Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 30։1-31

30  «Բայց հիմա նրանք ծիծաղում են ինձ վրա+, Նրանք, ովքեր ինձնից երիտասարդ են օրերով+, Ում հայրերին ես կհրաժարվեի Իմ հոտի շների հետ դնել։   Նրանց ձեռքերի զորությունից ի՞նչ օգուտ կա ինձ։ Ուժը կորել է նրանց միջից+։   Կարիքի և սովածության պատճառով նրանք հյուծված են Եվ կրծոտում են անջուր հողը+, Որտեղ երեկ փոթորիկ ու ավերածություն էր։   Թփերի մոտ նրանք աղի խոտ էին քաղում, Եվ նրանց կերակուրը օրոճների արմատն էր։   Նրանց քշում էին հասարակության միջից+, Մարդիկ գոռում էին նրանց վրա, ինչպես գողի վրա։   Նրանք ստիպված են բնակվել գետահովիտների զառիթափերին, Հողի փոսերում ու ժայռերում։   Թփերի մեջ նրանք գոչում են, Խռնվում են միասին եղինջների տակ։   Անմիտի+ որդիները և անուն չունեցողի որդիները Խարազանով վռնդվում են երկրից։   Իսկ այժմ ես նրանց երգն եմ դարձել+ Եվ ծաղրանքի առարկա եմ նրանց համար+։ 10  Նրանք գարշում են ու հեռու մնում ինձնից+ Եվ չեն վարանում թքել երեսիս+։ 11  Նա թուլացրել է աղեղիս լարը և խոնարհեցրել է ինձ. Իրենց սանձը նրանք արձակել են իմ առաջ։ 12  Աջ կողմումս վեր է կենում ամբարիշտների այս սերունդը, Նրանք ազատում են ոտքերս, Բայց իմ դեմ իրենց աղետաբեր արգելքներն են կանգնեցնում+։ 13  Նրանք քանդում են ճանապարհներս, Նրանք միայն թշվառությունս սաստկացնելու համար են պիտանի+ Եվ օգնականի կարիք չունեն։ 14  Ասես մի մեծ ճեղքի միջից են գալիս, Փոթորկի ժամանակ նրանք սլանում են դեպի ինձ։ 15  Անսպասելի սարսափները հասել են ինձ վրա, Իմ ազնվական կեցվածքը քամու պես քշվել է, Եվ փրկությունս անհետացել է ամպի պես։ 16  Հիմա հոգիս թափվում է իմ ներսում+, Դժբախտության օրերը+ բռնել են ինձ։ 17  Գիշերը ոսկորներս+ ծակոտվում և ընկնում են իմ վրայից, Ինձ կրծոտող ցավերը չեն հանգստանում+։ 18  Մեծ զորության պատճառով հանդերձս փոխվում է, Երկար հանդերձիս օձիքի պես այն պատում է ինձ։ 19  Նա ինձ կավի մեջ է գցել, Որ փոշու և մոխրի նման լինեմ։ 20  Քեզ օգնության եմ կանչում, բայց դու չես պատասխանում+, Ես կանգնել եմ, որ ուշադրություն դարձնես ինձ։ 21  Դու փոխվել ես ու դաժան դարձել իմ հանդեպ+, Ձեռքիդ ողջ զորությամբ թշնամություն ես տածում իմ հանդեպ։ 22  Դու ինձ քամուն ես տալիս և այնպես ես անում, որ այն տանի ինձ, Դու տարրալուծում ես ինձ ոռնացող քամու մեջ։ 23  Ես գիտեմ, որ ինձ դեպի մահը կվերադարձնես+ Եվ դեպի բոլոր կենդանի լինողների հանդիպման տունը։ 24  Բայց ոչ ոք իր ձեռքը չի մեկնում ավերակների կույտին+, Եվ մարդու անկման ժամանակ չկա մեկը, որ օգնության կանչի նրա դժբախտության համար։ 25  Ծանր օր անցկացնողի համար, անշուշտ, ես լացել եմ+, Աղքատի համար հոգիս տրտմել է+։ 26  Թեև բարիքի էի սպասում, բայց չարիք եկավ+, Լույսի էի սպասում, մթություն եկավ։ 27  Աղիքներս եռացին և լուռ չմնացին, Դժբախտության օրերը հակառակվեցին ինձ։ 28  Ես տխուր+ քայլում էի, երբ արևի լույս չկար, Վեր էի կենում ժողովի մեջ և օգնության կանչում։ 29  Շնագայլերի եղբայր եմ դարձել Եվ ջայլամի դուստրերի ընկեր+։ 30  Մաշկս սևացել+ և ընկել է վրայիցս, Ոսկորներս չորությունից վառվում են։ 31  Իմ քնարը միայն սգո համար է, Եվ իմ սրինգը՝ լացողների ձայնի համար»։

Ծանոթագրություններ