Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 24։1-25

24  «Ինչո՞ւ Ամենակարողը չի սահմանել դատաստանի ժամանակները+, Եվ ինչո՞ւ նրան ճանաչողները չեն տեսել նրա օրերը+։   Կան մարդիկ, որ տեղաշարժում են սահմանագծի նշանները+ Եվ հափշտակում են հոտը, որ իրենք հովվեն։   Նրանք նույնիսկ որբերի էշերն են քշում, Այրու ցուլը գրավ են վերցնում+։   Աղքատներին նրանք ճանապարհից հանում են+. Միևնույն ժամանակ երկրի հարստահարվածները թաքնվում են։   Ահա ինչպես զեբրեր+ անապատում, Նրանք դուրս են գալիս գործ անելու՝ ուտելիք փնտրելու։ Անապատային հարթավայրը յուրաքանչյուրի տղաների համար հաց է տալիս։   Արտում նրանք անասունի կերն են հավաքում, Եվ ամբարշտի խաղողի այգին արագ կողոպտում են։   Գիշերը մերկ են անցկացնում՝ առանց հագուստի+, Եվ ցրտին+ առանց ծածկոցի են։   Լեռներից եկող անձրևախառն փոթորկից նրանք թրջվում են Եվ ապաստարան չլինելու պատճառով+ ժայռին են կպչում։   Ամբարիշտները որբին նույնիսկ կրծքից են խլում+ Եվ այն, ինչ հարստահարվածի վրա է, գրավ են վերցնում+։ 10  Նրանք ստիպված մերկ՝ առանց հագուստի են ման գալիս, Եվ քաղցած լինելով՝ հնձած հասկեր են տանում+։ 11  Կեսօրը նրանք սանդղավանդի պատերի միջև են անցկացնում, Հնձաններում խաղող են տրորում, բայց ծարավ են մնում+։ 12  Մեռնողների հեծեծանքն է քաղաքից լսվում, Եվ մահացու վիրավորների հոգին օգնության է կանչում+, Բայց Աստված դա սխալ բան չի համարում+։ 13  Իսկ նրանք լույսի դեմ ապստամբողների մեջ են+. Նրանք չճանաչեցին լույսի ճանապարհները Եվ չբնակվեցին նրա շավիղներում։ 14  Լուսաբացին մարդասպանը վեր է կենում, Սպանում է հարստահարվածին ու աղքատին+, Իսկ գիշերը գողությամբ է զբաղվում+։ 15  Շնացողի աչքերը+ իրիկվա մթին+ են սպասում՝ Ասելով. «Ոչ մի աչք ինձ չի տեսնի»+։ Նա իր երեսին ծածկոց է դնում։ 16  Մթության մեջ նա ծակում է տների պատերը, Ցերեկը փակվում է ներսում. Նա չի իմանում, թե ինչ է ցերեկվա լույսը+։ 17  Նրա համար առավոտն ու թանձր ստվերը+ նույնն են, Քանի որ նա լավ գիտի, թե ինչ են թանձր ստվերի անսպասելի սարսափները։ 18  Ջրերը արագ տանում են նրան։ Նրա հողակտորը անիծյալ կլինի երկրի վրա+։ Նա չի թեքվի դեպի խաղողի այգիներ տանող ճանապարհը։ 19  Ինչպես երաշտն ու տապն են հափշտակում ձյան ջրերը, Այնպես էլ գերեզմանն* է հափշտակում նրանց, ովքեր մեղք են գործել+։ 20  Արգանդը կմոռանա նրան, որդը կըմբոշխնի նրան+, Նա այլևս չի հիշվի+։ Անարդարությունը ծառի+ նման կկոտրվի։ 21  Նա գործ ունի ամուլ կնոջ հետ, որը չի ծնում, Այրու+ հետ, որին բարիք չի անում։ 22  Իր զորությամբ Նա զորեղ մարդկանց քարշ կտա, Ամբարիշտը վեր կկենա ու վստահ չի լինի, թե կապրի արդյոք։ 23  Նա թույլ կտա նրան վստահություն ունենալ+, թե կարող է աջակցել ինքն իրեն, Եվ Նրա աչքերը նրա ճանապարհների վրա կլինեն+։ 24  Կարճ ժամանակով նրանք բարձրանում են, այնուհետև գոյություն չունեն+։ Նրանք ցածրացվում են+. յուրաքանչյուր մարդու նման քաղվում են Եվ հացահատիկի հասկի գլխիկի պես կտրվում։ 25  Հիմա ո՞վ ինձ ստախոս կհանի Կամ իմ խոսքը ոչնչի կվերածի»։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։