Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 8։1-35

8  Այնուհետև Եհովան Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր+։ Քեզ հետ վերցրու բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց ու գնա Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը+։  Գայիի և նրա թագավորի հետ վարվիր այնպես, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ վարվեցիր+։ Միայն ավարն ու ընտանի կենդանիները կարող եք ձեզ վերցնել+։ Քաղաքի հետևի կողմից դարաններ պատրաստիր»+։  Ուստի Հեսուն ու բոլոր պատերազմողները+ վեր կացան, որ գնան Գայի։ Հեսուն երեսուն հազար մարդ ընտրեց՝ քաջերին ու զորեղներին+, և գիշերով ուղարկեց նրանց։  Ապա պատվիրեց ու ասաց. «Քաղաքի հետևի կողմից դարանամուտ+ եղեք։ Շատ հեռու մի՛ գնացեք քաղաքից և բոլորդ պատրա՛ստ եղեք։  Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք դուրս գան մեր դեմ, առաջին անգամվա պես+ կփախչենք նրանց առաջից։  Եվ երբ ընկնեն մեր հետևից, նրանց կհեռացնենք քաղաքից, ու նրանք կասեն. «Առաջին անգամվա պես փախչո՜ւմ են մեր առաջից»+։ Եվ մենք կփախչենք նրանց առաջից։  Հենց այդ ժամանակ դուք դարանից դուրս եկեք ու քաղաքը զավթեք. ձեր Աստված Եհովան անպայման ձեր ձեռքը կտա այն+։  Եվ հենց որ քաղաքը գրավեք, կրակով այրեք այն+։ Ամեն բան արեք այնպես, ինչպես Եհովան ասաց։ Ահա սա՛ եմ պատվիրում ձեզ»+։  Դրանից հետո Հեսուն ուղարկեց նրանց։ Նրանք էլ գնացին դարանամուտ լինելու տեղը ու տեղավորվեցին Բեթելի ու Գայիի միջև՝ Գայիի արևմտյան կողմում, իսկ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։ 10  Առավոտյան կանուխ Հեսուն վեր կացավ+, աչքի անցկացրեց ժողովրդին, և ինքն ու Իսրայելի երեցները ժողովրդի առաջն անցնելով՝ վեր ելան դեպի Գայի։ 11  Նրա հետ եղող բոլոր պատերազմող մարդիկ+ էլ բարձրացան և մոտենալով՝ հասան քաղաքի դիմացն ու բանակ դրեցին Գայիից հյուսիս, իսկ նրանց և Գայիի միջև մի հովիտ կար։ 12  Այդ ընթացքում նա մոտ հինգ հազար մարդ վերցրեց և նրանց դարանակալներ+ դրեց Բեթելի+ ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։ 13  Ժողովուրդը գլխավոր ճամբարը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում+, իսկ նրա ծայրը քաղաքի արևմտյան կողմում էր+։ Այդ գիշեր Հեսուն հովտի մեջտեղը գնաց։ 14  Երբ Գայիի թագավորը սա տեսավ, նա և իր ողջ ժողովուրդը, քաղաքի տղամարդիկ առավոտ կանուխ շտապ վեր կացան ու նշանակված ժամանակին դուրս եկան Իսրայելին կռվով դիմավորելու անապատային հարթավայրի առաջ։ Բայց նա չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում իր դեմ դարան են պատրաստել+։ 15  Հեսուն և ամբողջ Իսրայելը այնպես ձևացրին, թե հաղթվել են+, և ապա անապատ տանող ճանապարհով փախան+։ 16  Այդ ժամանակ քաղաքում գտնվող բոլոր մարդկանց կանչեցին, որ նրանց հետապնդեն, և նրանք ընկան Հեսուի հետևից ու հեռացան քաղաքից+։ 17  Գայիում ու Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ, այնպես որ քաղաքը թողեցին ամբողջովին բաց ու Իսրայելի հետևից ընկան։ 18  Եհովան Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնիր դեպի Գայի+, որովհետև քո ձեռքն եմ տալու այն»+։ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց քաղաքի կողմը։ 19  Դարանակալները արագ վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա իր ձեռքը մեկնեց, վազեցին, մտան քաղաք ու գրավեցին այն+։ Դրանից հետո նրանք քաղաքը անմիջապես կրակով այրեցին+։ 20  Գայիի բնակիչները հետ նայեցին ու տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է հասել, և նրանց մեջ ուժ չգտնվեց այս ու այն կողմ փախչելու։ Իսկ ժողովուրդը, որ փախչում էր անապատ, հարձակվեց հետապնդողների վրա։ 21  Երբ Հեսուն և ամբողջ Իսրայելը տեսան, որ դարանակալները+ գրավել են քաղաքը, և որ քաղաքից ծուխ է բարձրանում, շրջվեցին ու սկսեցին Գայիի մարդկանց հարվածել։ 22  Քաղաքը զավթողները դուրս եկան նրանց ընդառաջ, այնպես որ նրանք հայտնվեցին իսրայելացիների մեջտեղում, որոնք և՛ այս կողմից էին, և՛ այն կողմից։ Սրանք հարվածեցին նրանց այնքան ժամանակ, մինչև որ նրանցից ազատվող կամ փախչող չմնաց+։ 23  Իսկ Գայիի թագավորին+ կենդանի բռնեցին ու բերեցին Հեսուի մոտ։ 24  Իսրայելը Գայիի բոլոր բնակիչներին կոտորեց դաշտում՝ այն անապատում, որտեղ որ նրանց հետապնդել էր, և սրի բերանով զարկեց նրանց, մինչև որ բոլորն էլ ընկան։ Դրանից հետո ամբողջ Իսրայելը հետ դարձավ Գայի ու սրի քաշեց այնտեղ մնացածներին։ 25  Այդ օրն ընկածները՝ տղամարդ թե կին, տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի ամբողջ ժողովուրդը։ 26  Հեսուն հետ չքաշեց նիզակով մեկնած իր ձեռքը+, մինչև որ Գայիի բոլոր բնակիչներին կործանման մատնեց+։ 27  Իսրայելը միայն ընտանի կենդանիներին ու քաղաքի ավարը իրեն վերցրեց, ինչպես որ Եհովան էր պատվիրել Հեսուին+։ 28  Այնուհետև Հեսուն այրեց Գային և այն դարձրեց մշտնջենական հողաբլուր+, որը մինչև այսօր ավերակ է մնացել։ 29  Նա Գայիի թագավորին+ ցցից կախեց և այդպես թողեց մինչև երեկո+։ Երբ արևը մայր էր մտնում, Հեսուն հրամայեց, և նրա մարմինը իջեցրին+ ցցից, գցեցին քաղաքի դարպասի մուտքի մոտ ու նրա վրա քարերի մի մեծ կույտ դիզեցին, որը կա մինչև այսօր։ 30  Այդ ժամանակ Հեսուն Իսրայելի Աստծու՝ Եհովայի համար մի զոհասեղան+ շինեց Գեբալ+ լեռան վրա, 31  ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել Իսրայելի որդիներին, և ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում+՝ «զոհասեղան՝ ամբողջական քարերից, որոնց երկաթյա գործիք չի դիպել»+։ Նրա վրա ողջակեզներ ու խաղաղության զոհեր+ մատուցեցին Եհովային։ 32  Հետո նա այդտեղ քարերի վրա գրեց Մովսեսի օրենքի կրկնօրինակը+, որը նա գրել էր Իսրայելի որդիների առաջ+։ 33  Ամբողջ Իսրայելը, նրանց երեցները+, գլխավորներն ու նրանց դատավորները կանգնել էին տապանակի այս ու այն կողմը՝ Եհովայի ուխտի տապանակը կրող+ ղևտացի քահանաների+ առջև, թե՛ պանդուխտները և թե՛ բնիկները+, կեսը՝ Գարիզին+ լեռան առջև, իսկ մյուս կեսը՝ Գեբալ+ լեռան առջև (ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել)+, որպեսզի նախ Իսրայել ժողովրդին օրհնեն+։ 34  Դրանից հետո նա բարձրաձայն կարդաց օրենքի+ բոլոր խոսքերը, օրհնություններն+ ու անեծքները+՝ համաձայն այն ամենի, ինչ որ գրված է օրենքի գրքում։ 35  Այն ամենից, ինչ պատվիրել էր Մովսեսը, մի բառ անգամ չմնաց, որ Հեսուն բարձրաձայն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովի+, նաև կանանց+ ու երեխաների+ և նրանց մեջ եղող պանդուխտների+ առջև։

Ծանոթագրություններ