Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 12։1-25

12  Հոբն էլ պատասխանեց՝ ասելով.   «Արդարև, միայն դուք եք մարդիկ, Եվ իմաստությունը ձեզ հետ կմեռնի+։   Ես նույնպես ձեզ պես խելամիտ սիրտ ունեմ+, Ես ձեզնից ստորադաս չեմ+։ Եվ նման բաներ ո՞վ չգիտի։   Մերձավորիս համար ծաղրի առարկա եմ դարձել+, Կանչում եմ Աստծուն, որ պատասխանի ինձ+։ Ծաղրի առարկա է արդար, անբասիր մարդը։   Անհոգ մարդը արհամարհում է աղետը+՝ մտածելով, թե Այն  պատրաստված  է միայն նրանց համար, ում ոտքերը երերում են+։   Կողոպտիչների վրանները անհանգիստ չեն+, Եվ Աստծուն զայրացնողները ապահովություն ունեն, Ինչը վայելում է այն մարդը, որն իր ձեռքին աստված է տանում+։   Բայց հարցրու, խնդրեմ, ընտանի կենդանիներին, և նրանք կսովորեցնեն քեզ+, Նաև երկնքի թևավոր արարածներին, և նրանք կպատմեն քեզ+,   Կամ հետաքրքրվիր երկրով, և այն կսովորեցնի քեզ+, Եվ ծովի ձկները+ կհայտնեն քեզ այդ մասին։   Այս բոլորից ո՞ր մեկը չգիտի, Որ Եհովայի ձեռքն է արել սա+։ 10  Նրա ձեռքում է ամեն կենդանի եղողի հոգին+ Եվ ամեն տեսակ մարդու մարմնի ոգին+։ 11  Մի՞թե ականջը չի քննում խոսքերը+, Ինչպես որ քիմքն+ է զգում ուտելիքի համը։ 12  Մի՞թե տարեցները+ իմաստություն չունեն, Եվ մի՞թե երկար օրեր ապրածները հասկացողություն չունեն։ 13  Նրա մոտ են իմաստությունն ու հզորությունը+, Նա խորհուրդ ու հասկացողություն ունի+։ 14  Նա քանդում է այնպես, որ այլևս չի կառուցվում+, Նա փակում է մարդու առաջ այնպես, որ այլևս չի բացվում+։ 15  Նա արգելք է դնում ջրերի վրա, և չորանում են+, Նա ուղարկում է դրանք, և երկիրը փոխվում է+։ 16  Նրա մոտ են ուժն ու իմաստությունը+, Նրան են պատկանում սխալվողն ու մոլորեցնողը+։ 17  Նա այնպես է անում, որ խորհրդականները ոտաբոբիկ գնան+, Եվ դատավորներին խելագար է դարձնում։ 18  Թագավորների կապանքները նա արձակում է+ Եվ նրանց մեջքին գոտի է կապում։ 19  Նա այնպես է անում, որ քահանաները ոտաբոբիկ քայլեն+, Եվ տապալում է պինդ նստածներին+։ 20  Նա հեռացնում է խոսքը վստահելի մարդկանցից Եվ ծերերից վերցնում է նրանց խելամտությունը։ 21  Նա արհամարհանք է թափում իշխանավորների վրա+ Եվ թուլացնում զորավորների գոտին։ 22  Խորունկ բաները նա բացահայտում է խավարից+ Եվ թանձր ստվերի վրա լույս է բերում։ 23  Նա մեծացնում է ազգերը, որ կործանի նրանց+, Տարածում է ազգերը, որ հեռու տանի նրանց։ 24  Նա խլում է երկրի ժողովրդի գլխավորների հասկացող սիրտը, Ստիպում է նրանց թափառել դատարկ տեղով+, որտեղ ճանապարհ չկա։ 25  Նրանք խարխափում են խավարում+, որտեղ լույս չկա։ Նա ստիպում է նրանց թափառել հարբած մարդու պես»+։

Ծանոթագրություններ