Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 15։1-35

15  Եղիփազ թեմանացին պատասխանեց՝ ասելով.   «Մի՞թե իմաստուն մարդը փուչ գիտությամբ կպատասխանի+ Կամ մի՞թե իր որովայնը արևելյան քամիով կլցնի+։   Միայն խոսքով հանդիմանելը օգուտ չի տա, Եվ սոսկ խոսքերը ինքնին անօգուտ կլինեն։   Բայց դու այնպես ես անում, որ Աստծու հանդեպ վախը ուժ չունենա, Եվ Աստծու առաջ ամեն խորհրդածություն ցածրացնում ես դու։   Քո հանցանքն է սովորեցնում քո բերանին, Եվ դու չարամիտ մարդկանց լեզուն ես ընտրում։   Քո բերանն է քեզ ամբարիշտ հայտարարում, և ոչ թե ես, Եվ քո շուրթերն են պատասխանում ընդդեմ քեզ+։   Մի՞թե դու առաջին մարդն ես, որ ծնվել ես+, Կամ մի՞թե նախքան բլուրներն+ ես ծնվել երկունքի ցավերով։   Մի՞թե դու լսում ես Աստծու մտերմիկ զրույցը+ Եվ մի՞թե իմաստությունը քեզնով ես սահմանափակում։   Դու ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք+։ Ի՞նչ ես հասկանում, որ մենք չենք հասկանում։ 10  Մեզ մոտ և՛ ալևոր, և՛ տարեց կա+, Որ քո հորից էլ մեծ է օրերով։ 11  Աստծու մխիթարությունները բավական չե՞ն քեզ համար, Կամ էլ խոսքերը, որ քնքշությամբ ասվել են քեզ։ 12  Ինչո՞ւ է սիրտդ քեզ տանում, Եվ ինչո՞ւ են աչքերդ պսպղում։ 13  Ոգիդ Աստծու դեմ ես դարձնում Եվ բերանիցդ խոսքեր հանում։ 14  Ի՞նչ է մահկանացու մարդը, որ մաքուր լինի+, Կամ ի՞նչ է կնոջից ծնվածը, որ ճիշտ լինի։ 15  Ահա նա իր սրբերին էլ չի հավատում+, Եվ երկինքը մաքուր չէ նրա աչքին+։ 16  Առավել ևս նա, ով գարշելի է ու ապականված+, Այն մարդը, որը անարդարությունը ջրի պես է խմում։ 17  Ես կհայտարարեմ քեզ. լսի՛ր ինձ+։ Ես սա եմ տեսել, ուստի թույլ տուր պատմեմ դա։ 18  Այն, ինչը իմաստուններն+ են պատմում, Եվ ինչը իրենց հայրերից ստանալով՝ նրանք չթաքցրին։ 19  Երկիրը միայն նրանց էր տրվել, Եվ նրանց միջով ոչ մի օտար չէր անցնում։ 20  Ամբարիշտն իր բոլոր օրերում չարչարանք է կրում, Այն բոլոր տարիներում, որ պահված են բռնավորի համար։ 21  Նրա ականջներում սարսափազդու բաների ձայն կա, Խաղաղ ժամանակ կողոպտիչը հարձակվում է նրա վրա+։ 22  Նա չի հավատում, որ խավարից հետ կգա+. Նա պահվում է սրի համար։ 23  Այս ու այն կողմ թափառելով՝ նա հաց է փնտրում. ո՞ւր է այն+։ Նա գիտի, որ խավարի օրը+ պատրաստ է ու շատ մոտ է։ 24  Վիշտն ու տառապանքը սարսափեցնում են նրան+, Հաղթում են նրան, ինչպես թագավոր, որ պատրաստ է հարձակվելու։ 25  Քանի որ նա իր ձեռքը մեկնում է Աստծու դեմ Եվ փորձում է ինքն իրեն բարձրացնել Ամենակարողից+, 26  Քանի որ համառություն անելով*՝ նա վազում է նրան ընդառաջ Իր վահանի հաստ ելուստներով, 27  Քանի որ իր երեսը ծածկում է ճարպով Եվ իր ազդրերին ճարպ է դնում+, 28  Նա բնակվում է այն քաղաքներում, որոնք պիտի բնաջինջ լինեն, Տներում, որոնցում մարդիկ չեն բնակվելու, Որոնք դատապարտված են քարակույտեր լինելու։ 29  Նա չի հարստանա, և նրա հարստությունը չի ավելանա, Ոչ էլ երկրի վրա կտարածի ամբարիշտների ձեռք բերածը+։ 30  Նա խավարից չի կարողանա փախչել, Բոցը կչորացնի նրա ոստը, Նա կոչնչանա քամու պոռթկումից, որ դուրս է գալիս Նրա բերանից+։ 31  Թող նա չհավատա դատարկությանը՝ ճանապարհից շեղվելով, Որովհետև փոխարենը միայն դատարկություն կստանա։ 32  Նրա օրը դեռ չեկած՝ այն կփոխհատուցվի, Նրա ընձյուղը փարթամ չի աճի+։ 33  Որթատունկի պես նա իր խակ խաղողը դեն կգցի Եվ ձիթենու նման իր ծաղիկները կթոթափի։ 34  Հավատուրացների հավաքույթը անպտուղ է+, Եվ կրակը կխժռի կաշառակերության վրանները+։ 35  Նրանց մեջ չարիք է հղիանում, և չար գործեր են ծնվում+, Եվ նրանց որովայնը խաբեություն է պատրաստում»։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «խստացնելով պարանոցը»։