Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 28։1-28

28  «Ինչ խոսք, արծաթ գտնելու տեղ կա, Կա նաև ոսկի զտելու+ տեղ։   Երկաթը հողից են հանում+ Եվ պղինձը քարից են հալեցնում։   Խավարին նա վերջ է սահմանել. Բոլոր սահմաններում նա քար է փնտրում+ Մթության ու թանձր ստվերի մեջ։   Նա հանքահոր է փորում մարդկանց ժամանակավոր բնակատեղերից հեռու+՝ Այն վայրերում, որ մոռացված են ու մարդկային ոտքից հեռու են. Մահկանացու մարդկանցից ոմանք իջել են ներքև ու կախված եղել*։   Երկրից ուտելիք է դուրս գալիս+, Բայց նրա ընդերքը տակնուվրա է եղած, ասես կրակով։   Շափյուղայի+ տեղը նրա քարերում է, Եվ նրանում ոսկու փոշի կա։   Այդ ճանապարհը գիշատիչ թռչունն+ էլ չգիտի, Ոչ էլ սև ցինի+ աչքն է այն տեսել։   Վայրի գազանները ոտնակոխ չեն արել այն, Առյուծը ոտք չի դրել նրա վրա։   Նա իր ձեռքը կայծքարին է մեկնում, Լեռները տապալում է իրենց արմատից։ 10  Ջրով լի միջանցքներ է փորում ժայռերի մեջ+, Եվ նրա աչքը տեսնում է բոլոր թանկարժեք բաները։ 11  Նա փակում է այն տեղերը, որոնցից գետերը բարակ շիթով են հոսում+, Եվ ծածուկ բանը նա դեպի լույսն է բերում։ 12  Սակայն իմաստություն... Որտե՞ղ այն կարելի է գտնել+, Եվ որտե՞ղ է հասկացողությունը։ 13  Մահկանացու մարդը չգիտի նրա արժեքը+, Եվ այն հնարավոր չէ գտնել ողջերի երկրում։ 14  Ջրերի անդունդն ասում է. «Այն իմ մեջ չէ»։ Ծովը նույնպես ասում է. «Այն ինձ մոտ չէ»+։ 15  Հնարավոր չէ նրա փոխարեն մաքուր ոսկի տալ+, Եվ արծաթը չի կշռվի որպես նրա գին։ 16  Նրա համար Օֆիրի ոսկով+ չի լինի վճարել, Ոչ էլ հազվագյուտ օնիքսով ու շափյուղայով։ 17  Ոսկին ու ապակին չեն կարող համեմատվել նրա հետ, Ոչ էլ զտված ոսկուց պատրաստված անոթ կտրվի նրա փոխարեն։ 18  Մարջանի+ ու ժայռերի բյուրեղի մասին խոսք անգամ չի կարող լինել, Բայց իմաստությամբ լի պարկը ավելին արժե, քան մարգարիտներով լի պարկը+։ 19  Քուշի* տպազիոնը+ չի կարող համեմատվել նրա հետ, Նույնիսկ մաքուր ոսկով չի լինի վճարել նրա դիմաց։ 20  Սակայն իմաստություն... Որտեղի՞ց է այն գալիս+, Եվ որտե՞ղ է հասկացողությունը։ 21  Այն թաքցված է բոլոր ապրողների աչքերից+ Եվ ծածկված է երկնքի թռչուններից։ 22  Կործանումն ու մահն ասում են. «Մեր ականջներով լուր ենք լսել նրա մասին»։ 23  Աստված է, որ հասկանում է նրա ճանապարհը+, Եվ նա է, որ գիտի նրա տեղը։ 24  Նա նայում է մինչև երկրի ծայրերը+, Նա տեսնում է ամբողջ երկնքի տակ եղած բաները, 25  Որպեսզի քամուն կշիռ տա+։ Նա չափելով բաշխել է ջրերը+։ 26  Երբ նա անձրևի համար կանոն դրեց+ Եվ ճանապարհ՝ որոտացող մրրկաբեր ամպի համար, 27  Այդ ժամանակ նա տեսավ իմաստությունը և պատմեց դրա մասին, Նա պատրաստեց ու քննեց այն։ 28  Այնուհետև մարդուն ասաց. «Ահա Եհովայի հանդեպ վախն է իմաստությունը+, Եվ չարիքից հեռանալն է հասկացողությունը»»+։

Ծանոթագրություններ

Այստեղ խոսքը հանքագործության մասին է։
LXXVg-ում՝ «Եթովպիայի»։