Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 7։1-26

7  Սակայն իսրայելացիները անհավատարմություն գործեցին այն բաների առնչությամբ, որոնք պետք է կործանման մատնվեին. Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքանը*+ կործանման մատնված այդ բաներից իր համար վերցրեց+։ Այդ պատճառով Եհովայի բարկությունը Իսրայելի որդիների դեմ բորբոքվեց+։  Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի+, որ Բեթ-Ավանի+ մոտ է՝ Բեթելից+ արևելք, և ասաց նրանց. «Գնացե՛ք ու հետախուզե՛ք այն երկիրը»։ Այդ մարդիկ էլ գնացին ու Գային հետախուզեցին+։  Դրանից հետո նրանք հետ դարձան Հեսուի մոտ ու ասացին. «Ամբողջ ժողովուրդը թող չգնա, այլ թող երկու կամ երեք հազարի չափ մարդ գնա ու հարձակվի Գայիի վրա։ Չարժե հոգնեցնել ամբողջ ժողովրդին՝ այնտեղ ուղարկելով, քանի որ նրա մեջ քիչ մարդ կա»։  Ուստի ժողովրդից մոտ երեք հազարի չափ մարդ գնաց այնտեղ, սակայն նրանք փախան Գայիի մարդկանց առաջից+։  Գայիի բնակիչները նրանցից մոտ երեսունվեց մարդ սպանեցին։ Հետապնդելով+ դարպասներից մինչև Սեբարիմ՝ նրանք զառիվայրի վրա կոտորեցին նրանց։ Դրանից ժողովրդի սիրտը հալվեց ու ասես ջուր դարձավ+։  Հեսուն պատռեց իր թիկնոցը, ու Եհովայի տապանակի առաջ ինքը և Իսրայելի երեցները երեսնիվայր ընկած+ մնացին մինչև իրիկուն և իրենց գլուխներին հող էին լցնում+։  Հեսուն ասաց. «Օ՜հ, Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչի՞ համար այս ժողովրդին Հորդանանի այս կողմը բերեցիր. որ մեզ ամորհացիների ձե՞ռքը մատնես, որ կործանե՞ն մեզ։ Երանի՜ թե մնայինք ու շարունակեինք Հորդանանի այն կողմում+ ապրել։  Ների՛ր ինձ, Եհո՛վա, ի՞նչ կարող եմ ասել այն բանից հետո, երբ Իսրայելը թիկունք դարձրեց* իր թշնամիների դեմ։  Հիմա քանանացիներն ու այս երկրի բոլոր բնակիչները կլսեն այդ մասին, կպաշարեն մեզ ու մեր անունը կջնջեն երկրի երեսից+։ Այդ ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»+։ 10  Ի պատասխան՝ Եհովան ասաց Հեսուին. «Վե՛ր կաց։ Ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրա։ 11  Իսրայելը մեղք գործեց, և նրանք զանց արին իմ ուխտը+, որը ես պատվիրել էի նրանց պահել։ Նրանք նաև իրենց վերցրին որոշ բաներ, որոնք պիտի կործանման մատնվեին+, գողություն արեցին+ և դա գաղտնի պահեցին+, ապա իրենց իրերի մեջ թաքցրին+։ 12  Ուստի Իսրայելի որդիները չեն կարողանա վեր կենալ իրենց թշնամիների դեմ+, այլ թիկունք կդարձնեն թշնամիների դեմ, որովհետև իրե՛նք դարձան կործանման մատնված բաներ։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, մինչև որ այդ կործանման մատնվածը չվերացնեք ձեր միջից+։ 13  Վե՛ր կաց, սրբացրո՛ւ ժողովրդին+ ու ասա՛. «Վաղը սրբացրե՛ք ձեր անձերը, որովհետև այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ո՛վ Իսրայել, ձեր