Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 4։1-24

4  Երբ ողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը+, Եհովան ասաց Հեսուին.  «Ժողովրդից տասներկու մարդ վերցրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ+,  պատվիրեք նրանց ու ասացեք. «Հորդանանի հենց մեջտեղից՝ այն տեղից, որտեղ քահանաների ոտքերը անշարժ կանգնած էին+, ձեզ համար տասներկու քար+ վերցրեք, տարեք ձեզ հետ ու դրեք այն տեղը, ուր որ այս գիշեր պիտի իջևանեք»»+։  Ուստի Հեսուն տասներկու մարդ+ կանչեց, որոնց նա նշանակել էր Իսրայելի որդիներից. ամեն ցեղից մեկ մարդ։  Հեսուն ասաց նրանց. «Ձեր Աստված Եհովայի տապանակի մոտով առաջ անցեք դեպի Հորդանանի մեջտեղը և ամեն մեկդ մի քար վերցրեք ձեր ուսերին՝ Իսրայելի որդիների ցեղերի թվին համեմատ,  որպեսզի դա նշան լինի ձեր մեջ+։ Եթե հետագայում ձեր որդիները հարցնեն ու ասեն, թե՝ «ինչու եք այս քարերն այստեղ դրել»+,  դուք ասացեք նրանց. «Հորդանանի ջրերը կտրվեցին Եհովայի ուխտի տապանակի առաջ+։ Երբ այն անցնում էր Հորդանանի միջով, Հորդանանի ջրերը կտրվեցին, և այս քարերը դարեդար պետք է հիշեցում լինեն Իսրայելի որդիների համար»»+։  Իսրայելի որդիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Հեսուն պատվիրեց. Հորդանանի մեջտեղից տասներկու քար վերցրին՝ Իսրայելի որդիների ցեղերի թվին համեմատ+, ինչպես որ Եհովան ասել էր Հեսուին, իրենց հետ իջևանելու տեղը+ տարան ու դրեցին այնտեղ։  Հեսուն տասներկու ուրիշ քարեր էլ Հորդանանի մեջտեղում կանգնեցրեց՝ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերի կանգնած տեղում+, և մինչև օրս դրանք այնտեղ են։ 10  Տապանակը կրող քահանաները Հորդանանի մեջտեղում+ կանգնեցին այնքան ժամանակ, մինչև որ կատարվեցին այն բոլոր բաները, որ Եհովան պատվիրել էր ժողովրդին Հեսուի միջոցով. այն ամենը, որ Մովսեսը Հեսուին պատվիրել էր+։ Ամբողջ ժողովուրդը շտապելով+ անցավ գետը։ 11  Երբ բոլորն անցան, այդ ժամանակ ժողովրդի աչքի առաջ քահանաներն էլ անցան Եհովայի տապանակի+ հետ։ 12  Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը+ Իսրայելի որդիների աչքի առաջ մարտական կարգով+ անցան գետը, ինչպես որ նրանց ասել էր Մովսեսը+։ 13  Մոտավորապես քառասուն հազար սպառազինված մարդ Եհովայի առջևով գետն անցավ և դուրս եկավ Երիքովի անապատային հարթավայրերը՝ պատերազմելու։ 14  Հենց այդ օրը Եհովան բարձրացրեց Հեսուին ամբողջ Իսրայելի աչքում+, և նրանք սկսեցին վախենալ նրանից նրա կյանքի բոլոր օրերում, ինչպես որ Մովսեսից էին վախենում+։ 15  Այնուհետև Եհովան ասաց Հեսուին. 16  «Պատվիրի՛ր վկայության տապանակը+ կրող քահանաներին, որ դուրս գան Հորդանանից»։ 17  Ուստի Հեսուն պատվիրեց քահանաներին. «Դո՛ւրս եկեք Հորդանանից»։ 18  Եվ երբ Եհովայի ուխտի տապանակը կրող քահանաները+ Հորդանանի մեջտեղից դուրս եկան և իրենց ոտքերը+ դրեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը իրենց տեղը դարձան ու առաջվա պես դուրս եկան ափերից+։ 19  Ժողովուրդը Հորդանանից դուրս եկավ առաջին ամսվա տասներորդ օրը ու բանակ դրեց Գաղգաղայում+՝ Երիքովի արևելյան սահմանի մոտ։ 20  Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանանի միջից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում+ 21  և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ հետագայում ձեր որդիները իրենց հայրերին հարցնեն ու ասեն, թե՝ «ինչ են նշանակում այս քարերը»+, 22  ձեր որդիներին իմացրեք՝ ասելով. «Իսրայելը չոր հատակի վրայով անցավ այս Հորդանանը+, 23  երբ ձեր Աստված Եհովան նրանց առաջ ցամաքեցրեց Հորդանանի ջրերը, մինչև որ անցնեին գետը։ Այդպես էլ ձեր Աստված Եհովան արեց Կարմիր ծովում, երբ այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք+. 24  որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, որ Եհովայի ձեռքը+ զորեղ է+, և որպեսզի դուք միշտ վախենաք+ ձեր Աստված Եհովայից»»։

Ծանոթագրություններ