Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 36։1-33

36  Եղիուսը շարունակեց ասել.   «Մի փոքր էլ համբերիր ինձ, և ես կհայտնեմ քեզ, Որ հօգուտ Աստծու դեռ խոսքեր կան ասելու։   Գիտելիքներս ես հեռվից կբերեմ Եվ ինձ Շինողին արդարություն կվերագրեմ+։   Իմ խոսքերն, անշուշտ, ստություն չեն, Կատարյալ գիտելիքներ Ունեցողը+ քո առջև է։   Ահա Աստված հզոր է+ և մարդուն չի մերժի, Նա հզոր է խելամիտ սրտով։   Ոչ մի ամբարշտի նա կենդանի չի թողնի+, Բայց հարստահարվածներին արդարադատություն կտա+։   Իր աչքերը նա չի հեռացնի արդարից+։ Թագավորներին  գահի վրա+ Կնստեցնի հավիտյան, և նրանք կբարձրանան։   Եթե մարդիկ ոտնակապերով կապվում են+, Ապա դժբախտության պարաններով են բռնվում։   Այդ ժամանակ նա կպատմի նրանց իրենց գործելակերպի Եվ հանցանքների մասին, քանի որ նրանք մեծամտացել են։ 10  Նա կբացի նրանց ականջը դեպի հորդորը+ Եվ կասի, որ նրանք պետք է հեռանան չարիքից+։ 11  Եթե հնազանդվեն ու ծառայեն, Իրենց օրերը բարիքի մեջ կավարտեն Եվ իրենց տարիները՝ հաճույքի մեջ+։ 12  Իսկ եթե չհնազանդվեն, ապա նետից+ կկործանվեն+ Եվ առանց գիտելիքի կմեռնեն։ 13  Սրտով հավատուրացները բարկություն են կուտակում+։ Նրանք օգնության չեն կանչի, քանի որ նա կապել է նրանց։ 14  Նրանց հոգին երիտասարդ ժամանակ կմեռնի+, Եվ նրանց կյանքը՝ տաճարային պոռնիկների*+ մեջ։ 15  Հարստահարվածին նա կփրկի դժբախտությունից Եվ կբացի նրանց ականջը կեղեքման ժամանակ։ 16  Նա քեզ կհանի նեղության երախից+։ Դրա տեղը ոչ թե նեղվածք, այլ ընդարձակ տարածություն+ կլինի, Ու սեղանիդ շուրջ մխիթարությունը առատ և պարարտ կլինի+։ 17  Ամբարշտի+ դեմ կայացված շատ դատավճիռներ կտեսնես. Դատավճիռն ու արդարությունը կմիաբանվեն։ 18  Զգույշ եղիր, որ զայրույթը+ չհրապուրի քեզ, և դու չարակամորեն ծափ չտաս, Թույլ մի՛ տուր, որ մեծ փրկագինը+ շեղի քեզ ճանապարհից։ 19  Մի՞թե օգնության համար քո աղաղակը օգուտ կունենա+։ Ո՛չ, նեղության ժամանակ Նույնիսկ հսկայական ջանքերդ անօգուտ կլինեն+։ 20  Գիշերվան մի՛ տենչա, Երբ ժողովուրդները նահանջում են իրենց տեղից։ 21  Զգուշացիր, որ դեպի չար գործերը չդառնաս+, Քանի որ դու դրանք նախընտրեցիր և ոչ թե վիշտը+։ 22  Ահա Աստված մեծափառությամբ է գործի դնում իր զորությունը, Ո՞վ է նրա պես ուսուցիչ։ 23  Ո՞վ է նրանից հաշիվ պահանջել նրա ճանապարհի համար+, Եվ ո՞վ է ասել. «Դու անարդարություն ես արել»+։ 24  Հիշիր, որ դու պետք է մեծարես նրա գործերը+, Որոնց մասին մարդիկ երգել են+։ 25  Ողջ մարդկությունը աչքերը հառել է դրանց վրա, Մահկանացու մարդը հեռվից է նայում+։ 26  Նայի՛ր. Աստված մեր իմացածից ավելի մեծ է+, Նրա տարիների թիվը անըմբռնելի է+։ 27  Նա վեր է բարձրացնում ջրի կաթիլները+. Դրանք անձրևի տեսքով ասես քամոցի միջով անցնում են, որ նրա մառախուղը դառնան, 28  Այնպես որ ամպերից ջուր է կաթկթում+, Եվ ամպերը առատապես թափում են մարդկանց վրա։ 29  Իրոք որ, ո՞վ կարող է հասկանալ ամպերի տարածվելը Եվ այն որոտները, որ լսվում են նրա տաղավարից+։ 30  Ահա նա տարածել է իր լույսը դրա վրա+ Եվ ծածկել է ծովի հատակը։ 31  Դրանց միջոցով նա հօգուտ ժողովուրդների վարում է նրանց գործը+, Նա առատ ուտելիք է տալիս+։ 32  Իր ձեռքերում նա ծածկում է կայծակը Եվ հրամայում է նրան հարվածել հակառակորդին+։ 33  Նրա դղրդյունը+ պատմում է նրա մասին, Եվ անասունները տեղեկացնում են նրա գալստյան մասին»։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ տղամարդիկ, որոնց տաճարում օգտագ. էին պոռնկության համար։