի քո սերմը Եվ կհավաքի այն քո կալի մեջ։ 13  Մի՞թե էգ ջայլամը ուրախ թափահարում է իր թևը, Կամ մի՞թե նա արագիլի+ թևեր ու փետուրներ ունի։ 14  Նա իր ձվերը գետնի վրա է թողնում Եվ դրանք հողի մեջ է տաքացնում։ 15  Նա մոռանում է, որ ինչ-որ մեկի ոտքը կջարդի դրանք, Կամ որ դաշտի գազանները կտրորեն դրանք։ 16  Իր որդիների հետ նա անգթորեն է վարվում, կարծես իրենը չեն+։ Զուր է նրա աշխատանքը, որովհետև վախ չունի, 17  Որովհետև Աստված նրան մոռացնել է տվել իմաստությունը Եվ հասկացողությունից բաժին չի հանել նրան+։ 18  Երբ նա բարձր թափահարում է իր թևերը, Ծիծաղում է ձիու և նրա հեծյալի վրա։ 19  Կարո՞ղ ես արդյոք ձիուն ուժ տալ+, Կարո՞ղ ես նրա վզին ծածանվող բաշ հագցնել։ 20  Կարո՞ղ ես այնպես անել, որ մորեխի պես ցատկի. Նրա փառահեղ փռնչոցը վախազդու է+։ 21  Նա սմբակով+ դոփում է հարթավայրում ու ցնծում է զորությամբ, Նա սլանում է զենքին ընդառաջ+։ 22  Նա ծիծաղում է վախի վրա և չի սարսափում+, Ոչ էլ սրի պատճառով է նահանջում։ 23  Նրան խփվելով՝ շխկշխկում է կապարճը, Նիզակի տեգը և գեղարդը։ 24  Դոփյուն արձակելով ու բորբոքված՝ նա կուլ է տալիս հողը Ու երբ լսում է եղջյուրի ձայնը, ուրախությունից իր ականջներին չի հավատում։ 25  Հենց որ եղջյուրը փչում են, նա ասում է՝ ահա՜։ Հեռվից ճակատամարտի հոտն է զգում Եվ լսում է զորագլուխների աղաղակն ու մարտական կոչը+։ 26  Մի՞թե քո հասկացողության շնորհիվ է, որ բազեն ճախրում է վերևում, Որ նա իր թևերը դեպի հարավային քամին է տարածում։ 27  Կամ քո հրամանո՞վ է, որ արծիվը+ դեպի վեր է թռչում, Որ իր բույնը բարձր տեղում է շինում+, 28  Որ ժայռի վրա է բնակվում և գիշերն անցկացնում է Ժայռի կատարին ու անհասանելի տեղում։ 29  Այնտեղից նա ուտելիք է փնտրում+. Նրա աչքերը հեռուներն են նայում։ 30  Նրա ձագերը արյուն են խմում, Եվ որտեղ սպանվածներն են, այնտեղ է նա»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «լեռնային այծերի»։