Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 11։1-20

11  Այդ ժամանակ Սոֆար նաամացին+ պատասխանեց՝ ասելով.   «Մի՞թե բազում խոսքերը անպատասխան կմնան, Կամ մի՞թե պարծենկոտը ճիշտ կլինի։   Քո դատարկ խոսքե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, Կշարունակես ծաղրել, և ոչ ոք քեզ չի՞ հանդիմանի+։   Դու ասում ես՝ «իմ խրատը+ մաքուր է, Եվ ես մաքուր եմ+ քո աչքին»։   Օ՜, եթե միայն Աստված խոսեր Ու բացեր իր շուրթերը քեզ վրա+,   Այդ ժամանակ նա քեզ կպատմեր իմաստության գաղտնիքները, Որովհետև իմաստությունը բազմազան է, Եվ դու կիմանայիր, որ Աստված մոռացության է տալիս քո հանցանքների մի մասը+։   Կարո՞ղ ես ըմբռնել Աստծու խորունկ բաները+ Կամ կարո՞ղ ես ըմբռնել Ամենակարողի մեծության սահմանը։   Այն բարձր է երկնքից, ի՞նչ կարող ես անել։ Այն խորն է գերեզմանից*+, ի՞նչ կարող ես իմանալ։   Չափով այն երկրից երկար է Եվ ծովից լայն։ 10  Եթե նա առաջ գնա ու բռնի ինչ-որ մեկին Եվ դատ գումարի, այդ ժամանակ ո՞վ կարող է դիմադրել նրան։ 11  Նա լավ գիտի անհավատարիմ մարդկանց+։ Մի՞թե չարիք տեսնելիս նա անտարբեր կլինի։ 12  Նույնիսկ դատարկամիտ մարդը լավ շարժառիթներ ձեռք կբերեր, Եթե զեբրը* մարդ ծնվեր։ 13  Եթե իսկապես պատրաստես քո սիրտը Եվ ձեռքերիդ ափերը տարածես դեպի նա+, 14  Հեռացնես վնասաբեր բաները, եթե դրանք ձեռքումդ կան, Եվ քո վրաններում ոչ մի անարդարություն չբնակվի, 15  Այդ ժամանակ երեսդ առանց ամաչելու կբարձրացնես+ Եվ հաստատուն կլինես ու չես վախենա։ 16  Դու կմոռանաս դժբախտությունը. Այն կհիշես ինչպես ջրերի, որ անցել-գնացել են։ 17  Կյանքիդ օրերը+ կեսօրից ավելի պայծառ կդառնան, Խավարը առավոտվա պես կլինի+։ 18  Դու վստահություն կունենաս, որովհետև հույս կա, Շուրջբոլորդ կզննես և ապահով կպառկես+։ 19  Կձգվես, ու ոչ ոք քեզ չի վախեցնի։ Շատ մարդիկ կձգտեն շահել հաճությունդ+։ 20  Ամբարիշտների աչքերն այլևս չեն տեսնի+, Նրանց ապաստարանը կկորչի+, Եվ նրանց հույսը հոգու վերջին շունչը կլինի»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «վայրի էշը»։