Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 17։1-16

17  «Ոգիս կոտրվել է+, օրերս հանգչել են։ Գերեզմանոցն ինձ համար է+։   Ինձ ծաղրուծանակի են ենթարկում+, Աչքերս անդադար նրանց ապստամբ վարքին են նայում։   Խնդրում եմ, երաշխիքս քեզ մոտ պահիր+։ Ուրիշ էլ ո՞վ իմ ձեռքը+ կսեղմի որպես երաշխավոր։   Դու փակեցիր նրանց սիրտը, որ խոհեմություն չգա+, Դա է պատճառը, որ նրանց չես բարձրացնում։   Որևէ մեկը գուցե իր ընկերներին առաջարկի վերցնել իրենց բաժինը, Մինչդեռ իր որդիների աչքերը կթուլանան+։   Նա ինձ առակ է դարձրել+ ժողովրդի համար, Ուստի ես դարձել եմ մեկը, ում երեսին թքում են+։   Վշտից աչքերս գնալով աղոտանում են+, Եվ բոլոր անդամներս ստվերի պես են։   Ուղղամիտ մարդիկ ապշահար նայում են այս բանին, Եվ անմեղը վրդովվում է հավատուրացի վրա։   Արդարը կառչած է իր ճանապարհից+, Եվ մաքուր ձեռքեր+ ունեցողը գնալով ավելի է զորանում+։ 10  Սակայն դուք բոլորդ նորից սկսում եք. դե՛, շարունակե՛ք, Քանի որ ձեր մեջ ոչ մի իմաստուն չեմ գտնում+։ 11  Օրերս անցան+, խափանվեցին ծրագրերս+՝ Սրտիս ցանկությունները։ 12  Ցերեկը փոխարինում են գիշերով+ և ասում. «Քանի որ խավար է, լույսը մոտ է»։ 13  Եթե շարունակեմ սպասել, իմ տունը գերեզմանը* կլինի+. Անկողինս խավարում+ պիտի տարածեմ։ 14  Փոսին+ կկանչեմ՝ «դու իմ հա՛յրն ես», Իսկ որդին+՝ «դու իմ մա՛յրն ես ու իմ քո՛ւյրը»։ 15  Այդ դեպքում որտե՞ղ է իմ հույսը+։ Հույսը իմ. ո՞վ է տեսնում այն։ 16  Այն դեպի գերեզմանի* նիգերը կիջնի, Երբ որ բոլորս դեպի հողը իջնենք»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։