Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 19։1-29

19  Հոբը պատասխանեց՝ ասելով.   «Մինչև ե՞րբ եք հոգիս վրդովեցնելու+ Եվ խոսքերով ինձ ջախջախելու+։   Արդեն տասը անգամ ինձ կշտամբում եք, Չեք ամաչում, որ այսքան կոպիտ եք ինձ վերաբերվում+։   Ինչ խոսք, եթե սխալ եմ գործել+, Սխալս ինձ հետ էլ կմնա։   Իսկ եթե մեծամտանում եք+ իմ դեմ Եվ ցույց տալիս, որ իմ դեմ նախատինքն արդարացի է+,   Ապա իմացեք, որ Աստված է ինձ մոլորեցրել Եվ իր որսացանցով շրջապատել է ինձ+։   Ահա ես կանչում եմ՝ բռնությո՛ւն, բայց պատասխան չեմ ստանում+, Գոչում եմ օգնության համար, բայց արդարադատություն+ չկա։   Ճանապարհս նա քարե պատով է փակել+, ու ես չեմ կարողանում անցնել, Ճամփաներիս վրա նա խավար է իջեցնում+։   Իմ փառքը նա հանել է վրայիցս+ Եվ գլխիս թագը վերցրել է։ 10  Ամեն կողմից նա քանդում է ինձ, ու ես կործանվում եմ, Եվ հույսս ծառի պես արմատախիլ է անում։ 11  Նրա բարկությունը բորբոքվում է իմ դեմ+, Եվ նա իր ոսոխն է ինձ համարում։ 12  Նրա զորքերը միավորված գալիս ու իրենց ճանապարհն են գցում ընդդեմ ինձ+ Եվ իմ վրանի շուրջբոլորը բանակ են դնում։ 13  Իմ եղբայրներին նա հեռացրել է ինձնից+, Եվ ինձ ճանաչողները ինձնից երես են թեքել։ 14  Մոտ ընկերներս այլևս չկան+, Եվ ում ճանաչում եմ, մոռացել են ինձ, 15  Նաև նրանք, ովքեր որպես պանդուխտ ապրում են իմ տան մեջ+. աղախիններս ինձ օտար են համարում։ Օտարական եմ դարձել նրանց աչքերին։ 16  Կանչում եմ ծառայիս, բայց նա չի պատասխանում։ Բերանովս նրանից կարեկցանք եմ աղերսում։ 17  Շնչառությունս նողկալի է դարձել կնոջս համար+, Եվ մորս որովայնի որդիների համար գարշահոտություն եմ դարձել։ 18  Անգամ փոքր տղաները չեն ընդունում ինձ+. Հենց որ վեր եմ կենում, սկսում են խոսել իմ դեմ։ 19  Բոլոր մտերիմներս զզվում են ինձնից+, Եվ ում սիրում էի, իմ դեմ են դուրս եկել+։ 20  Ոսկորներս մաշկիս ու մսիս են կպել+, Եվ հազիվ եմ մահից պրծնում*։ 21  Խղճացե՛ք ինձ, խղճացե՛ք ինձ, ո՛վ իմ ընկերներ+, Որովհետև Աստծու ձեռքն է ինձ դիպել+։ 22  Ինչո՞ւ եք Աստծու նման հալածում ինձ+ Եվ իմ մարմնով չեք կշտանում։ 23  Օ՜, եթե միայն խոսքերս գրվեին, Օ՜, եթե գրքի մեջ դրոշմվեին, 24  Երկաթե հատիչով+ և կապարով Հավիտյան փորագրվեին ժայռի վրա։ 25  Ես լավ գիտեմ, որ ինձ փրկողը+ կենդանի է, Եվ որ իմ հետևից գալով՝ նա կկանգնի+ հողի վրա։ 26  Եվ այն բանից հետո, երբ իմ վրայից մաշկս հանեն, այսպես կլինի։ Թեև մարմնովս հյուծվեմ, Աստծուն կտեսնեմ, 27  Ես նրան անձամբ կտեսնեմ+, Նրան իմ աչքե՛րը կտեսնեն, և ոչ թե օտարականը։ Խորին զգացմունքներս սպառվել են իմ մեջ*։ 28  Դուք ասում եք՝ «ինչպե՞ս թե հալածում ենք+ նրան», Ասես թե խնդրի արմատը իմ մեջ եք գտել։ 29  Սրի+ պատճառով վախեցեք, Քանի որ սուրը մոլեգնած դուրս է գալիս հանցանքների դեմ, Որպեսզի իմանաք, որ դատավոր կա»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «և ատամներիս կաշվի հետ եմ փրկվում»։
Բառացի՝ «երիկամներս չեն գործում»։