Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 23։1-17

23  Հոբը պատասխանեց՝ ասելով.   «Այսօր էլ իմ մտահոգված վիճակն+ ապստամբություն է, Հառաչանքիս պատճառով ձեռքս ծանրացել է։   Օ՜, եթե իմանայի, թե որտեղ կարող եմ գտնել նրան+, Ուղիղ նրա մշտական տեղը կգնայի+։   Նրա առաջ դատական գործ կներկայացնեի Եվ բերանս առարկություններով կլցնեի։   Կհասկանայի այն խոսքերը, որոնցով նա պատասխանում է ինձ, Եվ կխորհեի նրա ասածների շուրջ+։   Մի՞թե նա իր մեծ զորությունը կօգտագործեր ինձ հետ վիճաբանելու համար։ Ո՛չ։ Նա անկասկած ուշադրություն կդարձներ ինձ+։   Այնտեղ ուղղամիտը նրա հետ կկարգավորեր իր գործերը, Եվ ես կհեռանայի իմ դատավորից՝ հավիտյան արդարացած։   Ահա գնում եմ դեպի արևելք, բայց նա այնտեղ չէ, Հետ եմ գալիս ու չեմ կարողանում նշմարել նրան+։   Գնում եմ դեպի ձախ, որտեղ նա գործում է, բայց չեմ նկատում նրան։ Նա աջ է թեքվում, բայց նրան չեմ տեսնում։ 10  Նա լավ գիտի իմ բռնած ուղին+։ Երբ նա ինձ փորձի, ոսկու պես դուրս կգամ+։ 11  Ոտքս նրա քայլերից է բռնել, Ես պահում եմ նրա ճանապարհը ու չեմ շեղվում+։ 12  Նրա շուրթերի պատվիրանից չեմ հեռանում+, Նրա բերանի խոսքերը ես պահում եմ+ առավել, քան պահանջվում է ինձնից։ 13  Նա մեկ միտք ունի, ո՞վ կարող է հակառակվել նրան+։ Նա կանի այն, ինչ իր հոգին ցանկանում է+։ 14  Նա լիովին կիրագործի այն, ինչ սահմանված է ինձ համար+, Եվ նման բաներ շատ կան նրա մոտ։ 15  Դրա համար էլ շփոթմունքի մեջ եմ նրա պատճառով, Ուշադրություն եմ դարձնում նրան ու սարսափում նրանից+։ 16  Իսկապես, Աստված իմ սիրտը երկչոտ է դարձրել+, Եվ Ամենակարողը անհանգստացնում է ինձ+։ 17  Խավարի պատճառով չէ, որ ես ստիպված եմ եղել լռել, Ոչ էլ այն պատճառով, որ մթությունը ծածկել է երեսս»։

Ծանոթագրություններ