Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 13։1-28

13  «Ահա այս ամենը աչքս տեսել է, Ականջս լսել և ուշադրություն է դարձնում դրան։   Ինչ որ դուք գիտեք, ես էլ գիտեմ, Ես ձեզնից ստորադաս չեմ+։   Սակայն կուզեի Ամենակարողի հետ խոսել+ Եվ Աստծու հետ վիճելուց հաճույք ստանալ։   Իսկ դուք ստություն+ եք քսում, Դուք բոլորդ անպետք բժիշկներ եք+։   Եթե բոլորովին լռեիք, Ձեր կողմից դա իմաստություն կլիներ+։   Լսեք, խնդրեմ, իմ առարկությունները+ Եվ շուրթերիս աղերսանքին ուշադրություն դարձրեք։   Մի՞թե հանուն Աստծու անարդարություն կխոսեք Եվ մի՞թե հանուն նրա սուտ կխոսեք+։   Մի՞թե նրա հանդեպ կողմնապահությամբ+ կվարվեք Կամ մի՞թե դատարանում ճշմարիտ Աստծու օգտին կխոսեք։   Լավ կլինե՞ր ձեզ համար, եթե նա քններ ձեզ+։ Մի՞թե կխաբեք նրան այնպես, ինչպես մահկանացու մարդուն են խաբում։ 10  Նա անպայման կհանդիմանի ձեզ+, Եթե գաղտնաբար փորձեք կողմնապահություն անել+։ 11  Մի՞թե նրա մեծափառությունը չի ստիպի ձեզ վախենալ, Եվ նրա հանդեպ վախը չի ընկնի ձեզ վրա+։ 12  Ձեր անմոռանալի խոսքերը մոխրե առակներ են, Ձեր վահանների ելուստները նման են վահանի կավե+ ելուստների։ 13  Լռե՛ք իմ առաջ, որ ես խոսեմ, Եվ ինչ որ ինձ պատահելու է, թող պատահի։ 14  Ինչո՞ւ է կյանքս վտանգի տակ, Եվ ինչո՞ւ եմ հոգիս վտանգի ենթարկում*+։ 15  Նույնիսկ եթե նա սպաներ ինձ, մի՞թե չէի սպասի+։ Բայցևայնպես, կվիճաբանեի նրա երեսի առաջ իմ ճանապարհների համար։ 16  Նա իմ փրկությունը կլիներ+, Որովհետև ոչ մի հավատուրաց չի գա նրա առաջ+։ 17  Մինչև վե՛րջ լսեք իմ խոսքը+, Եվ թող իմ խոսքերը ձեր ականջներում լինեն։ 18  Լսեք ինձ, խնդրեմ, ես դատական գործ եմ ներկայացրել+, Ես գիտեմ, որ ճիշտ եմ։ 19  Ո՞վ է, որ կվիճաբանի ինձ հետ+։ Եթե ես լռեի, կմեռնեի։ 20  Միայն երկու բան մի՛ արա ինձ, Այդ դեպքում ես չեմ թաքնվի քո առաջից+։ 21  Ձեռքդ հեռացրու ինձնից, Եվ թող քո հանդեպ վախը չսարսափեցնի ինձ+։ 22  Կամ դու կանչիր, ու ես պատասխանեմ, Կամ էլ ես խոսեմ, և դու պատասխան տուր։ 23  Ինչո՞ւմն են իմ հանցանքներն ու մեղքերը։ Իմացրու ինձ իմ անօրենությունն ու մեղքը։ 24  Ինչո՞ւ ես ծածկում քո երեսը+ Եվ ինձ քո թշնամին համարում+։ 25  Մի՞թե այնպես կանես, որ քշված տերևը դողա, Կամ մի՞թե կհետապնդես չորացած ծղոտին։ 26  Դու շարունակ իմ դեմ դառնություն ես գրում+ Եվ ստիպում ես, որ երիտասարդությանս հանցանքների հետևանքները կրեմ+։ 27  Իմ ոտքերը կոճղի+ մեջ ես պահում Եվ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, Ոտքիս թաթերի համար սահման ես դնում։ 28  Այս մարդը* մի փտած բան է, որ մաշվում է+, Նման է մի հանդերձի, որը ցեցն է ուտում»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Ինչո՞ւ եմ մարմինս ատամներով կրում և ինչո՞ւ եմ իմ հոգին ափիս մեջ դնում»։
Եբր.՝ «նա», այսինքն՝ Հոբը։