Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոբ 10։1-22

10  «Հոգիս նողկանք է զգում կյանքիս հանդեպ+, Իմ մասին մտահոգությունս չպիտի զսպեմ, Հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։   Աստծուն կասեմ. «Ինձ ամբարիշտ մի՛ հայտարարիր, Իմացրու ինձ, թե ինչն է պատճառը, որ վիճաբանում ես ինձ հետ։   Մի՞թե քեզ համար լավ է, որ սխալ ես գործում+, Որ մերժում ես քո ձեռքերի ծանր աշխատանքի արդյունքը+ Եվ լուսավորում ես ամբարիշտների խորհուրդը։   Մի՞թե քո աչքերը+ մարմնավոր են, Կամ մի՞թե մահկանացու մարդու նման ես տեսնում+։   Մի՞թե քո օրերը նման են մահկանացու մարդու օրերին+, Կամ մի՞թե քո տարիները մարդու օրերի պես են,   Որ փորձում ես գտնել սխալս Եվ փնտրում ես մեղքս+,   Թեպետև դու գիտես, որ մեղավոր չեմ+, Եվ չկա մեկը, որ ազատի ինձ քո ձեռքից+։   Քո ձեռքերն են ամբողջությամբ ձևավորել և ստեղծել ինձ+, Իսկ դու ուզում ես ինձ կուլ տալ։   Խնդրում եմ, հիշիր, որ ինձ կավից+ ես ստեղծել Եվ ինձ դեպի հողն ես վերադարձնելու+։ 10  Չէ՞ որ ինձ թափել ես, ինչպես կաթը Եվ մակարդել ես, ինչպես պանիրը+։ 11  Մաշկ ու միս ես ինձ հագցրել Եվ ոսկորներով ու ջլերով միահյուսել ես ինձ+։ 12  Կյանք ու սիրառատ բարություն շնորհեցիր ինձ+. Քո հոգատարությունը պահպանել է ոգիս+։ 13  Քո սրտում դու թաքցրել ես այս բաները, Եվ ես գիտեմ, որ դրանք քեզ մոտ են. 14  Եթե մեղք եմ գործել, դու դիտել ես ինձ+ Եվ իմ սխալից ինձ անմեղ չես համարել+։ 15  Եթե մեղավոր եմ, վա՜յ ինձ+, Իսկ եթե ճիշտ եմ, գլուխս չեմ կարող բարձրացնել+։ Անպատվությամբ եմ կշտացած և տառապանքով եմ հագեցած+։ 16  Եթե այն գոռոզանա+, առյուծի պես կորսաս ինձ+ Եվ դարձյալ իմ նկատմամբ ցույց կտաս քո մեծափառությունը։ 17  Իմ դեմ նոր վկաներ կբերես Եվ բարկությունդ կմեծացնես իմ հանդեպ. Դժբախտության հետևից դժբախտություն է գալիս ինձ վրա։ 18  Ուրեմն ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից+. Երանի՜ թե մեռնեի, որ մի աչք անգամ չտեսներ ինձ։ 19  Այնտեղ ես կլինեի այնպես, ասես չէի եղել. Որովայնից գերեզման կտարվեի»։ 20  Մի՞թե օրերս քիչ չեն+։ Թող նա հեռանա, Թող իր հայացքը թեքի ինձնից, որ ես մի քիչ պայծառանամ+, 21  Մինչև որ հեռանամ (ես չեմ վերադառնա)+ Դեպի խավարի ու թանձր ստվերի երկիր+, 22  Դեպի խավարի պես մութ երկիր, դեպի թանձր ստվերի Եվ անկարգությունների երկիր, որտեղ լույսը խավարից լուսավոր չէ»։

Ծանոթագրություններ