մեջ կա մի բան, որ կործանման է մատնված+։ Դուք չեք կարող վեր կենալ ձեր թշնամիների դեմ, մինչև որ ձեր միջից չհեռացնեք այդ կործանման դատապարտվածը։ 14  Առավոտյան ամենքդ ներկայացեք ցեղ առ ցեղ։ Այն ցեղը, որին Եհովան ցույց կտա+, թող մոտենա տոհմ առ տոհմ, այն տոհմը, որին Եհովան ցույց կտա, թող մոտենա տուն առ տուն, և այն տունը, որին Եհովան ցույց կտա, թող մոտենա տղամարդ առ տղամարդ։ 15  Եվ նա, ով կործանման մատնված բանով բռնվի, ինքը և իր ամբողջ տունը պիտի կրակով այրվեն+, որովհետև նա զանց արեց Եհովայի ուխտը+ և մեծ հիմարություն գործեց Իսրայելում»»»+։ 16  Առավոտյան վաղ Հեսուն վեր կացավ և Իսրայելին պատվիրեց ցեղ առ ցեղ մոտենալ։ Բռնվեց Հուդայի ցեղը։ 17  Հետո մոտ եկան Հուդայի տոհմերը, և բռնվեց Զարայի+ տոհմը։ Ապա մոտ եկավ Զարայի տոհմը՝ տղամարդ առ տղամարդ, և բռնվեց Զաբդին։ 18  Վերջապես նա իր տունը մոտեցրեց՝ տղամարդ առ տղամարդ, և բռնվեց+ Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքանը։ 19  Այդ ժամանակ Հեսուն ասաց Աքանին. «Որդի՛ս, խնդրում եմ, փա՛ռք տուր Իսրայելի Աստված Եհովային+ և խոստովանի՛ր նրան+։ Ասա՛ ինձ+, խնդրում եմ, ի՞նչ ես արել։ Մի՛ թաքցրու+ ինձնից»։ 20  Պատասխանելով Հեսուին՝ Աքանը ասաց. «Իրոք որ ես մեղք եմ գործել Իսրայելի Աստված Եհովայի դեմ+. ահա թե ինչ եմ արել։ 21  Երբ ավարի մեջ Սենաարից+ բերված մի շատ գեղեցիկ ու թանկարժեք հանդերձ տեսա+, երկու հարյուր սիկղ* արծաթ ու մի ձուլակտոր ոսկի, որի ծանրությունը հիսուն սիկղ էր, ցանկացա+ դրանք ու վերցրի+։ Դրանք թաքցված են հողի տակ՝ իմ վրանում, իսկ փողը հանդերձի տակ է պահված»+։ 22  Հեսուն իսկույն մարդիկ ուղարկեց, և նրանք վազելով գնացին վրան. և ահա դրանք վրանի մեջ էին թաքցված, իսկ փողը հանդերձի տակ էր։ 23  Վրանի միջից վերցրին դրանք, բերեցին Հեսուի և Իսրայելի բոլոր որդիների մոտ ու դրեցին Եհովայի առջև։ 24  Հեսուն և նրա հետ ամբողջ Իսրայելը վերցրին Զարայի որդի Աքանին+, արծաթը, թանկարժեք հանդերձը և ձուլածո ոսկին+, նրա որդիներին ու աղջիկներին, նրա ցլերը, էշերը, հոտերը, վրանը և նրա ամեն ունեցածը ու բերեցին Աքորի+ հովիտ։ 25  Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ վրա փորձանք* բերեցիր+։ Եհովան էլ քե՛զ վրա այսօր փորձանք կբերի»։ Ամբողջ Իսրայելը քարերով հարվածեց նրան+ և հետո նրանց բոլորին կրակով այրեց+։ Այսպիսով նրանք քարկոծեցին նրանց։ 26  Եվ նրանց վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որը կա մինչև այսօր+։ Դրանից հետո Եհովայի բորբոքված բարկությունը հանդարտվեց+։ Այդ պատճառով է, որ մինչև այսօր այդ վայրը Աքորի*+ հովիտ է կոչվում։

Ծանոթագրություններ

1Տգ 2։7-ում՝ «Աքար»։
Այսինքն՝ փախուստի դիմեց։
Տե՛ս հավելված 17։
Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։
Նշ. է «արտաքսում, վտարում»։