Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 20։1-29

20  Այդ ժամանակ Սոֆար նաամացին պատասխանեց՝ ասելով.   «Այդ ամենից ելնելով՝ ինձ անհանգստացնող մտքերն են պատասխանում ինձ, Քանի որ ներքուստ հուզված եմ։   Ինձ վիրավորող հորդոր եմ լսում, Եվ ինձ պատասխանում է մի ոգի, որը զուրկ է հասկացողությունից, ինչը ես ունեմ։   Մի՞թե միշտ իմացել ես այս բանը, Որ երկրի վրա մարդ ստեղծվելուց ի վեր+   Ամբարիշտների ուրախ բացականչությունը կարճատև է+, Եվ հավատուրացի ուրախությունը՝ մի ակնթարթ։   Թեև նրա գերազանցությունը մինչև երկինք էլ բարձրանա+, Եվ նրա գլուխը ամպերին հասնի,   Գոմաղբի պես նա հավիտյան կկորչի+. Նրան տեսնողները կասեն. «Ո՞ւր է նա»+։   Երազի պես նա կթռչի, և նրան չեն գտնի, Նրան կքշեն, ինչպես գիշերվա տեսիլքի+։   Նրան տեսնող աչքը այլևս չի տեսնի նրան+, Եվ նրա տեղը այլևս չի տեսնի նրան+։ 10  Նրա որդիները խեղճերի հաճությունը կփնտրեն, Եվ իր իսկ ձեռքերը կվերադարձնեն նրանց թանկարժեք բաները+։ 11  Նրա ոսկորները երիտասարդական ավյունով են լցված, Բայց նրա հետ այն հողի մեջ կպառկի+։ 12  Եթե չարիքը քաղցր համ ունի նրա բերանում, Եթե նա հալեցնում է այն իր լեզվի տակ, 13  Եթե նա կարեկցում է դրան և չի թողնում այն, Եվ եթե այն պահում է իր քիմքի վրա, 14  Ապա նրա կերակուրը իր աղիքներում կփոխվի, Նրա մեջ այն կոբրայի լեղի կլինի։ 15  Նա հարստություն է կուլ տվել, բայց կփսխի այն, Աստված այն կհանի նրա փորից։ 16  Նա կոբրաների թույնը կծծի, Իժի լեզուն կսպանի նրան+։ 17  Նա երբեք չի տեսնի ջրահոսքեր+, Մեղրի ու կարագի վարարուն գետեր։ 18  Իր ձեռք բերած ունեցվածքը նա կվերադարձնի և կուլ չի տա, Առևտրից ստացած հարստության պես կլինի այն, բայց նա չի վայելի+։ 19  Նա փշրել է, նա լքել է խեղճերին, Նա խլել է մի տուն, որն ինքը չի կառուցել+։ 20  Ներքին խաղաղություն նա չի ունենա, Իր ցանկալի բաներով նա չի փրկվի+։ 21  Խժռելու ոչինչ չի մնացել նրա համար, Այդ պատճառով նրա բարօրությունը չի հարատևի։ 22  Թեև նրա լիությունը չափազանց մեծ է, նա տագնապահար կլինի+, Դժբախտությունն իր ողջ ուժով կգա նրա վրա։ 23  Թող այնպես լինի, որ նրա փորը լցնելու համար Իր բորբոքված բարկությունը Նա ուղարկի նրա վրա+, Անձրևի պես թափի նրա վրա, մինչև նրա որովայնը։ 24  Երկաթե զենքից նա կփախչի+, Պղնձե աղեղը նրան կխոցի։ 25  Նետը նրա մեջքից դուրս կգա, Եվ փայլող զենքը՝ նրա լեղապարկից+։ Նրա վրա սարսափազդու բաներ կգան+։ 26  Նրա հարստության համար ողջ խավարը կպահվի, Կրակը, որի վրա չեն փչել, նրան կլափի+, Նրա վրանում վերապրողի համար վատ կլինի։ 27  Երկինքը կբացահայտի նրա հանցանքը+, Եվ երկիրը կապստամբի նրա դեմ։ 28  Հորդառատ անձրևը նրա տունը կքշի-կտանի, Շատ բաներ կթափվեն Նրա բարկության օրը+։ 29  Աստծուց ամբարշտի բաժինը սա է+. Սա է նրա ժառանգությունը, որ սահմանված է Աստծուց»։

Ծանոթագրություններ