Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 29։1-25

29  Հոբը դարձյալ սկսեց իր առակը և շարունակեց ասել.   «Օ՜, եթե ես լինեի այնպես, ինչպես վաղեմի լուսնային ամիսներում էի+, Ինչպես այն օրերում, երբ Աստված պահպանում էր ինձ+,   Երբ նրա ճրագը լույս էր տալիս գլխիս վերևում, Երբ նրա լույսով քայլում էի խավարի միջով+,   Ինչպես որ իմ կյանքի ծաղկուն օրերին էի+, Երբ մտերիմ էի Աստծու հետ իմ վրանում+,   Երբ Ամենակարողը դեռ ինձ հետ էր, Երբ բոլոր սպասավորներս իմ շուրջն էին։   Երբ քայլերս կարագով էի լվանում, Եվ ժայռը յուղի հեղեղ էր թափում ինձ համար+։   Երբ դուրս էի գալիս քաղաքի դարպասի մոտ+, Հրապարակում պատրաստում էի իմ աթոռը+։   Փոքր տղաները տեսնում էին ինձ ու թաքնվում, Եվ նույնիսկ տարեցներն էին վեր կենում ու կանգնում+։   Իշխանները զսպում էին իրենց խոսքերը Եվ իրենց ձեռքի ափը դնում էին իրենց բերանին+։ 10  Առաջնորդների ձայնը դադարում էր, Եվ նրանց լեզուն իրենց քիմքին էր կպչում+։ 11  Ականջը ինձ լսում ու երջանիկ էր անվանում, Աչքը տեսնում ու վկայում էր իմ մասին, 12  Քանի որ ես փրկում էի հարստահարվածին, որը աղաղակում էր օգնության համար+, Որբին* ու ամեն մեկին, ով օգնական չուներ+։ 13  Կործանվողի տված օրհնությունը+ ինձ վրա էր գալիս, Եվ ես ուրախացնում էի այրու սիրտը+։ 14  Արդարություն էի հագնում, և այն ծածկում էր ինձ+։ Իմ արդարությունը վերնահագուստի և խույրի պես էր։ 15  Ես աչքեր էի դարձել կույրի համար+ Եվ ոտքեր՝ կաղի համար։ 16  Ես հայր էի աղքատների համար+ Եվ քննում էի անծանոթի իրավական գործը+։ 17  Կոտրում էի հանցավորի ծնոտը+ Եվ նրա ատամներից խլում որսը։ 18  Ես ասում էի. «Իմ բնում կմեռնեմ+ Եվ ավազի հատիկների պես կշատացնեմ իմ օրերը+։ 19  Իմ արմատը բաց է ջրերի համար+, Եվ ցողը իմ ճյուղի վրա կմնա ամբողջ գիշեր։ 20  Իմ փառքը դալար է մնում, Եվ իմ ձեռքում եղած աղեղը անդադար կնետահարի»։ 21  Նրանք լսում էին ինձ ու սպասում Եվ մինչև խորհուրդ տալս լուռ էին մնում+։ 22  Իմ խոսքից հետո նրանք այլևս չէին խոսում, Եվ իմ խոսքը կաթում էր նրանց վրա+։ 23  Նրանք սպասում էին ինձ, ինչպես անձրևի+, Եվ լայն բացում էին իրենց բերանը գարնանային անձրևի+ համար։ 24  Ես ժպտում էի նրանց, ու նրանք չէին հավատում Եվ իմ երեսի լույսը+ չէին հանգցնում։ 25  Ես նրանց համար ճանապարհ էի ընտրում և նստում էի գլխավորի պես, Բնակվում էի ինչպես թագավորն իր զորքերի մեջ+, Ինչպես մեկը, ով մխիթարում է սգավորներին»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղային»։