Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 32։1-22

32  Այս երեք մարդիկ այլևս չպատասխանեցին Հոբին, քանի որ նա արդար էր իր աչքին+։  Սակայն Ռամի տոհմից Բուզյան+ Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նա սաստիկ բարկացավ Հոբի վրա, քանի որ նա իր հոգին Աստծուց ավելի արդար էր համարում+։  Նրա բարկությունը բորբոքվեց նաև իր երեք ընկերների դեմ, որովհետև նրանք պատասխան չգտան և Աստծուն ներկայացրին որպես հանցավորի+։  Եղիուսը սպասեց, մինչև որ Հոբը ավարտի խոսելը, որ հետո ինքը խոսի, որովհետև նրանք իրենից օրերով մեծ էին+։  Երբ Եղիուսը տեսավ, որ այդ երեք մարդկանց բերանում+ պատասխան չկա, նրա բարկությունը ավելի բորբոքվեց։  Ուստի Բուզյան Բարաքիելի որդի Եղիուսը պատասխանեց՝ ասելով. «Ես օրերով երիտասարդ եմ, Իսկ դուք՝ տարիքն առած+։ Այդ պատճառով էլ ինձ պահում էի ու վախենում էի Իմ գիտելիքները ձեզ հայտնելուց։   Ես ասացի. «Թող օրերը խոսեն, Եվ բազում տարիները իմաստություն հայտնեն»+։   Արդարև, մահկանացու մարդկանց ոգին Եվ Ամենակարողի շունչն է, որ նրանց հասկացողություն է տալիս+։   Շատ օրերը չեն, որ իմաստություն են տալիս+, Ոչ էլ ծերությունն է, որ հասկանում է դատաստանը+։ 10  Ուստի ասացի. «Լսեք ինձ, Ես էլ իմ գիտելիքները կհայտնեմ»։ 11  Ահա ես սպասեցի ձեր խոսքերին, Ականջ դրեցի ձեր դատողություններին+, Մինչ դուք փնտրում էիք, թե ինչ խոսքեր ասեք։ 12  Իմ ուշադրությունը ձեզ էի դարձրել, Բայց չկա մեկը, որ հանդիմանի Հոբին, Ձեզնից ոչ ոք չի պատասխանում նրա խոսքերին։ 13  Ուստի մի՛ ասացեք՝ «մենք իմաստություն ենք գտել+, Աստված է նրան վռնդում, ոչ թե մարդը»։ 14  Քանի որ իր խոսքերը նա իմ դեմ չի ուղղել, Ես նրան ձեր խոսքերով չեմ պատասխանի։ 15  Նրանք սարսափել են, այլևս չեն պատասխանում, Խոսքերը հեռացել են նրանցից։ 16  Ես սպասել եմ, սակայն նրանք այլևս չեն խոսում, Քանի որ պապանձվել են, այլևս չեն պատասխանում։ 17  Ես էլ իմ պատասխանը կտամ, Ես կհայտնեմ իմ գիտելիքները, 18  Քանի որ խոսքերով լեցուն եմ. Ոգին որովայնիս մեջ ճնշում է ինձ+։ 19  Որովայնս նման է գինու, որը փակված է, Նոր տկերի պես այն ուր որ է կպատռվի+։ 20  Թույլ տվեք խոսեմ, որ հանգստանամ։ Ես կբացեմ իմ շուրթերը, որ պատասխան տամ+։ 21  Մարդու հանդեպ կողմնապահություն չեմ անի+ Եվ մարդուն տիտղոսով չեմ դիմի+, 22  Ինչպե՞ս կարող եմ տիտղոսով դիմել մարդուն. Ինձ Ստեղծողը+ շուտով կվերացնի ինձ»։

Ծանոթագրություններ